• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Քսանյոթ տարվա ջանք եւ նոր վերադարձի հույս

Անուշ Թրվանց 11:30 | 25.11.2020
Անուշ Թրվանց 11:30 | 25.11.2020

1992-ին, Շուշիի ազատագրումից անմիջապես հետո, Երեւանի պետական կոնսերվատորիայի լիբանանահայ ուսանող Զաքար Քեշիշյանը Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում հիմնում է «Վարանդա» երգչախումբը՝ նպատակ ունենալով այդ կերպ իր մասնակցությունն ունենալ ազատագրված քաղաքի զարգացմանը:

Հետագայում «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական երգչախմբերը դառնում են պետական։ Զաքար Քեշիշյանը, որ արդեն ստացել էր խմբավարի մասնագիտություն եւ մեկնել Լիբանան, 27 տարի շարունակ ամեն ամառ գալիս էր Շուշի, ղեկավարում խմբերը, կազմակերպում համերգներ եւ շրջագայություններ:

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի մոտ

Այս տարին բացառություն էր. կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջին անգամ երգչախումբը չունեցավ ո՛չ փորձ, ո՛չ էլ՝ համերգ… Անցնող տարիներին «Վարանդան» ավելի քան 200 համերգով հանդես էր եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Լիբանանում, ձայնագրել «Բերդաքաղաք» ձայնասկավառակը…

Զաքար Քեշիշյանը սեպտեմբերի 27-ի պատերազմի լուրը Լիբանանում ընդունել է անասելի ցավով: Երբ Շուշիի առաջին հրետակոծությունից փլվեց Մշակույթի տունը, որտեղ «Վարանդայի» փորձասենյակն էր, նույն պահին երաժիշտը մտածել է՝ քանդվածը կսարքվի, միայն մարդկային կորուստներ չլինեն։

«Այդ ժամանակ չէի կարող պատկերացնել, որ հետագա օրերին կզոհվեն սիրելի մարդիկ: 30-ից ավել ծանոթ ունեմ զոհերի մեջ՝ երգչախմբի ներկա ու նախկին սաներ, սանուհիների ամուսիններ, ընկերների զավակներ… Իսկ հետո արդեն ընկավ նաեւ Շուշին…»,- «Ալիք մեդիա»-ին ասում է Զաքար Քեշիշյանը, հիշեցնելով, որ «Վարանդա» երգչախումբը զոհ է ունեցել նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմում՝ զոհվել էր երգչախմբի սան Սարգիս Գասպարյանը, որն Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող էր: Իսկ այս պատերազմում զոհվել են երգչախմբի  նախկին սաներից Արեն Միրզոյանն ու Վազգեն Աբրահամյանը։

«Երբեւէ իմ մտքով չէր անցնի, որ ադրբեջանցու ոտքը նորից կմտնի Շուշի, սպասում էինք պատերազմն ավարտվի, որ վերականգնենք, բայց պատերազմն այլ ելք ունեցավ… 27 տարի ես իմ ամառային արձակուրդը նվիրաբերել եմ Շուշիի «Վարանդա» երգչախմբին, իմ բաժին կռիվն այդպես տալով՝ Շուշիի ազատագրման տարիներից ի վեր: Իհարկե, իմ արածը ոչինչ է այն զինվորի մեկ ակնթարթի կողքին, որ սահմանին զենքը ձեռքին կանգնած է, բայց 1992-ին ես նույնպես երդում եմ տվել կյանքի գնով ծառայել արցախահայությանը: Շուշին զարգացավ իմ աչքի առջեւ: Ամեն տարի որ գնում էի, քաղաքն ավելի զարգացած էի տեսնում: Երբ տասը ամիս այնտեղ չես, հետո գնում ես, զարգացումն ավելի լավ ես տեսնում: Շուշին դարձել էր ապրելու համար ամենահաճելի եւ հետաքրքրական բնակավայրերից մեկը: Մենք կորցրեցինք կառուցված եւ զարգացած Շուշի, եւ ցավում եմ, որ երկրի առաջին դեմքի մակարդակով կա այն մտայնությունը, թե մեր ինչի՞ն էր պետք Շուշին»,-ասում է լիբանանահայ երաժիշտը, որ  տուն ուներ  Շուշիում:

«Այսքանից հետո իմ աչքին իմ տունն իհարկե չի երեւում: Ես մեծ ցավ եմ ապրում, որ իմ հարազատ շուշեցիները, իմ ներկա ու նախկին 500 սաներն իրենց ընտանիքներով անտուն են, ոմանք՝ Երեւանում են, ոմանք՝ Գյումրիում, Գորիսում, շատերը դուրս են եկել միայն իրենց հագի շորերով, որոշներից տեղեկություն չունեմ՝ ո՞ւր են, հուսամ՝ ապահով են: Երբ խոսում եմ սաներիս հետ, անընդհատ հարցնում են՝ պարոն Զաքա՛ր, ի՞նչ է լինելու, եւ ես նրանց ոչ մի պատասխան չունեմ: Աղետ եկավ մեր ժողովրդի գլխին: Փորձում եմ մխիթարել, բայց հետո տեսնում եմ, որ, հարազատների, տան, քաղաքի կորուստ ունենալով՝ իրենք են ինձ մխիթարում»,-ասում է մեր զրուցակիցը:

Զաքար Քեշիշյանը հույս ունի, որ նորից կհամախմբվեն եւ «Վարանդան» կգործի: «Իմ նվիրումը, իմ պատրաստակամությունը չի փոխվել, ընդհակառակը, ես զգացի, որ ավելի եմ սիրում նրանց: Չգիտեմ՝ ո՞ւր կլինեն նրանք ամառը, մի ձեւ պիտի գտնեմ, նորից գնամ իրենց մոտ» ,-ասում է երաժիշտը, որի համար այս տարին շատ ծանր էր. օգոստոսին Բեյրութի նավահանգստի պայթումից փլվել էր նաեւ Լիբանանում նրա ղեկավարած «Կարկաչ» եւ «Այգ» երգչախմբերի փորձասենյակը: Արդեն վերականգնել են, սակայն համաճարակի պատճառով առայժմ դադարեցված են փորձերն ու համերգները: Տարին լի էր անորոշություններով, բայց Զաքար Քեշիշյանը վստահ է, որ միայն համախմբված եւ միմյանց հանդեպ մեծ սիրով կարող ենք դուրս գալ այս ամենից:

«Դասեր պետք է քաղենք եղածից, սթափ նայենք մեր բացթողումներին, ընդունենք մեր պարտությունը եւ առաջ նայելով հզոր երկիր կառուցենք»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խոսքը՝ բումերանգ կամ՝ հեքիաթի վախճանը
հաջորդը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ТАСС-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն