• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Արեւմտահայերենը՝ պաշտպանված

Աննման Մինասյան 13:00 | 08.09.2021
Աննման Մինասյան 13:00 | 08.09.2021

Արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման, գրականության եւ մշակույթի հանրահռչակման նպատակով 2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել։ Ներկայացված հայտերից ընտրվել էր Շիրակի մարզային գրադարանի ծրագիրը։

Թիմն ամբողջ ուժով աշխատել եւ օրերս գործարկել է arevmtahayeren-shmg.am կայքը, որտեղ այցելուները կգտնեն արեւմտահայերեն ստեղծագործություններ, վերլուծություններ, համապարփակ տեղեկություններ սփյուռքում գործող համայնքերի, կրթօջախների եւ ստեղծագործողների մասին։

Աշխատանքներում ներգրավել են Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի։ Համագործակցության առաջարկներ են ուղարկել սփյուռքի բազմաթիվ կառույցների։

Կայքը հարթակ կդառնա ոչ միայն դասական արեւմտահայերեն գրական ժառանգության, այլեւ արդի (սփյուռքյան) արեւմտահայերենով ստեղծագործող գրողների ու մտավորականների համար։

«Սա գործուն միջամտություն է, որ նրանք զգան, որ արեւմտահայերնն անուշադության մատնված չէ»,- ասում է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը եւ հատուկ նշում նվիրված աշխատողների դերը կայքի հաջողության գործում։

Ani ChaleyanԿայքի պատասխանատուն 2012 թվականին Սիրայից Հայաստան տեղափոխված Անի Չալեանն է։ Նա ուրախությամբ փաստում է, որ Հայաստանում արեւմտահայերենի պահպանությանն ուղղված ջանքերը նշմարելի արդյունք են տալիս։ Կարեւոր է գիտակցել, որ արեւմտահայերենի գործածությունը, թեկուզ քիչ-քիչ, լեզուն կենդանի կպահի։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ազգային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նախարարության մշակութային եւ կրթական քաղաքականության կարեւորագույն անելիքներից մեկը արեւմտահայերենի վերածննդի ապահովումն է համարում։ Ասում է՝ նորաբաց կայքի գործարկման առաջնահերթ նպատակներից մեկն էլ գրական ժառանգության թվայնացումն է։

Նախարարությունն արեւմտահայերենի պահպանության այլ գործուն քայլեր եւս ձեռնարկել է, օրինակ՝ թատերական ներկայացումների շարքերը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը պաշտպանության կարիք ունեցող լեզուների շարքում է գրանցել։ Բնական է, որ Հայաստանն առաջինը պետք է այդ պաշտպանության իրացնողը լինի»,-ասում է Աստղիկ Մարաբյանը։

Մոտ ապագայում arevmtahayeren-shmg.am կայքը կանցկացնի տարբեր միջոցառումներ։ Առցանց հարթակում կլինեն արեւմտահայերենով ստեղծագործողների գրական խմբակներ, կկազմակերպվեն փառատոներ եւ մրցույթներ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աֆղանական վտանգ Հայաստանի համար
հաջորդը
Մերժել են ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն