• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր մասնագիտություն քովիդի ընթացքում

Անուշ Իգնատյան 16:45 | 15.11.2021
Անուշ Իգնատյան 16:45 | 15.11.2021
Stop covid, start working

2021 թվականի հունիս-սեպտեմբերի ընթացքում «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց աշխատանքները կորցրած երիտասարդ ուսանողների համար կազմակերպել է թվային մարքեթինգի անվճար դասընթացներ։ Ծրագրի 30 մասնակիցները ՀոՌեԿա (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ) ու զբոսաշրջության ոլորտների աշխատողներ են եղել։

Tigran Avagyan«Մինչեւ համավարակը ես Երեւանի «Artbridge» գրախանութ-սրճարանում մտուցող էի աշխատում։ Ծրագրի գաղափարն առաջացավ, երբ ես ու իմ մի քանի ընկերներ, Քովիդ-19-ի ստեղծած իրավիճակով պայմանավորված, աշխատանքից զրկվեցինք։ Մեզ նման այլ երիտասարդների հանդիպելուց եւ համավարակի տարածման տեմպերը նկատելուց հետո մեր «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի թիմի հետ սկսեցինք խնդրի լուծման ուղիներ փնտրել։ Երկար մտածելուց հետո որոշեցինք երիտասարդներին տրամադրել այնպիսի մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն, որը պարտադիր ներկայություն աշխատավայրում չի պահանջում»,- ասում է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ»-ի հիմնադիր նախագահ Տիգրան Ավագյանը։

«StopCOVID, StartWORKING» ծրագիրն իրագործելու համար երիտասարդները դիմել են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում իրականացվող դրամաշնորհին։ Ծրագրի մասնակիցներին գտել են ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով։ Դասընթացներն անցկացվել են առցանց հարթակում, ինչը թույլ է տվել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երիտասարդներին մասնակցել դրանց։

Տիգրան Ավագյանն ասում է՝ մինչեւ դասընթացների սկսվելը նաեւ հետազոտություն են իրականացրել․ մոտ 120 ընկերությունների մարքեթինգի բաժնի ղեկավար անձնակազմի հետ հարցումներ են արել՝ պարզելու, թե աշխատանքի ընդունելիս ինչ հմտություններ ու որակավորումներ են պահանջում թվային մարքեթինգի կրտսեր մասնագետից։ Արդյունքների հիման վրա կազմել են «ՀՀ աշխատաշուկայում թվային մարքեթինգի կրտսեր մասնագետից պահանջվող հիմնական ակնկալիքները» թեմայով զեկույցը եւ թվային մարքեթինգի դասընթացի բովանդակությունը: Դասընթացի ավարտից հետո քննության փուլը հաղթահարած 24 երիտասարդների համար կազմակերպվել են վեցշաբաթյա օնլայն-օֆլայն փորձաշրջան մարքեթինգով ու հարակից ոլորտներով զբաղվող վեց կազմակերպությունում։

Hermine MkrtchyanՔսանչորսամյա Հերմինե Մկրտչյանը Հրազդանից է։ Մինչեւ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցում ընդունարանի աշխատակից է եղել, համավարակի ընթացքում աշխատանքային պայմանները վատացել են։ «Հյուրանոցի ֆինանսական վիճակը վատացել էր, աշխատավարձերը կրճատում էին, ինքնակամ դուրս եկա աշխատանքից։ Հետո Բրյուսովի էջերում (սովորում էի Բրյուսովի անվան պետական համալսարանում) «StopCOVID, StartWORKING» ծրագրի մասին հայտարարություն տեսա ու որոշեցի դիմել։ Նախնական գիտելիք ունեի ոլորտի վերաբերյալ, ուզում էի այն ավելի խորացնել, որ կարողանայի նոր աշխատանք գտնել»,- ասում է Հերմինեն։

Փորձաշրջանը «Վեցանկյուն» բիզնես խորհրդատվական ընկերությունում է անցնում։ Ծրագիրը կարեւորում է նրանով, որ այն նոր մասնագիտություն ձեռք բերելու ու հետագայում աշխատանք գտնելու անվճար հնարավորություն է ընձեռում։

Տիգրան Ավագյանն ասում է՝ փորձաշրջանի ավարտից հետո էլ որոշ մասնակիցներ համագործակցում են իրենց գործատուների հետ, մյուսներն էլ այլ տեղերում կարող են աշխատանք գտնել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պահանջում են չեղարկել կալվածքի վարձակալությունը
հաջորդը
Կտավներ «Դժոխքի ձոր»-ից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն