«Կարմիր ժամանակներ։ Պատմությունը մեկ գույնով» փաստագրական շարքի ութ ֆիլմերը ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնելու են Հայաստանի խորհրդայնացման հանգամանքները, Ստալինյան բռնաճնշումներն ու 1949 թվականի հունիսի 13/14-ի զանգվածային աքսորը, հայկական այլախոհական շարժումները, սոցռեալիզմն ու գրաքննությունը եւ այլ հետաքրքիր, բայց ուշադրությունից դուրս մնացած թեմաներ։
Փաստագրական շարքի ֆիլմերը «Ալիք Մեդիայի» կայքում, Յութուբյան ալիքում եւ Ֆեյսբուքի էջում տեղադրվում են ամեն երկուշաբթի, երեկոյան ժամը 8-ին։