• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կրետե կղզու հայերը չեն տուժել

Անուշ Թրվանց 17:23 | 29.09.2021
Անուշ Թրվանց 17:23 | 29.09.2021
Crete

Հունաստանի ամենամեծ կղզու՝ Կրետեի ավերիչ երկրաշարժից չեն տուժել այնտեղ բնակվող հայերը: «Ալիք Մեդիա»-ն կղզու հայերի մասին տեղեկություններ ստացավ Պոլսո հայոց պատրիարքարանից, որը Թուրքիայի հայության համար հոգեւոր կենտրոն լինելուց բացի հոգեւոր կենտրոն է նաեւ Հունաստանի Կրետե կղզու հայ համայնքի համար: Կրետեի կենտրոն  Հերակլիոնում գործում է Ս. Հովհաննու Կարապետ պատմական եկեղեցին, որի ծխական խորհուրդն էլ երկրաշարժից հետո տեղեկություններ է հաղորդել կղզու հայության վիճակի մասին:

«Կրետեն եղել է Հունաստանում հայերի գլխավոր գաղթավայրերից մեկը, Հունաստանում հայկական առաջին առաքելական եկեղեցին հենց Կրետեում է բացվել, հայությունն այնտեղ դարավոր արմատներ ունի, պատրիարքարանն ամեն առիթով կապի մեջ է համայնքի հետ»,- հայտնեցին պատրիարքարանից:

Armenian church, CreteԿրետե կղզում պատրիարքարանը ժամանակ առ ժամանակ պատարագներ է անցկացնում, իսկ կիրակի օրերը Կրետեում ապրող հնաբնակ սարկավագներն ու դպիրները ժամերգություններ են կատարում: Հայության թիվը կղզում, ըստ տարբեր տվյալների, հասնում է 6-7 հազարի, կրետեահայերը համախմբված են եկեղեցու շուրջը, այլ հայկական կառույցներ չկան:

10-րդ դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20 հազար հայ: 350-ամյա եկեղեցու բակում եւ Հերակլիոնի պարիսպների մոտ առկա հայկական գերեզմանատները հայության պատմական հետքերի վկայությունն են: Կղզին նույնիսկ ամենայն հայոց կաթողիկոս է տվել՝ պատմագիր Աբրահամ Կրետացին, որը 1711-1734 թվականներին եղել է Կրետեի հայերի հոգեւոր առաջնորդը:

Հունաստանի Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հերակլիոն քաղաքից 18 կիլոմետր հարավ-արեւելք, զոհվել է 1 մարդ, կա առնվազն 11 վիրավոր: Երկրաշարժից քանդվել են բազմաթիվ շենքեր եւ շինություններ, այդ թվում՝ եկեղեցիներ: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հայտնել էր 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն հետո ուժգնությունը վերանայվել եւ իջեցվել է մինչեւ 6 մագնիտուդի: 

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է
հաջորդը
Ռուս-թուրքական կենտրոնը կայունության երաշխիք է անվանել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն