• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատերազմը նաեւ Հայաստանի կերտած արժեքների դեմ էր

Անուշ Թրվանց 17:30 | 15.09.2021
Անուշ Թրվանց 17:30 | 15.09.2021
World Democracy Day

«Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության հիմնադիր Գյուլնարա Շահինյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմը սովորական պատերազմ չէր, այն միտված էր նաեւ Հայաստանի քաղաքակրթական արժեքները ոչնչացնելուն: «Այս պատերազմն ինձ համար նաեւ գաղափարաբանական էր, պատերազմ էր ընդդեմ Հայաստանի տարբեր լինելուն, ընդդեմ նրա, որ Հայաստանը ավտորիտար չէ, եւ առհասարակ, Հայաստանի կերտած արժեքների դեմ էր այս պատերազմը, որ ուզում էր Հայաստանը ջնջել քարտեզի վրայից»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Գյուլնարա Շահինյանը, որի հիմնադրած կազմակերպությունը Հայաստանում այդ արժեքների հաստատման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տանում:

Gyulnara ShahinyanՍեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը նշում է իբրեւ ժողովրդավարության միջազգային օր. Գյուլնարա Շահինյանը վստահ է, որ ժողովրդավարությունը պետք է լինի մեր ապրած ամեն մի օրը, այն սահմանված չէ հատուկ բանաձեւերով:

«Ժողովրդավարությունը գրված տեքստ չէ, գործընթաց է, որին հասնում են պայքարելով: Շատ կարեւոր է, թե ինչ պայքարի ճանապարհ մենք կընտրենք, բայց ակնհայտ է, որ Հայաստանը շատ դժվար ճանապարհ է անցնում՝ ժողովրդավարության հասնելու համար: Մեր երկիրը հայտարարում է, որ փորձում է ժողովրդավարություն կառուցել, բայց շրջապատված է ամենաավտորիտար ռեժիմների երկրներով եւ ժողովրդավարության հասնելու համար պայքարում է այդ դժվար պայմաններում»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է նա:

Նա նշում է, որ դրսի ազդեցություններով ամեն կերպ փորձում են ստիպել Հայաստանին՝ հետ կանգնել ունեցած նվաճումներից, իսկ այդ նվաճումներից ամենակարեւորը, ըստ նրա, 30 տարի առաջ կերտած անկախությունն էր: «Այդ ժամանակ մենք ունեցանք առաջին անկախ, ժողովրդավարական պետությունը մեր տարածաշրջանում, եւ դա մեծ նվաճում էր: Մեզ վրա ամեն ինչով սարսափելի ազդեցություն ունեցան եւ ունենում են, որ մենք չկարողանանք այդ նվաճումները պահել: Երեկ Ստեփանակերտի ճանապարհին ցուցանակ կար, որ Կոմունիստական կուսակցությունն էր դրել, եւ դա նույնպես նշանակում է, որ ուզում են՝ մեր բոլոր նվաճումներից հեռանանք, ստիպում են, որ հետ դառնանք: Այսօր ժողովրդավարությունը նորից է դրվել Հայաստանի քաղաքականության կենտրոնում, ու երկրորդ անգամ ընտրելով նույն իշխանությանը (հասկանում եմ, որ ոչ բոլորն են դրա հետ համաձայն)՝ ժողովուրդը դրանով ասաց նաեւ, որ մենք ա՛յդ ճանապարհն ենք ուզում, մենք ընտրում ենք ժողովրդավարությունը, ուզում ենք գնալ ա՛յդ ճանապարհով: Դա շատ կարեւոր էր նաեւ աշխարհին ասելիք հասցնելու առումով, որ փոքր երկիրը՝ այսքան թշնամիներով շրջապատված, ընտրում է այդ ճանապարհը»:

Ըստ մեր զրուցակցի՝ աշխարհը դա շատ լավ տեսնում է, եւ այն մտահոգությունները, թե մեզ չեն նկատում, տեղին չէ: «Դա նույնպես ճանապարհ է, աշխատանքային գործընթաց, որի մեջ հիմա գտնվում ենք: Դուք տեսե՞լ եք՝ առաջին պատերազմի ժամանակ ԱՄՆ դեսպանը կամ այլ դեսպաններ գնան սահմանամերձ շրջաններ: Երբեք այպիսի բան չի եղել: Երբ մենք Եվրամիության դեսպանին այն ժամանակ տարանք Տավուշ, դա չգիտեմ ինչ էր նրա համար, չէր ուզում գնար: Մի վեց-յոթ տարի առաջ էլ նույնն էր: Հիմա այդ մարդիկ գնում են, ուզում են հասկանալ, ուզում են այս երկրի մի մասը դառնալ, նշանակում է՝ նրանք գնահատում են այն գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում: Եվ նաեւ աջակցում են այդ գործընթացներին»:

«Ալիք Մեդիա»-ի զրուցակիցը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարության ամենօրյա ճանապարհն անցնելուն ոչ միայն դրսի միջամտություններն են խանգարում, այլ նաեւ ներսի վայրիվերումները: «Փոխանակ մենք բոլորս միավորվենք, հասկանանք, որ մեր միակ ընտրությունը պետք է լինի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, նոր տիպի պետություն կառուցելը, կռվում ենք փոքր բաների համար՝ մեծ բաները թողած: Շատ վտանգավոր է, որ մենք կորցնենք մեծ արժեքները՝ մանրի համար կռիվ տալով»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

Democracy Day
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է Աֆղանստանից
հաջորդը
Աֆրիկյան ժանտախտի մուտքը ՀՀ կանխելու նպատակով

Նման հոդվածներ

Ժողովրդավարությունն առաջին հերթին հանձնառություն է

14:00 | 15.09.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն