Ֆիլմաշար, որը ներկայացնում է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների, զոհված և վիրավոր զինծառայողների, գերված անձանց պատմություններ։ Իրադարձությունները ներկայացվում են առաջին դեմքով, զոհվածների դեպքում՝ հարազատների պատումներով, և այդ իմաստով ֆիլմաշարն ունի նաև անմիջական վկայության արժեք։