• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խոսում են հայկական կղզու հայերը

Անուշ Թրվանց 14:54 | 18.09.2021
Անուշ Թրվանց 14:54 | 18.09.2021
Turkey Kınalıada

Թուրքիայում լույս տեսած «Խոսում են Քընալը կղզու հայերը» գրքում  ներկայացված է Թուրքիայի Քընալըադա կղզում բնակվող հայերի հետ անցկացված հարցազրույցներից 12-ը։

Քընալըադան (Քընալը) Ստամբուլի Իշխանաց կղզիներից ամենափոքրն է, որը դեռեւս 19-րդ դարից հայաբնակ լինելու պատճառով կոչվել է «հայկական կղզի»:

Kınalıada
Ժամանակի ընթացքում կղզում տներ են ձեռք բերել նաեւ ոչ հայեր, բայց այսօր էլ բնակչության մեծամասնությունն այնտեղ հայեր են, որոնք հատկապես ամառային ամիսներն անցկացնում են Մարմարա ծովում գտնվող գողտրիկ կղզում, որի գեղեցիկ առանձնատների մի մասը հայերն են կառուցել դեռեւս օսմանյան ժամանակաշրջանում: Ամռան ամիսներին այնտեղ հավաքվող 18-20 հազար հանգստացողներից 12-14 հազարը հայեր են:

Kınalıada armenian
Քընալըում գործում է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցին, հայերը  կղզում համախմբվում են պատրիարքարանի եւ հայկական կառույցների կազմակերպած ձեռնարկների շուրջ: Եկեղեցուց բացի՝ Քընալըում է գտնվում Գարագյոզյան հայկական վարժարանի մանուկների ամառային կազդուրման կայանը, «Գրիգոր Ջամպազյան մարզասրահը»,  ժամանակին այստեղ գործել է հայկական «Ներսեսյան վարժարանը», կա հայկական գերեզմանատուն:

book Kınalıada armenian«Խոսում են Քընալը կղզու հայերը» գիրքը «Հրանտ Դինք» հիմնադրամի  «Լռության ձայնը» շարքի յոթերորդ հատորն է, որտեղ ներկայացված է պատմական այս կղզու հարուստ պատմությունը: Ինչպես «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Հրանտ Դինք հիմնադրամից, այս եւ «Լռության ձայնը» շարքի մյուս գրքերի նպատակը լսելի ու տեսանելի դարձնելն է Թուրքիայի տարբեր շրջաններում արմատներ ունեցող եւ Թուրքիայում կամ այլուր բնակվող հայերի պատմությունները:  «Այս ուսումնասիրության շրջանակներում անցկացված բանավոր պատմության հարցազրույցները լույս են սփռում այս մշակույթի տարբեր դրսեւորումների վրա՝ անցյալում եւ ներկայում, մատնանշում կղզու կարեւորությունը հայ համայնքի համար եւ հատկապես այն փոխակերպումը, որը նա կրել է վերջին հիսուն տարվա ընթացքում Քընալըադայում՝ հազվագյուտ բնակավայր, որտեղ արեւմտահայ մշակույթը եւ լեզուն վերարտադրվում են հանրային ոլորտում»,- հայտնում են հիմնադրամից:

Անգլերենով լույս տեսած գրքի հարցազրույցների տեքստերում հայերի օգտագործած հայերեն բառերը շեղագիր են: Ծանոթագրության մեջ տրված են դրանց բացատրությունները, ինչպես նաեւ տեղի բարբառին հատուկ որոշ բառերի, հատուկ անունների, տեղանքների եւ իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանը Թուրքիայի նախագահ ու հրապարակախոս
հաջորդը
ԵՄ-ն եւ փախստականների թուրքական գործոնը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն