• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Իրանական ժամանակակից կինոյի օրեր Երեւանում

Աննա Դավթյան-Գեւորգյան 12:30 | 24.09.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 12:30 | 24.09.2021
iranian films in Yerevan

Սեպտեմբերի 23-25-ը Երեւանում կանցկացվեն իրանական ժամանակակից կինոյի օրեր։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակույթի կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ։ Երեւանյան կինոցացուցադրումները նվիրված են Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Ֆիլմերի ցուցադրության ժամկետի ընտրությունը պայմանավորված է Իրանում նշվող «Սրբազան պաշտպանության» շաբաթվա հետ։ Այս օրերին Իրանում ամենատարբեր միջոցառումներով ոգեկոչում են Իրան-իրաքյան պատերազմում նահատակված իրանցիների հիշատակը, «սրբազան պաշտպանություն» անունը ստացած ութամյա պայքարի նահատակների սխրանքը։

iranian films in YerevanԻրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» կինոնկարով։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Սեեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչներ Մելիք Կարապետյանը, Աննա Բախշյանը, իրանագետներ, իրանահայեր եւ Հայաստանում ապրող կամ Հայաստան այցելած իրանցիներ, իրանական կինեմատոգրաֆի սիրահարներ։

Բացման խոսքում Իրանի դեսպանը շեշտեց հայ-իրանական դարավոր բարեկամության, մշակութային ընդհանրությունների եւ հարուստ մշակութային ժառանգության փաստերը, կարեւորեց համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Դեսպան Զոհուրիի խոսքում գերակշռում էին խաղաղության արժեւորման եւ հակապատերազմական շեշտադրումները։ Նա պատմական անդրադարձ կատարեց Իրան-իրաքյան պարտադրված պատերազմին, Իրանի զավակների սխրանքներին այդ պատերազմում, դատապարտեց պատերազմն առհասարակ՝ որպես մարդկության ամենից դաժան ու տգեղ երեւույթ, ու հայաստանացիներիս մաղթեց, որ էլ երբեւէ ստիպված չլինենք անցնել պատերազմ արհավիրքի միջով։

Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահը» ֆիլմը նույնպես զերծ չէր պատերազմական նրբերանգներից։ Ռեժիսորն, առհասարակ, հայտնի է պատերազմի մասին իր վավերագրական ու խաղարկային ֆիլմերով։ Որպես Իրան-իրաքյան պատերազմի մասնակից՝ նա իր ռեժիսորական կարիերան սկսել է ականատեսի վավերագրական կարճամետրաժներով, այնուհետեւ թեմային անդրադարձել նաեւ լիամետրաժ խաղարկային ֆիլմերով։

Նրա ֆիլմերի մեծ երկրպագու էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ում իր խոսքում հիշատակեց Իրանի դեսպանը ու շեշտեց նրա դերակատարությունը ահաբեկիչների դեմ պայքարում։

iranian films in Yerevan
Հաթամիքիան իր ֆիլմերում անդրադարձել է ահաբեկիչների դեմ պայքարին Սիրիայում եւ տարածաշրջանի այլ հատվածներում, իսկ «Թիկնապահը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը մեծապես ազդված է գեներալի կերպարից։
«Թիկնապահի» իրադարձությունները 2010-ական թվականների Իրանում են տեղի ունենում․ պատերազմն ավարտված է վաղուց, բայց նրա նոր դրսեւորումներն ու հատկապես ահաբեկչական պատերազմը հանգիստ չեն տալիս ո՛չ քաղաքական գործիչներին, ո՛չ գիտնականներին, ո՛չ էլ հետեւաբար նրանց պաշտպանությամբ զբաղված ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հեյդարին, որին մարմնավորում է Իրանի ժամանակակից հայտնի դերասաններից մեկը՝ Փարվիզ Փարասթուին։

Ահաբեկչության, պետական պաշտոնյաների ու պետության համար կարեւոր մարդկանց պաշտպանության գլխավոր թեմաների շուրջ ֆիլմն աստիճանաբար բացում է այնպիսի ենթաթեմաներ, ինչպես հավատարմությունն արժեքներին, հայրենասիրությունը՝ որպես բարձրագույն արժեք, սկզբունքայնությունը՝ որպես փիլիսոփայություն, հանուն արժեքների անձնազոհությունը՝ որպես գիտակցված ընտրություն։

Ֆիլմի դերասանների պրոֆեսիոնալ խաղը, ուղեկցող համահունչ երաժշտությունը (կոմպոզիտոր Հոմայունֆարի տաղանդավոր մասնակցության շնորհիվ), մարդկային ապրումների բնական զարգացումը կլանված էին պահում հանդիսատեսին, ստիպում ապրումակցել հերոսներին ու նրանց անձնազոհությանը։

Հաջորդ օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն նաեւ Մունիր Ղեյդիի «Վիլլայի բնակիչները» եւ Նիքի Քարիմիի «Գիշերային հերթափոխ» ֆիլմերը, որ նույնպես պատերազմական թեմաներով են։ Ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն ազատ է։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանը Փաշինյանի նոր դրական ազդակների մասին
հաջորդը
Լավրովն ու Լը Դրիանը քննարկել են Արցախի խնդիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն