• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Կարսը հիշելը ձեռնտու չէ

Թաթուլ Հակոբյան 15:00 | 01.11.2021
Թաթուլ Հակոբյան 15:00 | 01.11.2021
Kars, Armenian church

Այս տարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, լրացավ Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Այս փաստաթղթով, որը մեզ պարտադրվել է քեմալականների եւ բոլշեւիկների կողմից, հաստատել են ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները:

Սա նաեւ հայ-թուրքական վերջին պայմանագիրն է, որի ստորագրման մաս են կազմել Թուրքիան, Ռուսաստանը եւ անդրկովկասյան երեք հանրապետությունները: Այդ շրջանում Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են եւս երկու երկկողմ պայմանագրեր՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-3-ին Ալեքսանդրապոլում, ավելի վաղ՝ 1918-ի հունիսի 4-ին՝ Բաթումում: Երկու դեպքում էլ, ինչպես Կարսում, դրանք մեզ պարտադրված փաստաթղթեր են, ճիշտ այնպես, ինչպես 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը:

Հայ քաղաքական միտքը հատկապես չի ուզում հիշել 1920 թվականի հոկտեմբերի 30-ը, երբ թուրք քեմալականները Արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ գրավեցին Կարսը եւ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն՝ Արեւելյան Հայաստանի կեսը: Դա հիշելը ձեռնտու չէ, քանի որ մեր վերջին 100 տարիների ամենաողբերգական պարտությունն է: Հարյուր տարի անց պատմությունը պետք է կրկնվեր Շուշիում եւ Արցախում:

Կարսը, որ այսօր Թուրքիայի կազմում է, եղել է 10-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքներից:

Բագրատունիների եւ ապա Կարսի թագավորության կործանումից հետո քաղաքին եւ շրջակա տարածքներին տիրել են թուրք սելջուկները: 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագրով անցել է Օսմանյան կայսրությանը:

1877 թվականի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Կարսը անցավ Ռուսական կայսրությանը: Ձեւավորվեց Կարսի մարզը, որտեղ, ինչպես Արեւելյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում, հաստատվեցին ռուս աղանդավորներ՝ մոլոկաններ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Կարսի մարզում բնակչության թիվը եղել է շուրջ 290 հազար, որից հայերը՝ 25, թուրքերը՝ 22, քրդերը՝ 15, հույները՝ 11, կարափափախները՝ 10, ռուսները՝ 8 տոկոս:

1918-ի ապրիլի 25-ին թուրքական զորքերը գրավեցին քաղաքը եւ համանուն մարզը, ապա՝ Ալեքսանդրապոլը եւ Շիրակի դաշտի մյուս բնակավայրերը:

Մեկ տարի անց բրիտանական 3000 զորքի օգնությամբ եւ անմիջական մասնակցությամբ հայկական ուժերը մտան Կարս:

Այսպիսով՝ Կարսի մարզը միացվեց Հայաստանի Հանրապետությանը, նահանգապետ նշանակվեց Ստեփան Ղորղանյանը: Կարսի քաղաքապետ դարձավ Համազասպ Նորհատյանը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ի կերպարներից Մազութի Համոն:

1920-ի աշնանը՝ սեպտեմբերին, սկսվեց քեմալականների հարձակումը, որը վերածվեց թուրք-հայկական պատերազմի եւ ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Դա նաեւ թուրք-հայկական վերջին պատերազմն էր:

Քեմալականները նախ գրավեցին Սարիղամիշը, Կաղզվանը, Մերդենեկը, Արդահանի հայկական մասը (Արդահանի մյուս հատվածը Վրաստանի կազմում էր), իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կարսը: Հետագա մի քանի օրերի եւ շաբաթների ընթացքում թուրքական զորքերը գրավեցին նաեւ Իգդիրը, Անին, Ալեքսանդրապոլը՝ Գյումրին:

1920-ի աշնանը Հայաստանը փաստացի պատերազմի մեջ էր նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ, որի 11-րդ բանակը գրավեց Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը:

Այսպես՝ Հայաստանը վեց շաբաթների ընթացքում՝ բոլշեւիկ-քեմալականների հարվածների տակ, ըստ էության, կորցրեց շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց: Քեմալականները գրավյալ Ալեքսանդրապոլում մնացին մինչեւ հաջորդ տարվա ապրիլ՝ ավեր ու սպանդ սփռելով Շիրակի դաշտում:

Իսկ Կարսը եւ Սուրմալուն՝ Անիի ավերակներով ու Մասիս սարով, մնացին Թուրքիային: 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց համանուն պայմանագիրը, որով եւ գծվեց Խորհրդային Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:

1920-ի հոկտեմբերի 30-ին, երբ քեմալականները գրավեցին Կարսը, տեղի հայ բնակչությունն ու հայկական զորքը խուճապահար փախչում էին դեպի Ալեքսանդրապոլ: Շուրջ 2000 հայեր գերի ընկան, որոնց մեջ էին զորավարներ Փիրումյանը, Արարատյանը, Ղազարյանը, գնդապետ Վեքիլյանը, առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին, Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս դարձած Գարեգին Հովսեփյանը:

Կարսի անկման մասին գրվել են բազմաթիվ հուշեր, հոդվածներ, գրքեր: Այդ օրերին Հայաստանի պաշտպանության նախարարը Ռուբեն Տեր-Մինասյանն էր, ով, զարմանալիորեն, իր շուրջ մեկ տասնյակ հուշերի գրքերում չի անդրադարձել Հայաստանի պատմության այդ ողբերգական ու կորստաբեր դեպքին:

Հայաստանում, Սփյուռքում մեր պատմության հոկտեմբերի 30-ը չի հիշվում եւ չի հիշատակվում:

Հիշելը ձեռնտու չէ: Որովհետեւ, երբ հիշում ես, հարցեր ես տալիս: Իսկ հարցերը պատասխաններ են պահանջում ու միտք՝ համեմատելու 2020-ի 44-օրյա աղետի հետ:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղապահները օգնություն են հասցրել արցախցիներին
հաջորդը
Գոհ չեն արդյունքներից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն