• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Իրական սեփականատերերի թափանցիկություն

Մարի Չաքրյան 17:30 | 20.09.2021
Մարի Չաքրյան 17:30 | 20.09.2021
Meeting own 17.09.2021

2018 թվականից Բաց կառավարման գործընկերության ազգային երկամյա ծրագրի շրջանակում կառավարությունը բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի միջոցով հասանելի դարձնելու պարտավորություն է ստանձնել:

Սա նշանակում է, որ ընկերությունները պարտավոր են հայտարարագիր ներկայացնել պետական լիազոր մարմին՝ պետական ռեգիստր իրենց իրական շահառուների՝ սեփականատերերի վերաբերյալ:

Այսուհետ առցանց հարթակում հասանելի կլինեն տեղեկություններն այն անձանց մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են տվյալ ընկերության՝ իրավաբանական անձի բաժնեմասերի 20 եւ ավելի տոկոսին, իրականացնում են դրա նկատմամբ փաստացի վերահսկողություն, հանդիսանում են տվյալ ընկերության ղեկավարը:

Ընդ որում, եթե ներկայացված տվյալները կեղծ են կամ թերի, ենթադրվում է վարչական պատասխանատվություն: 100 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել նաեւ հայտարարագիր չներկայացրած ընկերությունները: Եթե դիտավորյալ ներկայացվել են կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն մինչեւ 500 հազար դրամի չափով:

Inga ZarafyanԳործընթացը սկսվել է հանքարդյունաբերության ոլորտից՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունից (ԱՃԹՆ): «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը համարում է, որ դրա շնորհիվ ներկայում հանքարդյունահանող ընկերությունների վերաբերյալ ԱՃԹՆ կայքում մի շարք կարեւոր տեղեկություններ հասանելի են, օրինակ՝ ընկերության շրջանառությունը, արդյունահանված զանգվածի քանակն ու արժեքը, վճարված հարկերը:

«Այս տեղեկությունը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու տվյալ ընկերության գործունեության ու պատասխանատվության մասին, բայց ոլորտի ընկերությունների մեծ մասը գրանցված է օֆշորային գոտիներում, որոնք բոլորի համար փակ են (բացառությամբ որոշ պատասխանատու մարմինների), հետեւաբար, չնայած ներդրված ջանքերին, տեղեկությունը լիարժեք հասանելի չի լինի հանրությանը»,- մտահոգություն հայտնեց տիկին Զարաֆյանը:

Arthur GrigoryanԷկոիրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանի համոզմամբ եւս հանքարդյունաբերության ոլորտի դեպքում առաջնահերթ հետաքրքիր է, թե ով է շահ ստանում իրականում:

Գործընթացի շրջանակում համապատասխանաբար ընթանում են իրավական դաշտի կարգավորումներ: Հունիսի 3-ին Իրավաբանական անձանց պետական գրանցման վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն սեպտեմբերի 1-ից սկսած լիցենզավորվող ընկերություննները, այդ թվում հեռուստա- եւ ռադիոընկերությունները, պարտավոր են իրենց իրական շահառուների վերաբերյալ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնել պետական ռեգիստր: Մասնագետների գնահատմամբ, սա թերեւս լավ առիթ է Մեդիային կրկին վստահելի աղբյուր դարձնելու առումով:

Հաջորդիվ 2022-ին թափանցիկության թեստ պետք է անցնեն էներգետիկայի ոլորտի ընկերությունները, իսկ 2023-ին՝ նաեւ հասարակական կազմակերպությունները: Ոլորտների հաջորդականությունը պետությունը սահմանել է տարբեր առջնահերթություններով պայմանավորված, բայց հաջորդաբար բոլոր ոլորտներն են մտնելու գործընթացի մեջ:

Նոր ընդունված իրավական դրույթները, նախատեսվող պարտավորությունները, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջ եկող վարչական ու քրեական պատասխանատվության հարցերը քննարկելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) շահագրգիռ կողմերին կլոր սեղանի շուրջ էր հրավիրել:

Shushan Doydoyan«Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովումը հզոր գործիք է քաղաքացիական հասարակության ձեռքին՝ կանխելու եւ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ խթանելով հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը»,- աշխատանքային քննարկման իր ելույթում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Դոյդոյանի կարծիքով օրենքի կիրառումը կբացառի կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացնի բիզնեսի պատասխանատվությունը, միաժամանակ, սակայն, առաջ կգան ուշադրության արժանի մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ քննարկմանը մասնակից Մեդիա ոլորտի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ իրենց իրական սեփականատերերի բացահայտումը կարող է սպառնալ պոտենցիալ ֆինանսավորողներին, որոնք, հրապարակայնության արդյունքում, գուցե ձեռնպահ մնան ֆինանսավորումը շարունակելուց:

Իսկ վերահսկողության հարցերը մինչեւ վերջ ճշտված չեն, ինչպես պետք է ստուգվեն հայտարարագրված տվյալների իսկությունն ու ճշրգրտությունը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպասում են 5-11 տարեկանների պատվաստման թույլտվությանը
հաջորդը
Երկկողմ բեկումնային նախագծեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն