• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մարզպետը գնում է, քաղաքապետը՝ գալիս

Աննման Մինասյան 17:45 | 05.11.2021
Աննման Մինասյան 17:45 | 05.11.2021
Gyumri

Մինչ Գյումրու ամենաբանուկ փողոցներում դեռեւս մեծադիր պաստառները հավաստում են, որ շնորհիվ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ի դեմս Հովհաննես Հարությունյանի, Գյումրիում ապագա կա, Շիրակի մարզպետարանում հրաժեշտ տվեցին արդեն նախկին մարզպետին։ 2018 թվականից ի վեր Շիրակում Հարությունյանն արդեն չորրորդ մարզպետն է։

Hovhannes Harutyunyan«Իմ դիմումի համաձայն՝ կառավարության որոշմամբ ազատվել եմ Շիրակի մարզպետի պաշտոնից»,- լրագրողներին հայտնեց Հարությունյանն ու չմոռացավ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր հանդեպ ունեցած բարձր վստահության համար։ Ասաց՝ հպարտ է նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար։

Հարցին, թե ինչու հրաժարական տվեց, արդեն նախկին մարզպետն ասաց․«Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ ՔՊ ավագանու ցուցակը, պարզ էր, որ անկախ ընտրությունների ելքից` ես այլեւս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»։

Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Հովհաննես Հարությունյանը, դեռ պարզ չէ, քաղաքական ղեկավարությունը հարցը քննարկում է։

Նոր մարզպետը պաշտոնապես դեռ նշանակված չէ, սակայն արդեն հայտնի է, որ հաջորդը ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, ով արդեն հրաժարվել է մանդատից։

Հնարավո՞ր է, որ իշխանական թեկնածուին հրաժարականը պարտադրվել է ՔՊ-ի՝ Գյումրիում ընտրությունների ձախողման պատճառով, Հովհաննես Հարությունյանը հերքում է։ Ասում է՝ ՔՊ-ն չի ձախողել, պարզապես ՀՀ քաղաքացու քվեն է կարեւորում։ Եթե գյումրեցին որոշել է իր քվեն ուրիշին տալ, ուրեմն այդպես է ուզել։

Եթե գյումրեցին ցանկանար, նույն օրը Գյումրու քաղաքապետարանում ոչ թե Վարդգես Սամսոնյանը, այլ Հովհաննես Հարությունյանը կստանձներ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։

Vardges SamsonyanՀայաստանի ու Գյումրու օրհներգերի հնչյունների ներքո «Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցության» առաջին համարը՝ Վարդգես Սամսոնյանը, մարզպետի հրաժարականի օրը ստացավ քաղաքի խորհրդանշական բանալին ու լանջաշղթան։ Ձեռքն Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Գյումրու նորընտիր քաղաքապետը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների. «Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը»։

Հիշեցնենք, որ մինչ Գյումրիում տեղի կունենար ՏԻՄ ընտրությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը հասցրել էր աշխատանքից ազատել քաղաքապետարանի մի շարք երկարամյա աշխատողների, դռներից պոկել ցուցանակները։

Նորընտիր քաղաքապետն ասաց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին վերադարձնելու է իրենց պաշտոններին։

«Իրենք բարեխիղճ ու լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պետք է գան եւ շարունակեն իրենց աշխատանքը»,- վստահեցրեց Վարդգես Սամսոնյանը։

«Բալասանյան դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագրի» ստորագրած համաձայնագրով՝ իշխող կուսակցությունից ովքեր են լինելու փոխքաղաքապետներ, այդպես էլ գաղտնիք մնաց։ Ո՛չ Վարդգես Սամսոնյանը, ո՛չ էլ Հովհաննես Հարությունյանը անուններ չտվեցին։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ժողովրդավարական համակարգերը՝ լուրջ մարտահրավերների առաջ
հաջորդը
Ադրբեջանում համաներում կլինի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն