• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մեր GPS-ը չի աշխատում

Վարդան Հարությունյան 11:30 | 16.09.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 16.09.2021
Armenia Azerbaijan border

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ «սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Հաղորդագրության մեղմ, զիջողական-հաշտվողական տոնը վկայում է՝ Հայաստանի իշխանությունների համար ադրբեջանցիների այս քայլը անսպասելի չի եղել։ Նշանակալի է տեղանվան ադրբեջանական ձեւակերպումը՝ Էյվազլի։ Երկրի վարչապետն օրեր առաջ իր խոսքում նույնպես այս տարածքի տեղանունների ադրբեջանական տարբերակներն օգտագործեց։

Իսկ ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ ընդհանուր գծերով հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատումն արդեն համաձայնեցված է։ Ի՞նչ տարբերակով եւ ի՞նչ հիմքով են սահմանազատել․ օգտվել են ինչ-ինչ քարտեզների՞ց, GPS-ո՞վ են առաջնորդվել, նոր քարտեզ են գծե՞լ. հայտնի չէ, բայց սահմանազատել են։

Հայաստանի համար այսօր անչափ բարդ ու վտանգավոր շրջան է։ Իրավիճակին համարժեք քայլեր չկան։ Չկա դիմադրություն։ Այս պայմաններում աշխարհի ոչ մի արխիվում, ոչ մի գրադարանում չի գտնվելու որեւէ քարտեզ, գլոբալ կողմնորոշման ոչ մի համակարգում (GPS) չի լինելու որեւէ տարբերակ, համաձայն որոնց՝ Ադրբեջանից ինչ-որ կտոր է Հայաստանին անցնելու։ Հայտնի ու անհայտ բոլոր քարտեզները, բոլոր GPS-երը փաստելու են՝ Հայաստանը պե՛տք է զիջի Ադրբեջանին։

Պատերազմը հայկական կողմին զրկել է խոսելու, ընդդիմանալու, ապացուցելու հնարավորություններից։ Բոլորովին էլ դատարկ խոսքեր չէին նախընտրական փուլում հնչած պնդումները, թե մեզ նոր բանակցող է պետք։ Նոր մարդ, որը պարտությամբ այն աստիճան կաշկանդված չլիներ, որքան կաշկանդված է ա՛յս վարչապետը։ Մեր ընտրազանգվածը, սակայն, գնաց ու ընտրեց մեզ պատերազմի ու պարտության տարած ուժին։ Նման ընտրության դեպքում այլ արդյունք լինել չէր կարող։

Պարտվածը խոսել չի կարող։ Պարտվածը չի կարող քարտեզ թափահարել։ Մատը քարտեզին դնել եւ իր տարբերակը պնդել չի կարող։ Պարտված կողմը ո՛չ քարտեզ ունի, ո՛չ էլ GPS։

Մենք չգիտենք, թե որ հատվածներում եւ որքան ենք դեռ զիջելու, բայց, ցավոք, զիջելու ենք։ Թվում էր՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեր պարտության վերջակետը պետք է դներ, բայց այն, փաստորեն, չի ավարտվում։ Ադրբեջանական զինուժը շարունակում է առաջ շարժվել, նորանոր դիրքեր ու տարածքներ գրավել։ Իսկ պարտությունից ուշքի չեկած հայկական կողմն ընդունում է ադրբեջանական թելադրանքները։ Այս իշխանությունների պարագայում այլ կերպ լինել չէր կարող։ Նրանք դրսում անուժ են եւ անկարող։

Փոխարենը դրսի իրենց թուլությունը, դրսի իրենց լռությունը, դրսի իրենց անճարակությունը եւ անկարողությունը փորձում են փոխհատուցել երկրի ներսում որդեգրած ագրեսիվ վարքով։

Ըստ էության՝ դրսում ունենք զիջող ու անկարող, իսկ ներսում անզիջում ու ագրեսիվ իշխանություն, որի համար երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ստորադասելի են իշխանություն ունենալու իրենց ցանկությանը։ Նրանք ունեն ինքնահաստատվելու խնդիր։ Բարեկեցիկ ու էլ ավելի բարեկեցիկ ապրելու խնդիր, իսկ թե, միացնելով GPS-ը կամ սեղանին փռելով իր ցանկացած քարտեզը, ինչ կպահանջի հակառակորդ երկիրը, երկրորդական է։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս մեկ աճյուն՝ Հադրութից
հաջորդը
Հյուսիսկորեական հրթիռներն ԱՄՆ-ի համար սպառնալիք չեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն