• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայկական անոմալիա

Վահրամ Աթանեսյան 11:30 | 11.09.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 11.09.2021
Vank village Artsakh

Ադրբեջանի պաշտոնյաներից մեկն օրերս օգտագործեց «նախկին Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, իսկ մի տեղ էլ կարդացի, որ «Լաչինի միջանցքը հայերին կապում է Հայաստանի հետ»: Հետպատերազմական հայտարարություններից մեկում Իլհամ Ալիեւն ասաց, որ իրենք իրականացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի պահանջները՝ «վերականգնել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Հայաստանից եւ Արցախից պատասխան չհետեւեց: Մինչդեռ իրավիճակի «մեխը» դա է:

Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել Արցախի դեմ նախահարձակումը: Այո, 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձեւերը սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Բայց դրանք նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն են հաստատում եւ միաժամանակ առանձնացնում «Լեռնային Ղարաբաղ տեղաշրջան» հասկացությունը: Եւ եթե առաջնորդվելու լինենք այդ իրավական սահմանմամբ, ապա Ալիեւը չի կարող ասել, թե «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա խնդիր»:

ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը հակամարտության կարգավորումը շատ հստակ սահմանում են կողմերի միջեւ հրադադարի հաստատմամբ եւ բանակցությունների միջոցով ընդունելի համաձայնությամբ: Ավելի պարզ՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի իմաստով ոչ հակամարտության կողմերից որեւէ մեկը, ոչ որեւէ այլ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման իրավասություն չունի: Եւ անգամ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունն է այդ տրամաբանության մեջ: Այնտեղ պարզ գրված է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղն է կապում Հայաստանին, ոչ թե՝ Ադրբեջանի «տարածքում ապրող հայերին»: Այդ հայտարարության տակ նաեւ Իլհամ Ալիեւի ստորագրությունն է: Իսկ դա պարտավորություն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Քաղքենի «հայրենասերը»՝ կարդալով այս վերջին միտքը, համոզված եմ, այպանելու է ինձ: Բայց թույլ եմ տալիս ասել, որ նա խնդրի էությունը չգիտի, իսկ այն հակառակ կողմը ձեւակերպել է դեռեւս նախանցյալ դարի կեսերին: Շուշիի Փանահ խանին պանծացնող տարեգիրը ոչ այնքան նրա ռազմական, որքան դիվանագիտական տաղանդն է կարեւորել՝ գրելով, որ եթե կար «Խամսայի մահալ, ապա Փանահին հաջողվեց այն տրոհել հինգ մելիքությունների»:

Ուրեմն, այդպես՝ «Խամսայի մահալը» վարչա-քաղաքական ամբողջություն էր, որոշակի կարգավիճակ՝ Պարսկաստանի գերիշխանության ներքո, եւ Փանահն ամենասկզբից վերացրեց հենց դա: Նույն տրամաբանությամբ էլ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991-ի նոյեմբերին լուծարել է ԼՂԻՄ-ը: Որովհետեւ դա կարգավիճակ էր: Այսօր Իլհամ Ալիեւն ասում է «չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղի տնտեսական շրջան»:

Հետեւաբար, հայկական դիվանագիտության առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի ամբողջության, ընդհանրության վերականգնումն է: Տրամաբանությունը մեկն է՝ ամբողջական տարածք, այնտեղ ապրող բնակչություն, որի հետագա հարաբերություններն Ադրբեջանի հետ պետք է սահմանվեն կամ երկկողմ համաձայնությամբ, կամ՝ հանրաքվեով: Սայլը չի կարելի կապել ձիու առջեւից եւ շարունակել պնդել, թե Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանը դրան չի գնացել քառորդ դար, չի գնալու ոչ վաղը, ոչ մյուս օրը: Ադրբեջանին Արցախի անկախության ճանաչում չի պարտադրվել երբեք, չի պարտադրվում այսօր եւ չի պարտադրվելու վաղը: Հայկական դիվանագիտությունը պետք է առաջնորդվի վատագույն տարբերակը բացառելու հրամայականով: Ոչ մի քաջություն, առավել եւս՝ խորագիտություն պետք չէ՝ ասելու համար, որ եթե Ադրբեջանը չճանաչի Արցախի անկախությունը, ապա սպասվում է կամ տոտալ կոտորած, կամ՝ լիակատար արտագաղթ: Դա ոչ մի աղերս չունի դիվանագիտության հետ, զուտ էմոցիա է կամ՝ քաղաքական կողմնորոշում, որի կրողն իրավունք չունի հանդես գալու ողջ արցախահայության անունից:

Երեսուն տարի է՝ խնդիրը մնում է չկարգավորված, մի այդքան ժամանակ էլ, գուցե՝ ավելի, կարող է մնալ «օդում կախված»: Սա է մեր իրականությունը: Եւ մենք պարտադրված ենք ապագան ծրագրավորելիս հաշվի նստել իրողությունների, ոչ թե ազգային երազանքների հետ: Մինչդեռ հայ քաղաքագետը գրում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ի չիք է դարձնում պանահջատիրական մեր հարյուրամյա պայքարը, քանի որ դրանով կօրինականացվի Կարսի պայմանագիրը:

Ենթադրենք հարյուր տարի էլ Կարսի պայմանագիրը չճանաչեցինք, հետո՞: Ի դեպ, խաղաղության պայմանագիր չստորագրելու մեծ ցանկություն հենց Ալիեւն ունի, որովհետեւ խորհրդային շրջանի իրողություններին վերադարձը հակասում է Ադրբեջանի սահմանադրությանը: Ադրբեջանում հիմար չէին, երբ հրաժարվում էին խորհրդային իրողություններից եւ ստանձնում 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդություն: Ղարաբաղյան առաջին պատերազմն արդեն սկսված էր, Բաքվում կանխածրագրվել էր Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափում, Սյունիքի ամբողջական կամ մասնակի օկուպացիա եւ «տարածքային ամբողջականության վերականգնում»: Այն, ինչ այսօր բարձրաձայնում է Իլհամ Ալիեւը:

Սա է իրավիճակի խորքային ինտրիգը՝ Բաքուն կգնա՞ խորհրդային սահմաններով եւ իրավական ժառանգությամբ պայմանագրի ստորագրման: Հայկական անոմալիա է, երբ տպավորություն է գեներացվում, թե այդ պայմանագիրն ավելի շատ Ադրբեջանին է պետք: Ոչ, պարոնայք: Մեզ, գուցե, ընթերցում են նաեւ Ադրբեջանում: Այդ իսկ մտահոգությամբ փակագծեր չեմ բացում: Հասկացողը կհասկանա: Պարզապես, կարծում եմ, հարկ է սթափ, իրատեսական մի վերլուծություն արվի եւ դրվի հայկական կողմերից բանակցողների (ապագա բանակցողների, եթե գործընթացը վերսկսվի) սեղանին: Բայց մենք ունե՞նք նման ներուժ: Ունե՞նք ստեղծված իրավիճակին ադեկվատ դիվանագիտություն: Չգիտեմ:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայրաքաղաքը ՏԻՄ ընտրությունների շեմին
հաջորդը
Մոդերնան հարստացնում է տեսականին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն