• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեպտեմբերի 13-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Մարի Չաքրյան 13:00 | 14.09.2021
Մարի Չաքրյան 13:00 | 14.09.2021
Khosrov forest

Արդեն 10 օր է, ինչ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) ունեն հատուկ օր։ Դա սեպտեմբերի 13-ն է: Այդ մասին Կառավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 2-ին: Նպատակը մեր երկրում ԲՀՊՏ-ների կարեւորումն է, բնապահպանական իրազեկության մակարդակի բարձրացումը:

Այս որոշումը կնպաստի նաեւ բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, ԲՀՊՏ-ների պահպանմանը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանն ու բնության այդ կարեւոր հարստությունը գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատվության բարձրացմանը:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի կարծիքով ԲՀՊՏ-ների օր նշելը կարեւոր է այնքանով, որ այսուհետ հանրության ականջին խորթ չի հնչի ԲՀՊՏ հապավումը, հանրությունն առավել տեղեկացված կլինի դրանց մասին եւ գուցե սկսի հետաքրքրվել, բայց ոլորտում հաջողություն գրանցելու համար առավել կարեւոր են համակարգային փոփոխությունները:

Տասը տարուց ավելի է, ինչ Կովկասի բնության հիմնադրամը աջակցում է Հայաստանին՝ պահպանելու բնության հատուկ տարածքները՝ նպաստելով դրանց հատկապես ֆինանսական կայունությանը:

Armen Vermishyan«CNF-ի նպատակը հստակ է` պահպանել տարածաշրջանի բնությունը: Առաջնահերթ է հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական կայունացումը, որովհետեւ կեսաբազմազանության հիմնական մասը կենտրոնացած է այդ տարածքներում: Ֆինանսավորում ենք ընթացիկ ծախսերը, որոնք անհրաժեշտ են տվյալ ԲՀՊՏ-ին իր գործառույթները նորմալ կատարելու համար: Առաջնայինը պահպանությունն է, հետո՝ ինստիտուցիոնալ հարցերը, այնուհետեւ՝ տուրիզմն ու վարչական ծախսերը»,- ասում է Արման Վերմիշյանը:

Մեր տարածաշրջանը աշխարհի մասշտաբով համարվում է հարուստ կենսաբազմազանություն ունեցող թեժ կետերից մեկը: CNF-ը զուգահեռաբար, գրեթե նույն համամասնությամբ աջակցում է նաեւ հարեւան Վրաստանին եւ Ադրբեջանին: Հիմնական տարբերությունն այն է, որ Վրաստանում, օրինակ, ԲՀՊՏ-ները կառավարվում են մեկ մարմնի՝ համապատասխան գործակալության կողմից, մեզ մոտ կառավարումն ապակենտրոնացված է:

Այս տարի արդեն իսկ հիմնադրամը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին փոխանցել է 255000, «Խոսրովի արգելոց»-ին՝ 157000 եվրոյին համարժեք դրամ, «Դիլիջան» եւ «Արփի լիճ» ազգային պարկերին (ԱՊ) փոխանցել է գումարի միայն առաջին մասը, համապատասխանաբար՝ 82500 եւ 30000 եվրոյին համարժեք դրամ:

Աջակցության չափը տարբեր է, քանի որ, օրինակ՝ «Դիլիջան» ԱՊ-ն բացի պետական ֆինանսավորումից ունի նաեւ սեփական եկամուտներ, որոնք գոյանում են թափուկի վաճառքից եւ հողերի վարձակալության վճարներից: Այս աջակցության շնորհիվ տարեցտարի ավելացել են տեսուչների աշխատավարձերը: Եթե 6 տարի առաջ ընդամենը 60000 դրամ էին ստանում, այսօր տեսուչի մաքուր աշխատավարձը 150000 դրամ է, որը վճարում են պետությունն ու հիմնադրամը համատեղ:

75000 եվրոյին համարժեք գումար էլ հատկացվել է պետական համակարգից դուրս՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին, որի գործունեությունը կարեւոր է չոր նոսրանտառային, կիսաանապատային էկոհամարգերի, մարդակերտ ավանդաբար օգտագործվող լանդշաֆտների, բուսական, կենդական հազվագյուտ եւ էնդեմիկ տեսակների (բեզոարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ) պահպանության եւ կայուն օգտագործման առումով:

Khor Virap reserve
Բացի ֆինանսավորման հիմնական ուղղություններից՝ հիմնադրամն իրականացնում է նաեւ հատուկ ծրագրեր: Այս տարի «Խոր Վիրապ» արգելավայրում միջոցառումներ են ձեռնարկել ջրապահովվածության ուղղությամբ: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի պահպանության, բնականոն զարգացման ու վերարտադրության ապահովումն է: Մինչդեռ վերջին տարիներին, հատկապես ամռան ամիսներին խոնավ համարվող այս տարածքը այնքան էր չորանում, որ նույնիսկ հրդեհավտանգ էր դառնում:

birds

Լուսանկարը՝ Բերտա Մարտիրոսյանի

«Բնական լճակներ ենք ստեղծել: Որոշ հատվածներում փոսորակներ կային, որոնցում ջուր չկար: 3-4 հատվածներում այնպիսի միջոցառումներ ենք արել, որ խոնավությունը բարձրանա, ու դրանց մեջ արհեստական կղզյակներ ենք ստեղծել: Արդյունքում թռչունների քանակը կտրուկ աճել է»,- պարզաբանում է զրուցակիցս:

Հիմնադրամն աջակցում է նաեւ հանրային մշտադիտարկմանը, որն անուղղակի նպաստում է ԲՀՊՏ-ների պահպանությանը: Դիլիջանի անտառների պահպանության գործում կարեւորելով «Բնապահպանի տուն» նախաձեռնության աշխատանքը՝ վերջիններիս հիմնադրամը ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, ինչի շնորհիվ ռենջերները (անտառապահները) մշտական վերահսկողություն են իրականացնում ծառագողության դեմ: Փորձ է արվում համագործակցային հարաբերություններ ստեղծելու հանրային ռենջերների, ԱՊ-ի ու ոստիկանության միջեւ: Սակայն կոնֆլիկտային իրավիճակներն անխուսափելի են:

Dilijan
Սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ԱՊ Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական ամենագնաց մեքենան, որը պարկին հատկացրել էր CNF-ը: Թե՛ շրջակա միջավայրի նախարարությունը, թե՛ Արման Վերմիշյանը հիմնավոր կասկածներ ունեն, որ կատարվածը պայմանավորված է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի գործողություններով: Մի քանի տարի առաջ էլ շրջակա միջավայրի նախարարի Դիլիջան այցի ժամանակ հրկիզել էին պահնորդական տնակը:

«Ծառագողության մաֆիայի գլխից քանի դեռ չեն բռնել, խնդիր լինելու է»,- մտահոգություն է հայտնում Վերմիշյանը՝ պնդելով, որ եթե ոստիկանությունը չբացահայտի հանցագործությունը, ապագայում էլի կլինեն նման սադրանքներ:

snake
ԲՀՊՏ-ների համակարգում անելիքներ դեռեւս շատ կան: Կարեւորներից են պահպանության բաժնի ուժեղացումն ու անցումը 24-ժամյա մոբիլ վերահսկողության: Ներկայում տեսուչների աշխատանքը 8-ժամյա է, եւ նրանցից յուրաքանչյուրին կցված է որոշակի տարածք: CNF-ի ներկայացուցիչները շրջակա միջավայրի նախարարության հետ բանակցություններ են վարում ոլորտում կառուցվածքային հիմնարար փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

bird

լուս. Բերտա Մարտիրոսյանի

Ներկայում ԲՀՊՏ-ները զբաղեցնում են Հայաստանի տարածքի 13.1 տոկոսը: Միջազգային բնապահպանական հանրությունը նախատեսում է մինչեւ 2030 թվականը պահպանվող տարածքների մակերեսը հասցնել մեր մոլորակի 30%-ին՝ որպես կենսունակ ապրելավայրերի եւ էկոհամակարգային ծառայությունների կայունության երաշխիք:

Հայաստանի թռչունների լուսանկարները կարող եք տեսնել Բերտա Մարտիրոսյանի կայքէջում։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սլովակիայի ԱԳ նախարարը կարեւորել է խաղաղ բանակցությունները
հաջորդը
Բաքվի դժգոհությունը, Թեհրանի լռությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն