• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անկախությունը հայ մամուլի էջերում

Անուշ Իգնատյան 11:30 | 24.09.2021
Անուշ Իգնատյան 11:30 | 24.09.2021

Անկախության տոնի առիթով Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր «ՀՀ անկախություն-30. Հայ մամուլի էջերից» խորագրով ցուցադրություն։

Ներկայացված էին տարբեր թվականներին հրապարակված եւ ազգային գրադարանի հավաքածուում պահպանված հոդվածներ, կարեւոր փաստաթղթեր։ Ցուցադրությունն ուղեկցվեց գրադարանի Մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի գրադարանագիտության եւ տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանի զեկույցով։

Mher Ghazinyan«Մամուլն արտացոլում է տարբեր ժամանակահատվածների հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական եւ այլ բնույթի տեղեկություններ։ Եթե խոսում ենք, օրինակ, Հայաստանի երրորդ հանրապետության ուսումնասիրման մասին, ապա պատմաբանը, սոցիոլոգը կամ մեկ այլ մասնագետ պետք է անպայման հենվեն նաեւ մամուլի վրա»,- ասաց բանախոսը։

Նա կարեւորեց նաեւ գրադարանների դերը՝ ասելով, որ գրադարանները, հատկապես ազգային գրադարանը, կարելի է համարել նաեւ ռազմավարական հաստատություններ։ «Դրանք նպաստում են տպագիր մշակույթի հանրահռչակմանը։ Հատկապես թվային դարաշրջանում գրադարանային նյութերը շատ ավելի մեծ թվով մարդկանց են հասանելի»։


2022 թվականին Հայաստանի ազգային գրադարանը նախատեսում է ևս մի շարք այլ կարեւոր միջոցառումներ իրականացնել։ «Գիտաժողովով նշելու ենք Թիֆլիսում 1872-1921 թվականներին հրատարակված «Մշակ» լրագրի 150-ամյակը, գրատպության 510-ամյակը, անվանի մատենագետ Հովհաննես Պետրոսյանի ծննդյան 130-ամյակը եւ այլն»,- ասաց Մհեր Ղազինյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանի սպասումներն ու հիասթափությունները
հաջորդը
Էրդողանը Փաշինյանի նոր դրական ազդակների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն