• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեղրիում բռնկված հրդեհը շարունակվում է

Մարի Չաքրյան 17:49 | 23.09.2021
Մարի Չաքրյան 17:49 | 23.09.2021
Meghri fire

Սեպտեմբերի 15-ից «Արեւիք» ազգային պարկի (ԱՊ) տարածքը հրդեհվում է: Նույն օրը սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որոնցում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ արագ արձագանքման խումբը, մասնաճյուղերի աշխատակիցները, զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ ու կամավոր քաղաքացիներ։

Սակայն հրդեհը լիովին մարել մինչ այսօր չի հաջողվում: Այն շատ ուժգին է տարածվում: Պատճառը տարածքում գերակշռող գիհի ծառատեսակն է, որը դյուրավառ է, եթերայուղեր է պարունակում եւ արագ է բռնկվում: Տարածքում առկա են նաեւ չորացած թփեր, կաղնու եւ թխկու չորացած ծառեր: Հրդեհի տարածմանը նպաստում են նաեւ տեղանքի չորային, սակավաջուր լինելը եւ ուժեղ քամիները:

Ըստ պատկան մարմինների՝ ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա եւ լրացուցիչ միջոցներ հնարավոր չէ ներգրավել։

Parstoday կայքը տեղեկացնում է, որ բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են նաեւ իրանցի հրշեջներ: Մեղրիի մաքսատունը դիմել է Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով: Արձագանքելով հայկական կողմի խնդրանքին՝ նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես հրդեհի վայր է գործուղել մարտական հաշվարկ:

Տարածքը Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերից է: «Արեւիք» ԱՊ-ն ներառված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ:

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Սեպտեմբերի 20-ին ներգրավվել է նաեւ ուղղաթիռ:

Սեպտեմբերի 20-ի արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում, այրվել է մոտ 423 հեկտար տարածք: Նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը հայտնեց, որ սեպտեմբերի 23-ի ժամը 15:00-ի դրությամբ առկա են ծխացող օջախներ:

Այրվել են առավելապես գիհու արժեքավոր նոսրանտառներ: Սա 2017 թվականին Խոսրովի անտառ պետական արգելոցում եւ Արտավանում տեղի ունեցած հրդեհներից հետո առաջին լուրջ փորձությունը կարելի է համարել, որը խոսում է ոլորտում առկա բացերի ու խնդիրների մասին:

Որոշ մասնագետներ հրդեհը կապում են տարածքում անցկացված զորավարժությունների հետ:

Meghri fire
Էկոտուրիզմի փորձագետ, քարտեզագրական տեխնոլոգիաներով հետաքրքրված Վահագն Վարդումյանը, որոշ չափով ծանոթ լինելով տեղանքին, հաշվի առնելով հրդեհի օջախի տեղադիրքն` ըստ հրապարակված թարմ լուսանկարի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) հնարավորությունների կիրառմամբ սեփական հեռահար հետազոտությունն է իրականացրել: Անտառոտ հատվածների չընդհատվող մասերի արբանյակային պատկերի համադրմամբ նա ուրվագծել է հրդեհի հնարավոր տարածման արեալը ու ենթադրում է, որ եթե եւս մեկ-երկու օր նույն ուժգնությամբ հրդեհը շարունակվի, կարող է այրվել մինչեւ 1200 հեկտար տարածք, գուցե ավելի:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս մեկ աճյուն Վարանդայում
հաջորդը
Գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն