• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այնթափից Եւրոպա հասած փախստական Ամալը

Անուշ Թրվանց 17:00 | 11.09.2021
Անուշ Թրվանց 17:00 | 11.09.2021
Pope Francis & Little Amall

Սիրիացի փախստական աղջիկ մարմնավորող տիկնիկը շարունակում է ճանապարհորդությունը, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները, որոնք Թուրքիայի Այնթափ քաղաքից հուլիսի 27-ին ճանապարհ ընկած Ամալ անունով տիկնիկին երեկ դիմավորել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում:

Սիրիայից Թուրքիա, Հունաստան եւ Իտալիա մեկնելուց հետո Ամալն անցնելու է Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա, իսկ վերջում՝ Միացյալ Թագավորություն՝ բոլոր վայրերում ուշադրություն հրավիրելով փախստական երեխաների խնդիրների վրա: Նախաձեռնությունը «The Walk» նորարարական արվեստի փառատոնինն է, որ նշանավոր արվեստագետների եւ The Handspring Puppet Company-ի հետ գործի է դրել իր ամենաարտասովոր նախաձեռնությունը: Տիկնիկային թատրոն հիշեցնող եւ քաղաքական ենթատեքստ ունեցող այս ճանապարհորդության գեղարվեստական ղեկավարը պաղեստինցի մրցանակակիր արվեստագետ Ամիր Նիզար Զուաբին է. նա Ամալի ձայնը լսելի ու նրա 8000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը նկատելի դարձնելու համար կիրառել է գեղարվեստական հնարքներ: Ամալին թուրք-սիրիական սահմանից սկսած ուղեկցում են չորս հոգի. երկու հոգին շարժում են հսկա տիկնիկի թեւերը, մեկը փախստական աղջկան հսկում է հետեւից, իսկ մեկ դերասան կերպարի ներսում քայլում է ձողերով: Տիկնիկի ներսում լարերի բարդ համակարգ է գործում, որը կառավարում է աղջկա դեմքի արտահայտությունները. Ամալն ընդհանրապես տխուր է, նա, ըստ սցենարի, փնտրում է մորը, որ գնացել է ուտելիքի հետեւից եւ այդպես էլ չի վերադարձել:

Little Amall
«Փոքրիկ Ամալ» անունը կրող տիկնիկն այնքան էլ փոքր չէ՝ երեքուկես մետր է: Արվեստի գործը  ստեղծելու համար The Handspring Puppet Company-ի տիկնիկագործներից ամիսներ է պահանջվել, երկու հիմնական նախագծողները նույնիսկ թոշակի են անցել՝ կերտելու մեր ժամանակների ամենախոսուն տիկնիկը, որն արվեստի միջոցով աշխարհի առաջնորդներին մեկ անգամ եւս հիշեցնում է, թե որքան տառապալի է պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական պատճառներով իրենց տներից բռնի տեղահանված երեխաների կյանքը:

Թուրք-սիրիական սահմանից ուղեւորված Ամալի ճանապարհորդությունն ավարտվելու է նոյեմբերին: Իր ճանապարհին նրան դիմավորում են քաղաքական գործիչներ, նշանավոր արվեստագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ եւ երեխաներ:

Երեկ Ամալին դիմավորելու համար փողոց է դուրս եկել Հռոմի Պապը, որ ձեռնվել է փախստական երեխաներին մարմնավորող ինը տարեկան Ամալի հետ  եւ լսել այս ակցիայի ուղերձը. «Մի մոռացեք մեր մասին»:

Տես նաեւ՝ https://www.youtube.com/results?search_query=little+amal

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազգերի ինքնորոշման ջատագո՞վ, թե՞ զուգադիպություն
հաջորդը
ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն