«Ալիք Մեդիան» լրատվական-վերլուծական կայք է, որն ունի ընդգծված առանձնահատկություններ.
- հրատապ տեղեկատվություն
- ճշգրտված աղբյուրներ
- ընկալելի եւ սահուն լեզու
- քննադատ միտք
- պատասխանատու կարծիք
- թարմ հայացք
Տեղեկատվական ասպարեզ մտնելով Հայաստանի եւ Արցախի համար ծանր, ճակատագրական ժամանակաշրջանում՝ «Ալիք Մեդիան» ապավինում է խոսքի ուժին, միաժամանակ վստահ է, որ ռազմաքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական դժվարությունները միայն եւ միայն կարողանալու ենք հաղթահարել խոսելու, լսելու ու միմյանց համոզելու ունակությամբ։
«Ալիք Մեդիան» միացել է Հայաստանի ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը եւ ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը»։
Կայքի հիմնադիր՝ Արսեն Խառատյան
Գլխավոր խմբագիր՝ Տիգրան Պասկեւիչյան