• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նորահայտ աղբյուրներ հայության եւ Հայաստանի մասին

Անուշ Թրվանց 16:55 | 24.09.2021
Անուշ Թրվանց 16:55 | 24.09.2021
Vitaly Yanko

Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանի նախկին դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտալի Յանկոն վերջին տասնամյակներում աշխատանքին զուգահեռ զբաղվել է հայությանը նվիրված մատենագիտական նյութերի եւ աղբյուրների հավաքչությամբ, որի արդյունքում հրատարակել է «Armenica» գիրքը: Մատենագիտական հարուստ տվյալներ պարունակող աշխատությունն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացնում է Հայաստանին եւ հայությանը վերաբերող այնպիսի օտարալեզու գրքեր, որոնք չկան այլ մատենագիտական ցանկերում: Միաժամանակ առաջին անգամ մեկ գրքում հավաքվել են ինչպես նորահայտ աղբյուրները, այնպես էլ նախկինում հայտնի գրքեր: «Armenica»-ն պարունակում է 1935 արեւմտյան, եվրոպական, ասիական եւ այլ ոչ հայկական աղբյուր, որոնք տվյալներ են հաղորդում 16-րդ դարից մինչեւ 2015 թվականները լույս տեսած օտարալեզու գրքերի մասին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայությանը:

«Armenica»-ն ուշագրավ է նաեւ որպես արեւմտյան աշխարհում կատարված առաջին ուսումնասիրություն: Մինչեւ հիմա մեզ հայտնի մատենագիտական ցանկերը կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն էին: Առաջին անգամ մեկ գրքում ամփոփված են հայությանը նվիրված օտարալեզու գրքերի լատինատառ ցանկերը, որոնց մեծ մասը հեղինակը ներկայացրել է ծանոթագրությամբ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գրադարանի (որ օրերս հեղինակից նվեր ստացավ «Armenica»-ն) մատենագետները: Վիտալի Յանկոն նշում է, որ  որոշ ծանոթագրություններում ստիպված է եղել հերքել օտար գրքերում հայությանն առնչվող ոչ հավաստի տվյալներ՝ մատնանշելով դրանց ստույգ պատմական աղբյուրը:

Vitaly Yanko
Գիրքը տպագրվել է ընդամենը 50 օրինակով, այն նվիրվելու է հայագիտական խոշոր կենտրոններին Հայաստանում եւ արտասահմանում:

«Ալիք Մեդիա»-ն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա Վիտալի Յանկոյի գործունեությանը, որի հետ հանդիպել է Երեւանում:

Ազգությամբ ուկրաինացի Վիտալի Յանկոն ծնվել է Բաքվում: Խորհրդային տարիներին ստացել է մագիստրոսի եւ դոկտորի աստիճան՝ ճարտարագիտության ոլորտում: Ամուսնացել է հայուհու հետ, 1971-1991 թվականներին ապրել է Հայաստանում, հետաքրքրվել հայոց պատմությամբ եւ հոգեբանություն դասավանդել ուսումնարաններից մեկում: 1992-ին հրավիրվել է դասախոսելու Բրաունի համալսարանի մարդկային զարգացման ուսումնասիրության կենտրոնում: 2001 թվականին Յանկոն եւ նրա կինը՝ մասնագիտությամբ հոգեբան Անահիտ Ազարյանը, մեկնում են Նյու Յորք եւ հոգեբանական աջակցություն տրամադրում մարդկանց՝ օգտագործելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ ձեռք բերված փորձն ու գիտելիքները:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանային բնակիչների իրավունքների ոտնահարման փաստեր
հաջորդը
Բորելն ու Չավուշօղլուն հանդիպել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն