• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ու՞ր է քո եղբայր Աբելը»

Վարդան Հարությունյան 11:30 | 26.11.2020
Վարդան Հարությունյան 11:30 | 26.11.2020
լուս. Պավել Օգանեզովի

Պատերազմի ողջ ընթացքում մարտակոչեր էինք լսում։ Մեկ Նիկոլ Փաշինյանն էր Երեւանում կոչ անում ջոկատներ կազմել եւ Արցախ մեկնել՝ կռվելու, մեկ՝ Արայիկ Հարությունյանն էր Արցախից կոչ անում՝ հավաքվել բոլորով ու Արցախ գալ՝ էլի կռվելու։

Բանակ ունեցող երկրի ղեկավարները՝ 1989-92 թթ․ հանգույն, երբ դեռ բանակ չունեինք, ցաքուցրիվ ջոկատներ էին, որոշել էին 21 -րդ դարի չափորոշիչներով պատրաստված ու զինված հակառակորդ բանակի դեմ կամավորական ջոկատներով կռվել։

-Վեր կացեք, ինքնակազմակերպվեք ու գնացեք մարտադաշտ,- էկրաններից բացականչում էր ինքնաբորբոքված Փաշինյանը։ Հետն էլ մեզ հայրենասիրության ու արժանապատվության (ինքը «թասիբ» էր ասում) դասեր էր տալիս։ Հետն էլ մի ամբողջ ինքնազոհվող ժողովրդի, մի հերոսական ժողովրդի, մի մարտնչող ժողովրդի, կամավորագրվող ժողովրդի մեղադրում էր վախկոտության ու դասալիք լինելու մեջ։ Մեկ օրինակ էին նրան զեկուցել, իբր բժիշկները զորակոչիկին կեղծ բժշկական տեղեկանք են գրել։ Դեռ հարց է՝ եղե՞լ էր այդ օրինակը, թե՞ հորինվածք էր։ Բայց իր երկարաշունչ լայվում այդ մեկ օրինակը մատի փաթաթան սարքած` ապշեցնող դաժանությամբ նետում էր նա արնաքամ լինող ժողովրդի դեմքին, զավակներին մարտադաշտ ուղարկած ծնողների դեմքերին, զոհվածների ցուցակներում հարազատի անուն փնտրողների դեմքերին։

Այդ օրերին էին հարցեր ծագում, բայց հնչեցնելու պահը չէր։ Այսօր արդեն կարելի է հնչեցնել։ Որպես ի՞նչ ենք Արցախ ուղարկում կամ՝ որպես ի՞նչ ենք Արցախ կանչում զենք բռնելուն անընդունակ զինվորական պատրաստություն չանցած քաղաքացիական մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն նրանք Արցախում։ Գնան եւ զոհվեն մարտի հենց առաջին ժամի՞ն։ Որպես ի՞նչ գնան։ Որպես պատերազմին մասնակցող, կռվող, հաղթող եւ կենդանի հետ վերադարձող զինվորական, թե՞ որպես զոհ։ Տրամաբանությունը հուշում է, որ ռազմաճակատ պետք է գնան ոչ թե բոլորն անխտիր, այլ զենք կրելուն պատրաստ՝ օրեր, շաբաթներ ու ամիսներ շարունակ կռվելու, հաղթելու ու կենդանի վերադառնալու վարժեցված եւ ունակ մարդիկ։ Զինվորական գործը քաղաքականություն չէ, որ ում մտքով եւ երբ անցնի՝ զբաղվի։ Հինգ օր կամ մեկ շաբաթ տեւած վարժանքներով այդ գործը չեն սերտում։

Պատերազմի ողջ ընթացքում տեղեկանում էինք, իսկ այսօր հաստատվում են այդ տեղեկությունները՝ Հայաստանը պատերազմին պատրաստ չէր։ Մինչ Ադրբեջանը տարիներ շարունակ ու նպատակադրված զինվել է գերժամանակակից զինատեսակներով, 21-րդ դարի չափորոշիչներով բանակ է կազմակերպել, մենք 20-րդ դարի բանակի հաշվին գերհարստացած գեներալներ ենք բուծել։ Այս մասին տարիներ շարունակ է խոսվել։ Պատերազմից ամիսներ առաջ է գլխավոր շտաբի պետն այս մասին Փաշինյանին տեղեկացրել։ Պատերազմի առաջին օրերին էլ զեկուցել է՝ դիմակայել չենք կարող։

Երբ Փաշինյանն իր լայվերով բոլորին ճակատ էր ուղարկում, երբ համայնքապետերին հանձնարարում էր ջոկատներ կազմել՝ սրանք էլ իրար հերթ չտալով խրոխտ զեկուցում էին, թե արդեն կազմել են, գիտեր, որ հաղթանակ չի լինելու։ Գիտեր, որ գնացողները զոհվելու են։ Գիտեր, որ մարդկանց ոչ թե, թեկուզ կյանքի գնով, հաղթելու, այլ՝ զոհվելու ու պարտվելու է ուղարկում։

Ի՞նչ է սա՝ անպատասխանատվությու՞ն, սխալ հաշվա՞րկ, սթափության կորու՞ստ։

Իսկ գուցե սնապարծության, արկածախնդրության, մեծամտության, դիլետանտության ու պոպուլիզմի հանրագումարն այս ու միայն այս կե՞րպ է դրսեւորվում։

Պատկերացնել է պետք միայն, թե որքան զոհեր ու կորուստներ չէին լինի ընդհանրապես, եթե ժամանակին՝ պատերազմից շատ առաջ՝ լեգիտիմության հսկայական պաշար ունեցող Փաշինյանը՝ իրերի դրությունը ճիշտ գնահատելով՝ գնար առարկայական բանակցությունների միջոցով խնդրի փոխզիջումային լուծման։ Իսկ եթե մեր կամքից անկախ պատերազմն արդեն սկսվել էր, ապա որքան փրկված կյանքեր կունենայինք՝ իրավիճակից ելնելով զինադադարի առաջին իսկ առաջարկն ընդունելու դեպքում։ Փոխարենը՝ նա տուրք տվեց իր թուլություններին ու իր վախերին։ Մարտակոչեր էր հնչեցնում։ Մարտական գործողություններում բեկում մտցնելու անիրատեսական մտքերով տարված՝ կեղծ տեղեկատվությամբ ու ռազմահայրենասիրական շղարշով մեզանից իրերի իրական դրությունն էր թաքցնում։ Արդյունքում՝ ունեցանք զինադադարի խայտառակ համաձայնագիր եւ այսքան զոհեր։

Ի՞նչ պատասխան ենք տալու հազարավոր կյանքերի համար։ Ինչպե՞ս ենք առանց այդ լուսավոր երիտասարդների ապրելու այսուհետ։ Այսքան չապրած կյանքերի ծանրությունն ինչպե՞ս ենք կրելու։ Ինչպե՞ս ենք նրանց մայրերի, նրանց քույրերի աչքերին նայելու։ Ո՞վ ասաց, թե բավական է «հանուն հայրենիքի» բառակապակցությունը եւ հեղված արյունն այլեւս արդարացված է։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարածքների կոորդինացման շտաբ
հաջորդը
ԼՂՀ ճանաչումն օգուտ չի բերի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն