• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Խաղաղության մեր գնացքը վաղուց հեռացել է

Թաթուլ Հակոբյան 14:30 | 10.11.2021
Թաթուլ Հակոբյան 14:30 | 10.11.2021
NKR war 2020

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, 44-օրյա անդադար կրակից հետո հրանոթները լռեցին: Մենք կորցրինք Արցախի երեք քառորդը, տվեցինք 4 հազարից ավելի զոհ եւ շուրջ 10 հազար վիրավոր, Հայաստանը զրկվեց Արցախի անվտանգության երաշխավորի եւ տարածաշրջանային խաղացողի կարգավիճակից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` պարտության թիվ 2 մեղավորն ու պատասխանատուն, դիմելով հայ ժողովրդին, ասաց, որ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա, եւ «եթե պատերազմը շարունակվեր, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը»:

«Որոշումը որ կայացվել է, չգիտեմ՝ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել»,- ասաց Արցախի նախագահը:

Պարտության թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ եթե սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, զինադադարի համաձայնություն կնքվեր, «ապա պայմանները նույնն էին՝ հանձնել 7 շրջանները, սակայն նման քայլի չեն գնացել, որովհետեւ հավատում էին՝ հայ ժողովուրդը, բանակը կկարողանան այնպես անել, որ հայկական կողմերը հրադադար պարտադրեն»։

Սեփական ուժերի կարողությունը չիմանալը, հակառակորդին թերագնահատելն ու տարածաշրջանային/միջազգային զարգացումները չհասկանալը պետության ղեկավարի դեպքում ամենամեծ հանցագործությունն է: Այս հարցում Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը բացառություններ չեն: Այս հանցագործությունն ունի այլ պատասխանատուներ՝ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան:

1997-ին Ադրբեջանը քանդված էր, չուներ բանակ եւ պատրաստ էր խաղաղության: Մենք տարել էինք վերջին 100-ամյակների մեր փառահեղ հաղթանակը, ունեինք բանակ եւ հնարավորություններ Արցախի հարցում ստանալու հնարավոր առավելագույնը: Խաղաղության գնացքը բաց չթողնելու ճիշտ եւ ճշգրիտ ժամանակն էր:

1998 թվականի փետրվարյան ռազմական հեղաշրջումից հետո, որն իրականացրին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը, մենք վերջնականապես բաց թողեցինք արժանապատիվ խաղաղություն բերելու բոլոր հնարավորությունները: Այս մարդիկ ոչ միայն պետական հեղաշրջում իրականացրին, այլեւ դարձան ոչմիթիզականության ճարտարապետները: 1998-ից հետո Հայաստանում եւ Արցախում մեր ունեցած հազարավոր զոհերի ու վիրավորների համար նրանք, ինչպես Փաշինյանն ու Հարությունյանը, Ղուկասյանն ու Սահակյանը, ուղղակի պատասխանատվություն են կրում, եւ նրանք կանգնելու են Հայոց պատմության պատասխանատվության պատի տակ:

Ինչպես 1920 թվականի Կարսի եւ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորստից առաջ, այնպես էլ 1997-ին մենք ունեինք հնարավորություն ուղիղ բանակցությունների ճանապարհով արժանապատիվ խաղաղություն բերելու Արցախին ու Հայաստանին, սակայն իշխանության հասնելու մոլուցքը շեղեց Հայոց պատմության ընթացքը՝ կանգնեցնելով մեզ 44-օրյա աղետի առաջ: Եվս 30 տարի ստատուս-քվոն պահելու, հանուն կարգավորման դավաճանի պիտակ կրելու խոստովանությունը եւ պոստ-ֆակտում վերլուծությունները արժեք չունեն այլեւս:

Այսօր, ինչպես Կարսի անկումից հետո, կարեւոր է այլ բան. ինչպիսի՞ն է Հայաստանի ներուժը, ո՞րն է մեր հնարավորությունների առավելագույնը, ինչպե՞ս կարող ենք օգնել Արցախին եւ պահել մեր պետականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Սրանք են օրակարգի հարցերը, որոնց քչերն են փորձում անդրադառնալ եւ պատասխան տալ:

Եթե այսօր մերժում ենք այն, ինչ մեզ պարտադրում են հաղթողները, ապա վաղը, մեկ տարի հետո ի՞նչ ենք ստանալու: Եթե վստահ ենք, որ ստանալու ենք ավելին, ապա պետք է ազգովի դիմադրել: Եթե վստահ ենք, որ մեկ կամ հինգ տարի հետո խնդրելու, աղաչելու ենք այն, ինչ այսօր մերժում ենք, ապա մենք թույլ ենք տալիս հերթական արկածախնդրությունը եւ Հայաստանը, Արցախն ու ողջ հայ ժողովրդին տանում ենք նորանոր աղետների: Ահա այս քննարկումը պետք է լիներ մեր օրակարգում եւ ոչ մեծ Հայաստան, Վիլսոնյան Հայաստան, ավելի մեծ Հայաստան, ծովից ծով Հայաստան ու նմանօրինակ պոռոտախոսությունները:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկու օրում 50 միլիարդ դոլարի կորուստ
հաջորդը
Հունվարի 2-ը եւս՝ ոչ աշխատանքային

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն