• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ախուրյանում կրքերը թեժ են

Աննման Մինասյան 14:30 | 19.11.2021
Աննման Մինասյան 14:30 | 19.11.2021
Akhuryan Armenia
լուս․ Ազատություն Ռադիոկայանի կայքից

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի չորս խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ամասիայում, Աշոցքում եւ Ախուրյանում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։

Առաջին երեք համայնքներում քարոզարշավը բնականոն է ընթանում, իսկ Ախուրյանում նախընտրական կրքերը թեժ են։ Իշխող կուսակցությունն այստեղ հաջողել է ընտրապայքարից հանել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի թեկնածու, ընդդիմադիր Վարդան Իկիլիկյանին։

Ախուրյան համայնքի ղեկավարումը ստանձնելու համար ընտրապայքարի մեջ էին մտել 4 քաղաքական ուժեր՝ 3 դաշինք եւ 1 կուսակցություն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը երկու դաշինքով է մտել պայքարի դաշտ, առաջինը «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը: Երկրորդը «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն է, որը գլխավորում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցուցակ է ներկայացրել Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ:

Vardan IkilikyanՉորրորդ ուժը, որի գրանցումը երեկ չեղարկվեց, «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքն էր, որը գլխավորում է Ազատան համայնքի տասներեք տարվա ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախ անվավեր է ճանաչել Իկիլիկյան դաշինքի գրանցումը՝ պատճառաբանելով, որ նախկին 33 բնակավայրի փոխարեն, կառավարության նոր որոշման համաձայն, 35-ն է ընդգրկված խոշորացված Ախուրյան համայնքում։ Հետեւաբար դաշինքի 18 ավագանու անդամության թեկնածուն բավարար չէ գրանցվելու համար։

Փոխանակ օրենքով սահմանված կարգով 48 ժամ տրամադրեին դաշինքին թերությունները վերացնելու համար, հանձնաժողովն ընտրել է կարճ ճանապարհը՝ պայքարից հանել ընդդիմադիր թեկնածուին։

Իկիլիկյանը դիմել է վարչական դատարան։ Վերջինս բավարարել է հայցը, քանի որ էական պատճառներ չի գտել դաշինքին ընտրապայքարից դուրս թողնելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իր հերթին չի կոտրվել։ Սահմանված երեք օրվա փոխարեն տասնչորս օր անց ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դիմել է վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով Իկիլիկյան դաշինքին զրկել գրանցումից։

Վարչական դատարանը, նույնաբովանդակ հայցը քննելով, այս անգամ էլ նոյեմբերի 17-ին բավարարել է իշխող կուսակցության հայցը։

Վարդան Իկիլիկյանը վճիռն անօրինական է որակում, ասում է՝ քաղաքական հաշվեհարդար են իրականացնում իր ընդդիմադիր հայացքների համար։ Ըստ նրա՝ անգամ տղային են ազատել զբաղեցրած պաշտոնից։

«Այս ճանապարհը վախկոտության ու անճարակության դրսեւորում է։ Առաջարկում եմ, որ ցնցումներ չառաջացնեք, եկեք բոլորս ներկայանանք ազնիվ ձեւով, թող ժողովուրդն ինքն իր քվեով որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար։ Ես չեմ ընդունում ինքնանպատակ ընդդիմադիր լինելը, ես էլ եմ ուզում լավ երկրում ապրել: Ի՞նչ տարբերություն, թե ով է ղեկավարում, կարեւորն այն է, որ երկիրը զարգացման ուղիով տանեն։ Իսկ եթե չեմ տեսնում այդ ամենը, ինչո՞ւ պետք է կողմ լինեմ օրվա իշխանությանը»,- ասում է Իկիլիկյանը։

Թեև քարոզարշավը վաղուց ընթանում է, սակայն ընտրապայքարից դուրս մնացած դաշինքը դեռ պայքարում է գրանցման համար։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-Բելառուս ինտեգրման ձեւաչափը ԵԱՏՄ-ում
հաջորդը
Բաքվի զորավարժությունները՝ էկոլոգիական խնդիրների պատճառ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն