• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եղեգնաձորի թանգարանը հրավիրում է նախնադար

Մարիամ Սարգսյան 15:30 | 06.09.2021
Մարիամ Սարգսյան 15:30 | 06.09.2021
Yeghegnadzor Museum

Եղեգնաձորի կեսդարյա երկրագիտական թանգարանն իրենից շուրջ 100 անգամ «մեծ» ցուցանմուշներ է պահում: Թանգարանը 1968-ին է հիմնադրվել, բայց միայն վերջին չորս տարում մշտական ցուցադրություն կա:

Շուրջ 25 տարվա աշխատող Ալինա Մկրտչյանի՝ ցուցանմուշների պահապանի աչքի առաջ է թանգարանը փոքրիկ նկուղից «բարձրացել» առաջին հարկ, տեղավորվել մեծ սրահում, հետո ավելացել են եւս երկուսը:

Նկուղում էլ ֆոնդային հատվածներ են առանձնացվել: «Սկզբում թանգարանն անմխիթար վիճակում էր, անձրեւաջրեր էին կաթում, նմուշների պահման խնդիր կար, տարեցտարի բարեկարգման աշխատանքներն ավելի մեծ արդյունք տվեցին»,- «Ալիք Մեդիային» պատմում է Ալինան:

Թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանի կարծիքով Եղեգնաձորի երկրագիտականը Հայաստանի մարզային թանգարաններից ամենաբարեկարգներից ու խնամվածներից է, բայց այն գրավիչ դարձնելու համար խնամելը բավարար չէ, արդիականացնել է պետք: Այդ նպատակով էլ թանգարանը դրամաշնորհային ծրագրերի է մասնակցում։

Նախնադարը՝ թանգարանի հարեւանությամբ

Դրամաշնորհներից մեկը ծառայել է թանգարանի մոտ նախնադարյան տնակներ ստեղծելուն: Գրեթե ամբողջապես վերականգնել են ժամանակի կենցաղը՝ մարդն ինչպես է ապրել վաղ երկրագործական հասարակություններում՝ 5-7 հազար տարի առաջ: Նախաձեռնությունն ապահովում է նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք: Հյուրերը հագնում են նախամարդու հագուստ ու տեղափոխվում ժամանակի միջով:

Ամառային դպրոց

Գիտակրթական գործառույթն ապահովելու համար թանգարանը նաեւ ամառային դպրոց է կազմակերպում, որտեղ թանգարանի աշխատակիցներն այցելուներին սովորեցնում են կավագործություն, ծղոտագործություն, քարի հետ աշխատանք, նիզակների, դանակների, նետուաղեղի պատրաստում, կրակի ստացում, հնագույն տեխնոլոգիաներ են ուսումնասիրում: Դպրոցում տարիքային, սեռային, ազգային սահմանափակում չկա: Դասերը երկօրյա-եռօրյա են: Միայն թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը 600 այցելու է եղել:

Karen AzatyanՓոքրիկ արհեստական պեղավայր կա, որ հատկապես մանուկներին է գրավում. «պեղում», գտնում են թանգարանում ներկայացված նմուշների արհեստական կրկնօրինակները: Որոշել են նաեւ թանգարանին կից վրանային ճամբար ստեղծել:

Կարեն Ազատյանն ասում է՝ թանգարանը «հանել են սահմաններից», թույլ են տալիս տեղում դասեր կազմակերպել, ծանոթանալ նմուշներին, առերեսվել պատմությանը, բայց միայն իրենց նախաձեռնությունը բավարար չէ: Մարզի դպրոցներում ուսուցիչների, աշակերտների մեծ մասը հետաքրքրված չէ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտներին հատկացնում է աբոնեմենտային տոմսեր, որոնցով կարող են մշակութային կենտրոններ այցելել: Մարզում մոտ 6000 աշակերտ կա, բայց նրանցից նույնիսկ 1000-ն այդ աբոնեմենտային տոմսերով երկրագիտական թանգարան չի այցելել:

«Դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ կան, առաջարկում են տոմսերը վերցնել, որ դրա համար թանգարանը վճարվի, բայց դա խայտառակություն է: Շատերն անգամ տեղյակ չեն, որ նման հնարավորություն կա»,- ասում է Ազատյանը:

Ցուցանմուշների պահպանումը՝ համընդհանուր խնդիր

Հայաստանի բոլոր թանգարաններն ունեն ցուցանմուշների պահման խնդիր. այս կարծիքին է Կարեն Ազատյանը: Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը բացառություն չէ: Այնտեղ 100-300 տարվա հնության գրքեր կան, որոնք պահպանելն ամենադժվարն է: Մատենադարան տեղափոխելը, ըստ Ազատյանի, լուծում չէ: Հենց թանգարանում պահման պայմաններ պետք է ստեղծվեն: Մարզում հայտնաբերված մշակութային, պատմական արժեք ներկայացնող ցանկացած առարկա պետք է ցուցադրվի մարզում:

«Վայոց ձորից պեղված մոտ 400 առարկա կա, որ այժմ պատմության թանգարանում է։ 3-4 տարի աշխատել ենք դրանք վերադարձնելու ուղղությամբ: Այս տարի կլինեն մարզային թանգարանում»,- ասում է նա:

Ժամանակակից թանգարանը՝ նաեւ բիզնես

Երկրագիտական թանգարանի տնօրենը նշում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թանգարանների ֆինանսավորման խնդիր կա: Լուծումը ժամանակակից նախաձեռնությունների իրականացումն է: Թանգարանի աշխատակիցներն ազատ ժամանակն անտեղի չեն ծախսում, պատրաստում են նմուշների կրկնօրինակներն ու թանգարանին կից փոքրիկ կրպակում վաճառում։ Նրանց միանում են նաեւ մարզի այլ արհեստավորներ: Դա թանգարանին հավելյալ եկամուտ է բերում ու նպաստում արդիականացման աշխատանքներին, սակայն առայժմ բավարար չէ: Կարեն Ազատյանն ասում է՝ ավելի մեծ գաղափարներ ունեն, բայց դրա համար աշխատանքային ու ֆինանսական մեծ ներդրում է անհրաժեշտ:

Yeghegnadzor Museum
«Ուզում ենք թանգարանին կից սրճարան-համտեսի սրահ կառուցել, որտեղ այցելուները կվայելեն վայոցձորյան գինին, միայն տարածաշրջանին հատուկ ուտեստները, կզգան մարզի համն ու հոտը»,- ասում է նա: Թե ինչ են անելու, որ մշակութային օջախից «խորովածի ծուխ» դուրս չգա, ու այն չվերածվի դասական ռեստորանի, Ազատյանը պատասխանում է՝ մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ, բայց հնարավոր է:

«Հայաստանում «լավ» միջոց կա՝ գործ չանել, խնդիր չունենալ: Մենք խնդիրներից չենք վախենում: Եթե նախաձեռնությունը ստացվի, թանգարանը պետությունից գումար վերցնելու կարիք չի ունենա»,- ասում է Կարեն Ազատյանն ու հրավիրում «նախնադար»:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
84%-ը որոշել է պատվաստվել հանուն առողջության
հաջորդը
Աջակցություն շուրջ 10 հազար արցախցու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն