• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պարտությո՞ւնն էր «սեփական կետը»

Մեսրոպ Հարությունյան 12:30 | 23.09.2021
Մեսրոպ Հարությունյան 12:30 | 23.09.2021
Independens Day Armenia

Ենթադրենք՝ քո ծնած, պահած, փայփայած, մեծացրած երեխային արդեն երեք տարուց ավելի որդեգրել է մեկը, որը նրան ամեն օր ծեծում է, նվաստացնում, ունեզրկում։ Դու, իհարկե, տանջվում ես, բողոքում, բայց ձեռքդ ճար չկա՝ չես կարողանում նվաստացնողին զրկել խնամակալի իրավունքներից։ Ու մեկ էլ նա՝ քո զավակին որդեգրածն ու ամեն օր նվաստացնողը, որոշում է երեխայի ծնունդը նշել «գունագեղ» հրապարակային միջոցառմամբ` ցույց տալու համար, թե ինքը հոգատար հայր է։ Քեզ էլ հրավիրում է քո օրինական երեխայի ծննդին։

Կգնա՞ս։ Չեմ կարծում։

Ահա այդպես էլ՝ այն մարդիկ, որ կանգնած են եղել Հայաստանի անկախության ակունքներում, չգնացին իրենց զավակի ծննդյան «գունագեղ» ու «հոգատարության» իմիտացիա ստեղծող միջոցառմանը։

Այդ «ծնունդին» ներկա չէին խորհրդային այլախոհները, որոնք անկախության հողն էին նախապատրաստել, այդ «ծնունդին» ներկա չէին 1988-ի համաժողովրդական շարժման ղեկավար «Ղարաբաղ» կոմիտեի այսօր դեռ ողջ անդամները, որոնք անկախության ճանապարհն ավարտին հասցրին։ Չգնացին, որովհետեւ դա նշանակում էր ընդունել զավակիդ պարբերաբար նվաստացնող «խնամակալի» իրավունքները։

Գնացողներին ես չեմ մեղադրում։ Դա իրենց գործն է, իրենց ընտրությունը։ Ինչպես որ երբեք չեմ մեղադրել ու չեմ մեղադրի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը ձայն տվածներին։ Ոչ մեկի գործողությունները դատելու ցանկություն չունեմ։ Սակայն զարմանալին այն է, որ այդ նույն գնացողները դատում ու մեղադրում են «գունագեղ» միջոցառումը մերժողներին ու այն քննադատողներին։

Ոչ ոք չի ասում, թե կյանքը պիտի կանգ առնի, որ մեզ պետք չեն տոներ եւ միջոցառումներ։ Բայց այն, ինչ հնչեց այդ «գունագեղ» ծննդյան արարողության սկզբում, ուղղակի անհավատալի է, իսկ մտածող մարդկանց համար՝ նաեւ սահմռկեցուցիչ։

«Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Էստեղ ամենակարեւոր միտքը, որ բացահայտում է փաշինյանական մտածողության ողջ էությունը, «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին» արտահայտությունն է։

Այսինքն՝ միտումնավո՞ր պարտության տարաք երկիրը (նորից կարդացեք դիվական միտքը «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»), չորս հազար զոհ տվեցիք, որպեսզի հետո ասեք, թե պարտությունը հաղթանա՞կ էր։

Պարտության տարաք, որ մեզ հասկացնեք խաղաղության գի՞նը։ Անկախությա՞ն գինը։ Այսինքն՝ անպայման պատերազմ ու պարտությո՞ւն էր պետք անկախության ու խաղաղության իմաստը հասկանալու համար։

Դա՞ էր բանակցությունները «սեփական կետից» սկսելու իմաստը։ Պարտությո՞ւնն էր «սեփական կետը»։ Անկախությունը գնահատելու եւ անկախ երկիրը (երկրները՝ Հայաստանն ու Արցախը) զարգացնելու համար պարտադի՞ր էին այդ «սեփական կետը» (որ պարտություն էր), չորս հազար զոհը, տասնյակ հազարներով վիրավորներն ու նույնքան տեղահանվածները, կորսված ու կորսվող տարածքները։

Թե՞ կարծում եք՝ բառերը հնչեցին օդում ու մոռացվեցին, կամ չընկալվեց դրանց դժոխային իմաստը։

Դուք՝ ներկա պարտությունը կերտածներդ ու ցինիկաբար այն հաղթանակ որակողներդ, չեք հասկանա անկախության գինը, որովհետեւ անկախությունը դարձրիք պարտության մանրադրամ՝ սեփական իշխանական ճղճիմ ամբիցիաները բավարարելու համար։ Որովհետեւ կեղծ, ամբողջովին կեղծ են հնչում ընկածների հարազատների աչքերի մեջ նայելու ձեր խոսքերը, երբ ձեր իսկ հրամանով կարմիրբերետավորները բերման են ենթարկում այդ նույն զոհվածների հարազատներին։ Որ ո՞վ նայի նրանց աչքերի մեջ։

Ձեր պաթոսը կանցնի, կմնան միայն բառերը՝ սին ու անբովանդակ։ Եվ իրականությունը՝ այդ սին բառերից անդին։

Իսկ անկախությունը պաշտպանության կարիք ունի։ Նաեւ ազգակործան պատուհասներից։

Հ. Գ. Ուշադրություն դարձրի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ելույթը չավարտեց իր սովորական լոզունգով՝ «…Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Էլ չի՞ հավատում ազատ ու երջանիկ Հայաստանի ներկային ու ապագային։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայրաքթարը կատարելագործում է «Բայրաքթարը»
հաջորդը
Ուկրաինան մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն