• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Հայկական տաղավարում ամեն ինչ տեղում է

Անուշ Թրվանց 14:30 | 22.09.2021
Անուշ Թրվանց 14:30 | 22.09.2021
Moscow Armenian pavilion

Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-համալիրում «Հայաստան» տաղավարը նոր տեսքի է բերվել: Տնտեսության նվաճումների համալիրի կառուցման վրա Խորհրդային Միությունը մեծագույն միջոցներ է ներդրել՝ 1935-ից մինչեւ 1954 թվականները կառուցելով Մոսկվայի ցուցահանդեսային հսկա համալիրներից մեկը:

«Հայաստան» տաղավարն այնտեղ կառուցվել եւ նկարազարդվել է 1952-1954-ին՝ խորհրդային տարիներին ներկայացնելով գյուղատնտեսական եւ այլ արտադրությունների հայաստանյան առաջընթացը: Միության փլուզումից հետո գործել է ընդհատումներով, իսկ վերջին տարիներին, թեեւ գործում էր, սակայն ըստ տաղավարի պատասխանատուների, անխնամ վիճակում էր:

Տաղավարը ժամանակակից տեսք է ստացել երկու տարվա նորոգումից հետո՝ մոսկվաբնակ հայ գործարարների եւ հայերին պատկանող տարբեր ընկերությունների ջանքերով: Վերաբացումը նշանավորվել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսով եւ այլ ձեռնարկներով, տաղավարում նաեւ մշտական ցուցադրվելու են հայկական պատմաճարտարապետական տասը կոթողի մանրակերտ:

Moscow Armenian pavilion
Moscow Armenian pavilion

Չնայած Մոսկվայի մեծագույն ցուցասրահներից մեկում հայկական տաղավարի վերագործարկման ուրախությանը մոսկվահայերի շրջանում, այն նաեւ քննադատվել է: Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, թե հայկական տաղավարում դրված պատմամշակութային կոթողների մանրակերտների մակագրությունները հակահայկական են, մասնավորապես նշվել է, թե Դադիվանքն այնտեղ ներկայացվում է իբրեւ ադրբեջանական ծագում ունեցող կոթող: Նույնիսկ պատռված տեքստերի լուսանկարներ են հայտնվել, որոնք, ըստ սոցցանցերի օգտատերերի, պատռել են մի խումբ վրդովված հայեր:

«Ալիք Մեդիա»-ն «Հայաստան» տաղավարի մշակութային մասի պատասխանատու Կարեն Խաչատրյանից փորձեց ճշտել, թե ինչ է իրականում կատարվել ժողովրդական տնտեսության նվաճումների համալիրում:

«Հայկական տաղավարում ոչինչ չի պատռվել: Ամեն ինչ տեղում է: Տաղավարը միշտ բաց է, եւ բոլորը կարող են գնալ եւ տեսնել, որ այնտեղ ոչինչ չի կատարվել: Այդ տեքստերը, որ տարածվում են սոցցանցերում, սարքված են, մեր դրած մանրակերտներին նման տեքստեր չեն ուղեկցում: Ընդամենը կարճ եւ շատ պատշաճ տեղեկություններ ենք զետեղել ամեն մի կոթողի մասին՝ նկատի ունենալով, որ դրանք կարող են հետաքրքրել անծանոթներին: Բացմանը բազմաթիվ մարդիկ են ներկա եղել, նրանք էլ տեսել են, որ նման բան գոյություն չունի: Ինչ-որ մարդկանց ձեռնտու է նսեմացնել մեր կատարած աշխատանքը, վարկաբեկել հայկական ներկայությունը Մոսկվայում եւ ընդհանրապես ստվեր գցել մեր դեսպանության վրա: Ցուցասրահում լուսանկարել են մեր դեսպանին՝ ասելով, թե իբր հրճվանքով կարդում է այդ տեքստերը: Անհասկանալի աղմուկ էր, որ կապ չուներ իրականության հետ:

Moscow Armenian pavilion
Իրականությունն այն է, որ մենք բավականին ջանք դրեցինք եւ շատ վատ վիճակում գտնվող տաղավարը ոտքի հանեցինք: Մեր պատիվն էր դա. դեռեւս 1950-ականներից այնտեղ տաղավար ունեինք, որի տեսքը հարիր չէր մեզ։ Ուրիշ պետությունների կողքին հսկա այդ համալիրում պետք էր փաստել նաեւ մեր ներկայությունը: Եվ մարդիկ դրանով ուրախանալու փոխարեն փորձեցին սեւացնել հայերի արած գործը, դեսպանին տեսան տաղավարում, ինչ-որ սուտ հնարեցին եւ սկսեցին տարածել:

Մենք Հայաստանից հայ գեղանկարիչների գործերի ժամանակավոր ցուցահանդես ենք բերել Մոսկվա, իսկ իբրեւ մշտական ցուցադրություն՝ զետեղել ենք հայկական այդ եկեղեցիների մանրակերտները: Դրանք ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի տարածքից դուրս գտնվող եկեղեցիներ են:

Moscow Armenian pavilion
Օրական հարյուրավոր մարդիկ են մտնում տաղավար, հիանում հայերի գործերով, արտադրանքով, ծանոթանում մեր պատմությանը: Հատկապես այս օրերին կարեւոր է պատմությունը ներկայացնելը, սակայն խմբեր կան, որոնց դա դուր չի գալիս: Մեծ հաշվով այդ ստերը հակապետական, հակահայկական քայլեր են: Ի դեպ, այս երեւույթը Մոսկվայում նոր չէ, ինչ-որ խումբ կա, որ հատուկ զբաղված է հակահայկական քարոզչությամբ, նրանց դուր չի գալիս հայերի համախմբվածությունը, հաջողությունները»:

Կարեն Խաչատրյանն ասաց, որ հայկական տաղավարն այսօր համալիրի ամենանշանավոր տաղավարներից է դարձել շնորհիվ Հայաստանից տարված բարձրակարգ արտադրանքի։ Հայկական կոնյակի ժամանակակից թանգարան է գործում՝ համտեսի սրահով։ Ամեն ինչ արվում է նաեւ ռուսական շուկային անծանոթ հայկական գինին ու շամպայնը հանրահռչակելու ուղղությամբ:

Moscow Armenian pavilion
«Հայկական արտադրության ոսկերչական իրերի սրահն էլ շատ այցելուներ է ունենում, հուշանվերների, գորգերի սրահները՝ նույնպես: Տաղավարում նաեւ թոնիրներ կան, հայկական լավաշ են թխում: Հայաստանյան մթերքի խանութ կա, զբոսաշրջության վահանակ եւ այլն, առաջիկայում հայկական երաժշտական հնագույն գործիքների ցուցադրությունը կլինի: «Հայաստան» տաղավարի առաջին դահլիճը սարքվել է հատուկ ցուցահանդեսների համար, պատրաստվում ենք հաջորդին: Տաղավարում կլինի նաեւ շնորհանդեսների սրահ, որտեղ հայ ստեղծագործողը եւ արտադրողն իր ունեցածը կարող է ներկայացնել»,- ասաց Խաչատրյանը։

Տեղեկացանք նաեւ, որ հայ արտադրողի, ստեղծագործողի եւ մոսկովյան «Հայաստան» տաղավարի հետ կապն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու զբոսաշրջության զարգացման գործակալության հետ համատեղ: Ռուսական կողմը շատ պահանջներ չունի հայերից՝ ընդամենը արժեքավոր հարթաքանդակներով աչքի ընկնող կառույցի պահպանություն, որի վրա խորհրդային ճարտարապետների ու նկարիչների կնիքն է:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Հայաստանին
հաջորդը
Ադրբեջանը՝ խոչընդոտ հայ-իրանական հարաբերություններում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն