• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Սպասում ենք, սպասում են, սպասում…

Աննա Դավթյան-Գեւորգյան 18:15 | 25.09.2020
Աննա Դավթյան-Գեւորգյան 18:15 | 25.09.2020

Վերջերս հայաստանյան քաղաքական-հասարակական խոսույթում փրկչի երկրորդ գալուստն ու որակյալ ասֆալտապատումը հայտնվեցին կողք-կողքի։ Շատերի համար հոգեւորի ու շինարարականի այս էկլեկտիկ միաձուլումը արտասովոր նորարություն թվաց, բայց, իհարկե, ոչ նրանց համար, ովքեր ծանոթ են մեր հարեւան իրանցիների քաղաքական մշակույթին։

Իրանցի քաղաքական գործիչների համար փրկչի, տվյալ դեպքում Մահդիի վերադարձը քաղաքական օրակարգի առանցքային հեռանկարն է, իսկ նրան դիմավորելու նախապատրաստություններn՝ այդ թվում շինարակական իմաստով, հիմնական տեսլականը։

Մեսսիայի վերադարձի մասին պատումը շիայական իսլամի հիմնական առանձնահատկությունն է (շիա իսլամը Իրանի Իսլամական Հանրապետության պետական կրոնն է)։ Ի տարբերություն սուննի իսլամի հետեւորդների՝ շիա մուսուլմանները հավատացած են, որ Մուհամմեդ մարգարեից հետո հավատացյալների համայնքի առաջնորդությունը ժառանգաբար փոխանցվել է նրա եղբորորդի եւ փեսա Ալիին, իսկ նրանից էլ նրա ժառանգներին, եւ այդպես մինչեւ տասներկուերորդ ժառանգը՝ իմամը։ Այս վերջին իմամը ոչ թե մահացել, այլ թաքնվել է ու թաքուցումից դուրս է գալու այն ժամանակ, երբ երկրի վրա քաոսը կարգավորելու այլ միջոցներն իրենց սպառած կլինեն։

Ու քանի որ քաոտիկ մեր աշխարհի վիճակն այդպես էլ չի բարելավվում, Իրանում կա համոզում, որ Մահդիի գալուստը սարերի ետեւում չէ։ Եվ, ուրեմն, նրան հավուր պատշաճի դիմավորելու համար տարբեր քաղաքական մոտեցումների հետեւորդները տարբեր կերպ են պատրաստվում։

Այսպես, երբ 19-րդ դարի վերջին բրիտանական ծխախոտի կոնցեսիոն պայմանագրի դեմ հասարակական դժգոհություն էր հասունացել, Իրանի այաթոլլահներից մեկը ծխախոտ օգտագործելը հավասարեցրեց Մահդիի դեմ պայքարին, ու կոչ արեց հրաժարվել այնքան սիրելի այդ սովորությունից՝ հանուն նրա, որ չխոչընդոտեն Մահդիի վերադարձին։

20-րդ դարում արդեն այաթոլլահ Խոմեյնին Իսլամական հեղափոխություն անելիս համոզված էր, որ իրադարձությունն այդ հանուն Մահդիի է արվում, որպեսզի բեկի ընդունված մոտեցումն ու երկրի վրա քաոսը կանխելով՝ Մահդիին վերադարձնի արդեն ճշմարիտ ուղու վրա կանգնած աշխարհ։

Իրանի նախագահ Ռաֆսանջանիի օրոք սկիզբ դրվեց Ղոմ քաղաքի հսկայական մի մզկիթի շինարարության, որ կառուցվում էր հատուկ նրա համար, որ այդտեղ իր առաջին աղոթքը կարդա վերադարձած Մահդին։ Իսկ մինչ այդ մզկիթում են հավաքվում Մահդիին ուղղված բազմաթիվ խնդրագրեր, նամակներ, բացիկներ։

Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին չափազանց ջանասիրաբար էր պատարստավում այս իրադարձությանը․ Ռեյ քաղաքից Թեհրան եկող մի առանձին լայնարձակ մայրուղի կառուցել տվեց, որ Փրկչի վերադարձը հնարավորինս հարմարավետ ու առանց խցանումների կազմակերպվի։ Իսկ նրա ղեվարությամբ կառավարության նիստերի ընթացքում Մահդիի համար առանձին աթոռ էր հատկացվում․ սպասված հյուրին ոտքի վրա թողնելը ցանկալի չէ։

Մահդիի վերադարձի մասին են խոսում նաեւ ընդդիմադիր իրանցիները՝ 2017-ի նախագահական ընտրություններից առաջ նրանք մտավախություններ էին հայտնում, որ Հասան Ռուհանիի ընտրությունը կարող է խոչընդոտել Մահդիի վերադարձին, իսկ ներկա կառավարության այս կամ այն քայլը մեկնաբանում են որպես ընդդեմ Մահդիի վերադարձի արված հանցանքներ։

Այսպիսով, փրկչի վերադարձին են պատրաստվում ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ մեզանից հարավ․ ու գուցե այս համատեքստում հյուսիս-հարավ ծրագիրը կյանքի կոչվելու ավելի շա՞տ հնարավորություններ ունի։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Օրբելի» կենտրոնը կատարո՞ւմ է իր առջեւ դրված խնդիրը
հաջորդը
Նավահանգիստ ունեցող երկիրը չի կարող լավ չապրել. Լիբանանում բնակվող հայուհի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
    Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն