• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՀայաստանՄենք

Հաղթե՞լ, թե՞ ոչնչացնել. սա էր խնդիրը

Տիգրան Պասկեւիչյան 21:00 | 22.09.2021
Տիգրան Պասկեւիչյան 21:00 | 22.09.2021
Shushi

Երեկվա գունագեղ ցուցքից հետո Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա, հաճախ հայհոյանքի ու ծաղրի թիրախ էր դառնում Նիկոլ Փաշինյանի ելույթի հետեւյալ հատվածը. «Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»:

Եթե երեւակայորեն առանձնանանք ժամանակից ու տարածությունից եւ չնչին խմբագրական վերաձեւակերպում անենք, նրա ասածը ոչ միայն կտեղավորվի տրամաբանության սահմաններում, այլեւ նույնիսկ կդիտարկվի խորհրդածության նյութ։

Այսպես. «Մենք … պիտի փոխակերպենք հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»:

Այս դեպքում նա խոսելիս կլիներ այն (90-ականների) հաղթանակի մասին, որը հետո մսխվեց իր իսկ հանցավոր անպատասխանատվությամբ։

Բայց ի՞նչ պիտի ասեր բարձր իշխանավորը, եթե դուրս եկած լիներ ամբոխահաճության հանդերձանքից։ Կկրկներ ընկերոջս՝ արձակագիր Գրիգոր Բաբայանի ճշգրիտ ձեւակերպումը. «Մենք մեր հակառակորդին ոչնչացնել չենք կարող։ Ուրեմն պարտավոր ենք հաղթել»։

Անցած 30 տարում մեր օդում թեւածում էին հակամարտ երկու գաղափարներ՝ ոչնչացնելու եւ հաղթելու։ Հաղթելու կողմնակիցները սակավաթիվ էին, ոչնչացնողները՝ շատ ու զարզանդ-ահարկու։ Դրա համար էլ մեզ ոչ թե հաղթեցին, այլ ոչնչացրին։

Եթե ոչնչացնելն անհնար է, նշանակում է հակառակորդն ունի ռազմական, տնտեսական, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական առավելություններ։ Չես կարող ու վերջ։ Դա պիտի գիտակցես եւ դա գիտակցելով է, որ պիտի մտածես հուսահատությանը, անելանելիությանը, ճակատագրին, մահվանը, մի խոսքով՝ համալիր նիհիլիզմին հաղթելու մասին։
Եվ երբ հաղթես ինքդ քեզ, արդեն պիտի մտածես հակառակորդին հաղթելու մասին։ Ոչ թե ոչնչացնելու, այլ հաղթելու։

Մեր դժբախտությունների ամենապատճառը ոչնչացնելու մոլուցքն է, վկա՝ ազգային-ազատագրական բանահյուսությունը («Ստամբուլը պիտի դառնա արյան ծով», «Սուլթան սարսափած, ճարը կտրված» եւ այլն) եւ ասպատակիչի մեր վարքը, որն Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանը, Ջեբրայիլն ու մյուս չոլերը (ականջը կանչի արդի քերթողահոր) դարձրել էր հակաքաղաքակրթության խորհրդանիշներ։ Շուշին էլ վրադիր՝ իր դժբախտ ու դժգույն տեսքով։

Անցած 30 տարում մեր օդում թեւածում էին հակամարտ երկու գաղափարներ՝ ոչնչացնելու եւ հաղթելու։ Հաղթելու կողմնակիցները սակավաթիվ էին, ոչնչացնողները՝ շատ ու զարզանդ-ահարկու։ Դրա համար էլ մեզ ոչ թե հաղթեցին, այլ ոչնչացրին։

Եվ դրա համար է գունագեղ ցուցքի բեմից հնչող ժամանակավրեպ խոսքը, չնայած տրամաբանության տարրի առկայությանը, դառնում հայհոյանքի ու ծաղրի թիրախ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանն իրանական կարտոֆիլը չի ընդունել
հաջորդը
Գերտերությունների անհամապատասխան ժամանակացույցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն