• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

CheeseUp կամ բարձրաժեք պանիր Լոռիից

Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 22.09.2021
Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 22.09.2021
CheeseUp project
Արեն Դեյիրմենջյան եւ Կորյուն Խաչատուրյան

Սմարթ գյուղ դառնալու ճանապարհը բռնած Լոռու Դեբետում շուտով ժամանակակից եւ խելացի լուծումներ կկիրառվեն նաեւ կաթի վերամշակման ու պանրի արտադրության մեջ։ Իսկ արդեն չորս տարի անց Դեբետն ու հարակից Դսեղը, Չկալովը, Ձորագյուղը, Վահագնին եւ Եղեգնուտը ճանաչելի կլինեն տեղական բարձրարժեք պանրով։

Նշված վեց բնակավայրերը տնտեսապես հզորացնելուն ուղղված CheeseUp (ՉիզԱփ) ծրագիրը ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են գյուղերում կաթի վերամշակման արտադրամասերի արդիականացումը, պանրի արտադրությամբ զբաղվող բիզնեսներին ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը, անասնակերի մշակման եւ սարից կաթը տեղափոխելու համար տեխնիկայի տրամադրումը, անասունների կեցավայրի բարեկարգումը, կերային մշակաբույսեր աճեցնելու համար հողատարածքների ընդլայնումն ու սերմերի հատկացումը, կովերի արհեստական սերմնավորումը, կթման ապարատների հատկացումը եւ այլն։

Ծրագիրն ուղեկցվելու է տեսական դասընթացներով, որոնց կմասնակցեն կաթի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսությունները։ Իսկ պանիր արտադրողները կստանան աջակցություն բիզնես պլան կազմելու գործում, նաեւ մարքեթինգի, բրենդավորման, փաթեթավորման ու վաճառքի խորհրդատվություն։

Մինչեւ ծրագրի մեկնարկը շահառու գյուղերում ուսումնասիրություններ են արվել՝ որոշելու յուրաքանչյուր գյուղին հատուկ կարիքները։

Ashot Ghazaryan«Մասնագետների կողմից վերլուծություններ են արվել։ Դեռ կոնկրետ շահառուներ ընտրված չեն, բայց կան թիրախային խմբեր։ Դեբետը միշտ զբաղվել է անասնապահությամբ, բայց սիրողական մակարդակի վրա է եղել էդ ամենը, այսինքն՝ զարգացած պրոֆեսիոնալ անասնապահական տնտեսություններ գոյություն չունեն գյուղում։ Եվ դա միշտ լուրջ խնդիր է առաջացրել բարձր եկամուտ ստանալու առումով։ Էս ծրագրի շրջանակում վստահ ենք, որ արդեն չորս տարին չլրացած՝ մենք կունենանք տեսանելի եւ բարձր եկամտաբերությամբ արդյունքներ»,- ասում է Դեբետի գյուղապետ Աշոտ Ղազարյանը։

CheeseUp ծրագիրն իրականություն կդառնա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) եւ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության (ԱՄԱԱ) ներդրումներով։ Ծրագրի հիմքում կաթնամթերքի արժեշղթայի զարգացումն է, բարձրարժեք պանրի արտադրության գաղափարը։

«Ծրագիրը կոչվում է «ՉիզԱփ», որովհետեւ պատկերացրել ենք, որ տարածաշրջանը պանրով պիտի ավելի վեր բարձրանա, նաեւ պանրի որակը պիտի շատ բարձր լինի։ Մեր նպատակը գյուղում ապրող ընտանիքներին օգնելն է, որպեսզի նրանք կարողանան որակյալ եւ քանակով ավելի շատ կաթ արտադրել, որը կհասնի տեղում գործող պանիր արտադրողներին։ Որակյալ կաթը հետո պետք է դառնա բարձրարժեք պանիր։ Ծրագրի արդյունքում գյուղացիները տնտեսապես ավելի կայուն վիճակում պետք է լինեն, իսկ տարածաշրջանը պանրի տեսանկյունից դառնա հայտնի»,- ասում է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության տնտեսական զարգացման մասնագետ Նարինե Գալստյանը։

Ըստ մասնագետի՝ ընտրված վեց գյուղերում աջակցության մոտեցումները տարբեր են լինելու։ Մի գյուղի դեպքում, օրինակ, կաթի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող ընտանիքներին սարքավորումներ են տրամադրվելու, իսկ մյուսի դեպքում աջակցությունն ուղղվելու է ճանապարհների բարեկարգմանը, որպեսզի կաթը գյուղից հեշտությամբ հասնի արտադրամաս։ Մեկ այլ գյուղում էլ խնդիրները սարում անասունների կեցավայրի հետ են կապված, եւ տվյալ բնակավայրին արդեն օգնելու են՝ հաշվի առնելով նշված բաղադրիչը։

CheeseUp project
CheeseUp ծրագրի արժեքը 550 հազար ԱՄՆ դոլար է, տեւողությունը՝ չորս տարի (2021-ի հոկտեմբերից մինչեւ 2025-ի դեկտեմբեր)։ Մեկնարկը սեպտեմբերի 17-ին Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում էր՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի եւ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումով։

«ՔՈԱՖ-ի պատմության մեջ սա ամենահավակնոտ տնտեսական զարգացման ծրագիրն է, եւ շատ ուրախ եմ, որ ծրագրի իրականացման ռիսկը կիսելու ենք նման կազմակերպության հետ։ Մեր առաջին գաղափարական նպատակը ընդհանուր կենսամակարդակը բարելավելն է։ Արդյունքում ունենալու ենք գոնե վեց ծաղկուն բիզնեսներ, որոնցից երկուսը նոր են ստեղծվելու եւ չեն պատկանի ո՛չ ՔՈԱՖ-ին եւ ո՛չ էլ ԱՄԱԱ-ին։ Եվ չի բացառվում, որ պանրից բացի այլ արտադրանք էլ ունենանք։ Եթե տեսնենք, որ արժեշղթան առողջ ձեւերով եւ արագ տեմպերով է զարգանում, բնականաբար կանդրադառնանք նաեւ դրան»,- իր խոսքում նշեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Իսկ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը, կարեւորելով ՔՈԱՖ-ի հետ համագործակցությունը, ասաց․ «Երկու կազմակերպությունների ուժերը միավորում ենք եւ էսպիսի նոր սիներգիա պիտի ստանանք, որը էֆեկտիվ պիտի լինի մեր ժողովրդի համար։ Ուրախ ենք, որ մեր ծրագիրը տնտեսական զարգացում է ենթադրում, քանի որ երկրի իրավիճակից ելնելով՝ կարեւոր է ամեն օրը, որ մենք ինքներս վերստեղծենք, դեգերենք նոր, անհայտ տարածքներում, որպեսզի էս իրավիճակի համար հարմար եւ արդյունավետ ծրագրեր անենք»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զարգացնել ավանդական բարեկամությունը
հաջորդը
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի խնդիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն