• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լոր՝ Սահյանի ծննդավայրը

Անուշ Իգնատյան 19:00 | 02.09.2021
Անուշ Իգնատյան 19:00 | 02.09.2021
Lor village

Համո Սահյանի տուն-թանգարանը Սյունիքի Լոր գյուղում հիմնադրվել է 2016 թվականին։ Բակում տեղադրված է Սահյանի ընկեր Գետիկ Բաղդասարյանի քանդակած կիսանդրին։ Թանգարանում պահվում են բանաստեղծի անձնական իրերը՝ գրասեղան, ժամացույց, սուրճի բաժակ, գլխարկներ, դրամապանակ եւ այլն։ Ցուցադրված են նաեւ լուսանկարներ, մակագրված գրքեր, Սահյանի շքանշանները։

Hamo Sahyan
Hamo Sahyan

Այստեղ է նաեւ Սահյանի՝ 1945 թվականին հրապարակված առաջին գրքի՝ «Որոտանի եզերքին»-ի առաջին օրինակը։  Աշխատակցուհին՝ տիկին Քնքուշը, ասում է՝ թանգարանը բավականին շատ այցելուներ է ունենում․ Սահյանը մեր օրերում գնահատված է։ Այստեղ փոքրիկ սափոր կա, որի մեջ թղթերի վրա սահյանական տողեր են գրված, բաժանում են այցելուներին, որ գրողի պոեզիան ավելի շատ տարածեն։

Լոր գյուղը

Ասում են՝ Լորը Սյունիքի ամենագրագետ գյուղերից մեկն է։ Այստեղ բոլորը ձգտել ու ձգտում են սովորելու, ուսում ստանալու։ Ժամանակին Լորում սովորելու են եկել նաեւ հարակից ու հեռու գյուղերից։ Իսկ  դասավանդելու համար այստեղ են եկել ժամանակի կրթված երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնց թվում է Ակսել Բակունցը։ Լորի դպրոցի զանգը նա է պատվիրել։

Այստեղ ուսուցչություն անելու ժամանակ է Բակունցը տեսել ու սիրահարվել Խոնարհին ու գրել իր «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։ Երիտասարդ ուսուցչի՝ իրենց գյուղ գնալու մասին Սահյանն ասել է․ «Բակունցի՝ գյուղ գալով, Լորի սարերում մի նոր արեւ բարձրացավ»։

Lor village

Այժմ գյուղում՝ գերեզմանոցի կողքին, կարելի է տեսնել դպրոցը, որտեղ դասավանդել է Բակունցը, սակայն այն անմխիթար վիճակում է եւ աղբանոցի է վերածվում։ Լորը սակավահող գյուղ է, այդ պատճառով են դպրոցը գերեզմանոցի կողքին կառուցել։ Հիմա դպրոցում 40 աշակերտ է սովորում։ Գյուղում միայն մի խանութ կա։ Պատճառը թերեւս այն է, որ Լորում քիչ բնակիչներ են մնացել, հիմնականում տարիքով մարդիկ, իսկ երիտասարդները հեռանում են։ «Մնան էստեղ, ի՞նչ անեն, ոչ մի զբաղմունք չկա»,- ասում է լորեցի Ալիկ պապիկը։ Կա՛մ Երեւան են տեղափոխվում, կա՛մ արտասահման են գնում։ Մնացած բնակիչներն էլ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, նաեւ անասնապահությամբ։

Lor village
Լորի փողոցները գրեթե դատարկ էին․ մարդիկ աշխատում էին իրենց դաշտերում ու այգիներում։ Հանդիպածներն էլ  աչքի են ընկնում հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ։ Ասում են՝ այստեղ բոլորն են այդպիսին, անծանոթներին էլ տուն են հրավիրում ու հյուրասիրում։ Գյուղն առանձնանում է նաեւ նրանով, որ այստեղ հետեւում են ավանդական խոհանոցին ու մինչեւ հիմա պատրաստում հին ճաշատեսակներ՝ շփոթ, խավիծ եւ այլն։

Lor St Gevork church
Լորում երկու եկեղեցի կա՝ 1666 թվականին կառուցված Ս. Գեւորգը եւ 1686 թվականին կառուցված Ծառու Ս. Հովհաննեսը։ Ս. Գեւորգ եկեղեցին անբարեկարգ վիճակում է, չի գործում։ Ս. Հովհաննես եկեղեցում ժամանակ առ ժամանակ պատարագ է մատուցվում։ Գյուղում, սակայն, քահանա չկա։

Գյուղամիջյան ճանապարհները հիմնականում բարեկարգ են, ասֆալտապատ, սակայն տեղ հասնելու համար երբեմն պետք է անցնել անբարեկարգ ճանապարհներով։

Այսպիսով, թեեւ փոքր, բայց հետաքրքիր մշակույթով, բնակիչներով ու պատմությամբ գյուղ է Լորը։ Սահյանի ծննդավայրն այսօր այնքան էլ տարածված զբոսաշրջային ուղղություն չէ, որքան, օրինակ, Դսեղը՝ Թումանյանի ծննդավայրը, բայց արժե այս գյուղն էլ զարգացնել, մարդկանց իրազեկել ու հնարավորություն ստեղծել՝ ծանոթանալու Հայաստանի տեսարժան անկյուններից եւս մեկին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարգավիճակի ճշգրտումից մինչեւ կարգավիճակի բացառում
հաջորդը
Դիմադրության վերջին ճակատը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն