• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Արգելք ի նպաստ հարուստների

Տաթեւեր Լազարյան 13:00 | 16.09.2021
Տաթեւեր Լազարյան 13:00 | 16.09.2021
tukrish production

Օրերս էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման դնելուց հետո ընդունեց մի նախագիծ, որով փոփոխություններ են մտցվում «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ:

Հիշեցնենք՝ թուրքական վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքն ուժի մեջ էր մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 6 ամսով եւ 2021-ի հունիսին երկարաձգվել մինչեւ տարեվերջ:

Արգելված ապրանքների ցանկից կհանվեն այն ապրանքատեսակները, որոնք թեեւ պատրաստի ապրանք են, բայց տեղական տնտեսվարողների արտադրանքի համար հումք են կամ միջանկյալ արտադրանք, եւ որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է։

Tadevos AvetisyanԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը սա բավարար հիմնավորում չի համարում։ Ասում է՝ բացասական այն հետեւանքը, որը պետք է ունենար կարգավորումը, ունեցավ, իսկ դրական՝ ոչ։

Այդ արգելքի պատճառով շուկան մոնոպոլացվել է։ Մանր ու միջին ձեռներեցները, որոնք իրենց օրվա հացը վաստակում էին թուրքական ապրանքներ ներմուծելով ու տեղական շուկայում վաճառելով, դուրս են մղվել։

«Էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու,- ասում է պատգամավորն ու հավելում,- հիմա արդեն իշխանության համակրանքը վայելող մեկ-երկու ձեռներեցներ արագ կսկսեն այդ ապրանքների ներմուծմամբ զբաղվել ու ամեն ինչ հավաքել իրենց ձեռքը։ Այս ամենը հնարավոր էր կանխատեսել, ընդամենը պետք է լիներ ծրագրավորված ու համակարգային մոտեցում հարցին, որպեսզի կարողանային դրված խնդիրը լուծել»։

Օրինակ՝ հնարավոր էր Թուրքիայից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ արդյունավետորեն արտադրել ՀՀ-ում, ինչը կբերեր նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տեղական բյուջե հարկային մուտքերի ավելացմանը։

«Հագուստը, կոշկեղենը արտադրվում են չինական հումքով, տեխնոլոգիայով ու մեքենասարքավորումներով։ Իսկ ո՞վ է արգելել Չինաստանից նույն սարքավորումները, նույն հումքն ու տեխնոլոգիաները ներկրել։ Կարծում եմ՝ չինացի գործընկերները մեծ ուրախությամբ դա կանեին։ Չարվեց կա՛մ ապաշնորհության, կա՛մ անհետեւողականության պատճառով։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակում է Ավետիսյանը։

Կառավարությունը 2020-ի հոկտեմբերին դրված սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում էր Ադրբեջանին՝ միաժամանակ կանխարգելելով նաեւ թշնամաբար տրամադրված երկրից ապրանքների հետ հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
Այժմ հարց է առաջանում՝ վտանգը վերացե՞լ է:

Hrant Mikaelyan«Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով վտանգն, իհարկե, չի վերացել, եւ որոշման մեջ փոփոխություն մտցնելու կարիք ամենեւին չկար։

«Սա մեծ հաշվով այդ արգելքի չեղարկումն է։ Եթե ուսումնասիրենք մեր սպառողական շուկան, կտեսնենք, որ այն առանձնապես չի տուժել թուրքական ապրանքների սահմանափակ առկայության կամ բացակայության հետեւանքով։ Հակառակը՝ հայկական տեքստիլային ոլորտը քիչ-քիչ սկսել էր զարգանալ»,- ասում է Միքայելյանը։

Նրա հետ համաձայն չեն որոշ առեւտրականներ, որոնք արգելքի պատճառով վնասներ են կրել եւ այլ շուկաներից օգտվելու դժվարություններ ունեցել։

«Մեզ բոլորիս լավ քաշեցին, բայց փոխարենը ոչ մի բան չառաջարկեցին»,- ասում է հագուստի առեւտրով զբաղվող Սուսաննան ու վստահեցնում, որ հարեւան երկրից հագուստ եւ տեքստիլ ներկրող առանձին գործարարների համար չափազանց դժվար էր վերակողմնորոշվել դեպի այլ երկրներ։

Համեստ կարողություններ ունեցող գործարարի համար Չինաստանից ապրանք բերելը ձեռնտու չէ։ Ճանապարհը շատ երկար է, եւ փոքր խմբաքանակները պարզապես չեն արդարացնի ծախսը, իսկ մեծ խմբաքանակների համար մեծ գումարներ են պահանջվում։

Հագուստի եւ պայուսակների առեւտրով զբաղվող Արտաշեսն ուղղությունը փոխեց դեպի Մոսկվա, սակայն տուժեց։ Միեւնույնն է, չխուսափեց թուրքական արտադրանքից։ Ստացվեց, որ կրկին թուրքական ապրանք է ներկրում, բայց արդեն ավելի բարձր գնով ու զարտուղի ճանապարհով։ Թուրքական շտրիխ կոդով (869) ապրանքն, ըստ սահմանված արգելքի, այսպես թե այնպես Հայաստան մտնել չէր կարող։

«Նույն շորը 10 հազարի տեղը 18 հազարով էի վաճառում»,- ասում է Արտաշեսը։

Չմոռանանք նաեւ հայրենական արտադրողների մասին, որոնք սկզբում մտածում էին, թե կարող են լրացնել թուրքական ապրանքների բացը շուկայում, բայց շուտով հասկացան, որ թուրքական ապրանքների հետ դժվար է մրցակցել։ Թուրքիայում էներգակիրների գներն անհամեմատ ավելի մատչելի են, պետությունը խոշորածավալ սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում սարքավորումների, արտադրության եւ արտահանման ուղղությամբ, տնտեսության մասշտաբն էլ անհամեմատելի է։

Այսպիսով՝ հասկանում ենք, որ եթե նախկինում հազարավոր մարդիկ կարողանում էին ավտոբուսներով գնալ ու ապրանք բերել Թուրքիայից, հիմա խոշոր տնտեսվարողներ են դաշտում խաղում, նրանք են ներկրում ու վաճառում։ Ըստ էության՝ այս տարի մի քանի հարուստ տնտեսվարող էլ ավելի հարստացավ՝ օգտվելով կառավարության արգելքից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն պատրաստ է աջակցելու լարվածության թուլացմանը
հաջորդը
ԵՄ-ն ավելի քան 200 միլիոն պատվաստանյութ կնվիրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն