• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ Շիրակի մարզում

Աննման Մինասյան 15:30 | 30.09.2021
Աննման Մինասյան 15:30 | 30.09.2021
Shirak marz, 911

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի եւ Ախուրյան խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատները (ՀՓՋ) այսուհետ քաղաքացիներին օգնության կհասնեն նոր հասցեներից։

Հրշեջ-փրկարարական ջոկատները կազմ-պատրաստ են, բայց ոչ թե հերթական կանչին արձագանքելուն, այլ նորակառույց շենքերի բացման հանդիսությանը։

Նորամուտի հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Գյումրու քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարներ, փրկարարներ։

Երկու հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի մայիսին։ Նախագիծն իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի եւ ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ։

Lynne Tracy in GyumriԿարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջեցին նորակառույց շենքերում։ Առաջին տպավորությունները գոհացնող էին։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, վստահեցրեց՝ շենքերն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Նոր գույքն ու սարքավորումները, ավտոմեքենաներն ու մասնագիտացված հրշեջ-փրկարարները կերաշխավորեն արագ եւ որակյալ ծառայությունների մատուցումը: «Քիչ է ասել, թե այս շենքերը շատ կարեւոր են, սրանք նոր հաջողությունների սկիզբ կլինեն ոլորտի զարգացման համար»,- ասաց Փիլոյանը։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ծրագրի իրականացմանն ուղղվել է շուրջ 800 հազար ամերիկյան դոլլար։ Դեսպանը հույս հայտնեց՝ նորակառույց կայանները կնպաստեն, որ փրկարարական աշխատանքներն իրականացվեն կրկնակի արագ եւ որակով, ինչը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։

Shiraki marz, 911
Շիրակի գործող մարզպետ եւ Գյումրու քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Հովհաննես Հարությունյանն էլ փրկարարներին համեմատեց բժիշկների հետ։ Ասաց՝ փրկարարները նաեւ վտանգում են իրենց կյանքը, եւ շնորհակալություն հայտնեց նրանց՝ աշխատանքը պատվով կատարելու համար։

2013 թվականից գործել է հրշեջ-փրկարարական մեկ ջոկատ, որը սպասարկել է Գյումրին եւ հարակից բնակավայրերը։ 5000 քմ տարածքով նորաբաց կայանը երկրորդն է քաղաքում։

Shiraki marz, 911
Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում եւս կառուցվում է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք, որը շահագործման կհանձնվի 2022 թվականին։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը
հաջորդը
…եւ թող միշտ լինեմ ես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն