• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀայաստանՄենք

Հմտություններ հանուն Արցախի շենացման

Լիանա Մարկոսյան 18:35 | 20.11.2020
Լիանա Մարկոսյան 18:35 | 20.11.2020

Սոցիալական ձեռներեցների դպրոցը նոյեմբերի մեկից սկսել է «Արցախի շենացումը սկսվում է քեզանից» նախաձեռնությունը, որի նպատակն է տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ արցախցիներին, օգնել շենացնել համայնքները, զարգացնել ձեռնարկությունները։

Սոցիալական ձեռներեցների դպրոցն արդեն երկուսուկես տարի շուկայում է, այդ ընթացքում ունեցել է ութսունչորս շրջանավարտ, ստեղծվել տասնյոթ սոցիալական ձեռնարկություն։ Այն փորձում է վեր հանել եւ լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներ, զարգացնել տնտեսական ոլորտը։ Դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանը սոցիալական ձեռներեցներին համարում է ալքիմիկոսներ, նրանք տեսնում են հիմնախնդիրների այնպիսի լուծումներ, որոնք ընկալելի չեն մյուսներին։

Նախաձեռնության միտքը ծագել է օրվա խնդիրներից՝ տեղահանված բնակիչներ, հարկադիր պարապուրդ, նյութական կորուստներ, սոցիալական լարվածություն։

Արցախցի փոքրիկների ու մեծահասակների համար շաբաթական երկու-երեք անգամ անվճար դասընթացներ են կազմակերպվում։ Երեխաներին արհեստներ են սովորեցնում՝ կարպետագործություն, տիկնիկագործություն, մաքրամե, լուսանկարչություն։ Չափահաս արցախցիները մասնակցում են ձեռնարկատիրական դասընթացների, իսկ տարեց կանանց տրամադրվում են շյուղեր, թելեր, որ զինվորների համար գլխարկներ ու գուլպաներ գործեն։

Դասընթացները անցկացվում են հեռակա-առցանց, սակայն, ցանկության դեպքում, հնարավոր են նաեւ առկա շփումներ։
«Այժմ արցախցի կանայք բավական ազատ ժամանակ ունեն եւ կարող են այն առավել արդյունավետ օգտագործել` ստանալ գիտելիք, ինչու ոչ, նաեւ ստեղծել ու զարգացնել սեփական ձեռնարկությունները։ Մենք ամեն օր քննարկում ենք՝ ինչպես ռեսուրսներն օգտագործել Արցախը շենացնելու համար՝ ստեղծելով տունդարձի մոտիվացիա։ Մասնագետները պատրաստ են խորհրդատվություն տրամադրել՝ իրականացնելու ցանկացած գաղափար։ Արցախ տեղափոխվելուց հետո էլ շարունակելու ենք աջակցել՝ գաղափարները կյանքի կոչելու։ Ինչպես նաեւ պատրաստ ենք օգնելու համակարգել արդեն գործող, սակայն փլատակների տակ հայտնված ձեռնարկությունները»․ պատմում է Գոհար Մկոյանը։

Առաջին ամսում ընդհանուր դասընթացեր են կազմակերպվելու, այնուհետեւ՝ շարունակել ցանկացողներից ձեւավորվելու են խմբեր՝ ըստ հմտությունների, ըստ ոլորտների, եւ անցկացվելու են անհատական ու խմբային դասընթացներ։ Վերջում նախատեսվում է մրցույթ, լավագույն գաղափարն էլ ֆինանսավորվելու է։

Նախաձեռնությունը շուրջ յոթանասուն մասնակից ունի, դասերն անցնում են մեծ ոգեւորության մթնոլորտում։ Արդեն իսկ կան հետաքրքիր գաղափարներ, օրինակ՝ մասնագիտական կողմնորոշման կենտրոն բացել կամ լավաշով օրգանիկ չիպսեր պատրաստել։ Մասնակիցներից մեկն էլ՝ Վարդուհին, նախատեսում է մեղրից շրթներկ ստանալ, որով հնարավոր կլինի հագեցնել քաղցը։ Լինելով համագյուղացի կամ նույն տարածաշրջանից՝ մասնակիցները կարող են նաեւ համատեղ բիզնես գաղափարներ մշակել։

Դասընթացները տեւելու են երեք ամիս, եւ բացի տեսական ու գործնական դասերից, կլինեն նաեւ հանդիպումներ միջին ու խոշոր կայացած գործարարների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ականազերծումը կտեւի 13 տարի
հաջորդը
Ռուս սակրավորներն Արցախում

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Վերացնե՞լ պատժամիջոցները, թե՞ հրաժարվել համաձայնագրից

    20:08 | 10.04.2021
  • ԱՄՆ-ՆԱՏՕ շփումներ

    19:38 | 10.04.2021
  • Ամենախոշոր տուգանքը Չինաստանի պատմության մեջ

    19:11 | 10.04.2021
  • Կվերացվեն համաձայնագրին հակասող պատժամիջոցները

    18:51 | 10.04.2021
  • Առաջին արաբ կին տիեզերագնացը

    18:19 | 10.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Նոյեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« Հկտ   Դկտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա