• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմը եւ շրջակա միջավայրի պահպանությունը

Մարի Չաքրյան 13:56 | 06.11.2020
Մարի Չաքրյան 13:56 | 06.11.2020

Դեռևս 2001 թվականի նոյեմբերի 5-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 6-ը հայտարարեց Պատերազմական և զինված ընդհարումների ժամանակ շրջակա միջավայրի վրա ներգործությունը կանխելու միջազգային օր:  Հաջորդիվ մշակվեցին ու ընդունվեցին նման իրավիճակներում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք իրավական փաստաթղթեր: Այսուհանդերձ, մարդկային կորուստների ու տնտեսական վնասների կողքին շրջակա միջավայրը շարունակում է մնալ զինված բախումների լուռ վկան ամբողջ աշխարհում:

Պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի թիրախավորման և ներգործության վերաբերյալ հասարակության մտահոգությունն առաջին անգամ գագաթնակետին հասավ Վիետնամի պատերազմի ժամանակ: “Agent Orange” տոքսիկ հերբիցիդների (քիմիական նյութեր, որոնք ըստ անհրաժեշտության, կիրառվում են բուսականությունը ոչնչացնելու համար) կիրառման հետևանքով անտառազրկումն ու միջավայրի քիմիական աղտոտումը հանգեցրեցին միջազգային ռեզոնանսի ՝ հիմք հանդիսանալով երկու նոր միջազգային իրավական գործիքների ստեղծման համար:

Դրանցից մեկը «Շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման արգելման մասին» Ժնևի կոնվենցիան էր, որն ընդունվել է 1976թ., ուժի մեջ մտել 2 տարի անց: Հայաստանն այն վավերացրել է 2001թ. դեկտեմբերի 4-ին՝ որպես կողմ երկիր պարտավորվելով չդիմել շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործմանը, ինչը կարող է լայնածավալ, երկարատև կամ լուրջ հետևանքներ ունենալ` որպես ոչնչացման կամ որևէ այլ անդամ պետությանը վնասներ կամ ավերածություններ պատճառելու միջոցներ (Հոդված 1, կետ 1):

Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր պետություն պարտավորվել է նաև չաջակցել, չխրախուսել կամ չդրդել որևէ այլ պետության, պետությունների խմբի կամ միջազգային կազմակերպության իրականացնելու սույն հոդվածի 1-ն կետի դրույթներին հակասող գործողություններ:

Մեկ տարի անց ընդունվեց կոնվենցիայի առաջին Արձանագրությունը, որով նաև ուղղում մտցվեց 35-րդ և 55-րդ հոդվածներում՝ արգելելով պատերազմները, որոնք կարող են «լայնածավալ, երկարաժամկետ և խիստ վնաս հասցնել բնական միջավայրին»: Զինաթափման կոմիտեի նախաձեռնությամբ, Գլխավոր ասամբլեայի 31-րդ նիստի զեկույցում, սույն Կոնվենցիային առնչվող պայմանավորվածությունների հիման վրա, ներառվեցին 1-ն հոդվածի վերաբերյալ պարզաբանումներ, ըստ որոնց.

ա/ «լայնածավալ»` ենթադրում է մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող տարածություն,
բ/ «երկարատև»` մի քանի ամիս, կամ, առնվազն, տարվա մեկ եղանակ տևող,
գ/ «լուրջ»` մարդու կյանքի, բնական, տնտեսական պաշարների կամ այլ պաշարների համար ոչնչացման կամ վնասման լուրջ կամ զգալի վտանգ պարունակող:

Այս երկու փաստաթղթերի համարժեքությունը, սակայն, կասկածի տակ դրվեց 1990–1991 թվականներին՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Նահանջող իրաքյան բանակի կողմից Քուվեյթում ավելի քան 600 նավթահորերի դիտավորյալ ոչնչացման հետևանքով առաջացած լայնածավալ աղտոտվածությունը և հետագայում շրջակա միջավայրին հասցված վնասի համար 85 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխհատուցման պահանջը հանգեցրին զինված բախումների ընթացքում շրջակա միջավայրի իրավական պաշտպանությունն ամրապնդելու մարտահրավերին:

Շրջակա միջավայրի պաշտպանությունը զինված բախումներից առաջ, ընթացքում և դրանից հետո պետք է ունենա քաղաքական այնպիսի կարևորություն, ինչպիսիք մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Քանզի առողջ շրջակա միջավայրը խաղաղության ու մարդու բազում իրավունքների հիմնաքարն է։

Դեյվիդ Ջենսեն

Կարելի է թվարկել նաև այլ դեպքեր, երբ զինված բախումները զգալի վնաս են հասցնել ուղղակիորեն, անուղղակիորեն և անկառավարելիության արդյունքում: Օրինակ ՝ 1999-ին Կոսովոյի հակամարտության ընթացքում ռմբակոծվեցին տասնյակ արդյունաբերական օբյեկտներ, ինչը հանգեցրեց մի քանի թեժ կետերի թունաքիմիկատներով աղտոտման: Մեկ այլ օրինակ. 2006 թ.-ին Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության ընթացքում Ջիյեհ (Jiyeh) էլեկտրակայանը ռմբակոծելուց հետո Միջերկրական ծով է բաց թողնվել մոտավորապես 12-15 հազար տոննա մազութ:

Թերևս նաև այս դեպքերն են պատճառ հանդիսացել, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրն (UNEP) աշխատանք տանի անդամ պետությունների և այլ գործընկերների հետ` ամրապնդելու շրջակա միջավայրի պաշտպանությունը զինված բախումներից առաջ, դրանց ընթացքում և հետո:

2019-ի հուլիսին, միջազգային իրավունքի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 28 իրավական սկզբունքներ`միտված հակամարտության և պատերազմական իրավիճակներում շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Մեջբերեմ UNEP- ի բնապահպանական խաղաղաշինության ղեկավար Դեյվիդ Ջենսենի ելույթի շեշտադրումը, որ. «Շրջակա միջավայրի պաշտպանությունը զինված բախումներից առաջ, ընթացքում և դրանից հետո պետք է ունենա քաղաքական այնպիսի կարևորություն, ինչպիսիք մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Քանզի առողջ շրջակա միջավայրը խաղաղության ու մարդու բազում իրավունքների հիմնաքարն է»:

Թե ինչու հոկտեմբերի 10-ին, կեսօրից րոպեներ առաջ, երբ պետք է, նախորդ օրվա բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադար հաստատվեր, Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծեցին հենց Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի ուղղությամբ, բնապահպանների համար առավել քան ակնհայտ է, փաստն անմիջապես արձանագրեցին նաև Հայաստանի բնապահպանական ճակատի անդամները:
Անվիճելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն կիրառում է ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի վրա լայնածավալ ազդեցություն պարունակող միջազգայինորեն արգելված զենք: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դեռ պատերազմական գործողությունների առաջին օրերին հայտարարել էր, որ Արցախում ադրբեջանական բանակի գործողությունները կարող են հանգեցնել բնապահպանական աղետի, քանիզի Ադրբեջանի զինված ուժերը, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ օգտագործում են հեռահար հրթիռներ, որոնց ոչնչացումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետների:

Այս խնդիրը նաև Ժնևի կոնվենցիայի Փորձագետների խորհրդակցական կոմիտեի քննության առարկան է: Մինչ այդ ստիպված ենք փաստել, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հանդիսանում «Շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման արգելման մասին» կոնվենցիայի կողմ երկրներ: Թուրքիան կոնվենցիան ստորագրել է 1977-ին, սակայն առ այսօր չի վավերացրել, իսկ Ադրբեջանը միանալու մտադրություն ամենևին էլ չունի:

Համաձայն կոնվենցիայի հավելվածի (Annex to the Convention) Փորձագետների խորհրդակցական կոմիտեի պարտականություններն են գործերով փաստերի բացահայտումն ու կոմիտե ձևավորելու դիմումով հանդես եկած անդամ պետության կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ն կետին համապատասխան բարձրացված հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ կայացնելը:

Լուս. ԱՀ ՄԻՊ

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Շունը հաչի, քարվանը՝ քոչի» կամ՝ թե ինչու չմեկնաբանել «Տրիեստն ու Տրիենտը»
հաջորդը
Տեսնում եւ զգում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն