• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սնդիկի հավելիչներով արտադրանքը շրջանառությունից փուլ առ փուլ դուրս է բերվում

Մարի Չաքրյան 13:07 | 24.11.2021
Մարի Չաքրյան 13:07 | 24.11.2021
Mercury commission

2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան՝ պարտավորվելով միջոցներ ձեռնարկել սնդիկի եւ սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման եւ սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատումներից պաշտպանելն է:

2019-ից շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ու շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ մեկնարկել էր Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր եւ այլն) շրջանառությունից փուլային դուրսբերման եւ հետագայում դրանց օգտագործումն արգելելու գործողություններ:

Նոյեմբերի 22-ին «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովին ներկայացվել են այս ընթացքում իրականացված գործողությունները. ոլորտի կարգավորման իրավական հիմքերի ստեղծում, սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ տնտեսվարողների եւ հասարակության իրազեկության բարձրացում։

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը իրականացված աշխատանքներից կարեւորել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: «Սնդիկի մասին» եւ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին Կառավարությունը հավանություն է տվել այս տարվա սեպտեմբերի 16-ին:

Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները պետք է արգելեն սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը: Դրանք են` կուտակիչները, անջատիչները եւ ռելեները, տարբեր տեսակի լյումինեսցենտային լամպերը, կոսմետիկ միջոցները, պեստիցիդները, բիոցիդները եւ տեղային հակասեպտիկները, ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները` բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր: Նշված բոլոր արտադրատեսակներն ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ:

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի համապատասխան լրացում մտցնել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ վարչական պատժամիջոցներ սահմանելով թվարկված արտադրանքի արտադրության, ներմուծման կամ արտահանման սահմանափակումները չպահպանելու համար:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոնիթորինգի երթուղին
հաջորդը
Նիդերլանդների խորհրդարանի հակաադրբեջանական բանաձեւերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն