• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անվանի դիրիժորը մասնակցելու է «Հայահավաք»-ին

Անուշ Թրվանց 18:29 | 24.11.2021
Անուշ Թրվանց 18:29 | 24.11.2021

Երեւանում է կանադաբնակ հանրահայտ դիրիժոր, ջութակահար, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Նուրհան Արմանը (Արման Նորայր): Նա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում նոյեմբերի 27-ին ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգը տեղի է ունենալու Կամերային երաժշտության տանը, իբրեւ մենակատար նվագելու է դաշնակահար Սոնա Բարսեղյանը (ծրագրում՝ Բախ, Դվորժակ, Բարտոկ):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ ԿԳՄՍ նախարարության «Հայահավաք» նախագիծը մեկնարկել է այս ամսվա սկզբին. նոյեմբերի 4-ին Երեւանում համերգ է ղեկավարել Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը:

«Հայահավաք»-ի շրջանակում, ըստ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռեւս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։ Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը, Հայաստան-Սփյուռք կապերին:

Arman NurhanԱրման Նուրհանը, սակայն, Հայաստանում ունեցել է երաժշտական գործունեություն: «Ալիք Մեդիա»-ին նա պատմեց, որ Հայաստանի անկախությունից հետո Հայաստան գալու եւ դասական համերգներ ունենալու առիթներն օգտագործել եւ ինը անգամ ելույթ է ունեցել Հայաստանում՝ ղեկավարելով ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերը (1992-2004 թվականներին):

«Վերջին 17-18 տարվա ընթացքում, սակայն, առիթ չեղավ Հայաստան գալու, եւ երբ հրավիրեցին, ուրախությամբ ընդունեցի, մանավանդ ուրախ եմ, որ չնայած համաճարակային այս պայմաններին՝ կարողացա գալ: Համաճարակի ընթացքում առաջին անգամ Կանադայից դուրս անցյալ ամիս Իտալիայում համերգ ղեկավարեցի, եւ ահա պատրաստվում եմ Հայաստանի համերգին՝ կամերային նվագախմբի հետ, որ սքանչելի խումբ է: Իրենց հետ առաջին անգամ պիտի աշխատեմ, խանդավառված եմ»,- մեզ հետ զրույցում զգացողությունները փոխանցեց Արման Նուրհանը:

Նա ասում է, թե Երեւանում արդեն հասցրել է զգալ մարդկանց տրամադրությունները, որ ներքին անհանգստություն են ապրում սահմանային իրավիճակի առնչությամբ, բայց նաեւ զարմացել է, որ սրճարանները, զվարճանքի վայրերը լիքն են մարդկանցով: «Մի կողմից այդ անհանգստությունը կա, մյուս կողմից մարդիկ չեն ուզում կոտրվել: Երբ ես Փարիզ-Երեւան օդանավը նստեցի, տեսա, որ ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ համաճարակը չեն կարողացել հայի ոգին կոտրել. մի խումբ հայեր ամբողջ ճանապարհին երգելով, ուրախանալով, «փարթի» անելով եկան: Հասկանում ես, որ մարդիկ նաեւ ուրախություն են ուզում»:

Նուրհան Արմանը կարեւորում է «Հայահավաք» ծրագրի իրականացումն այս օրերին, ասում է՝ հույս ունի, որ ծրագրի միջոցով  կազմակերպիչները կկարողանան Հայաստան բերել հանրահայտ արվեստագետների եւ մշակույթով կփորձեն մարդկանց կապել իրար:

Երաժիշտը Հայաստան գալուց առաջ հարցազրույց է տվել www.ludwig-van.com երաժշտական կայքին եւ պատմել առաջիկա ծրագրերի մասին. Կանադայից բացի համերգներ են նախատեսված նաեւ Գերմանիայում, Սլովենիայում, այլ երկրներում: Կայքը ստամբուլահայ դիրիժորի ղեկավարած նվագախումբը համարել է դասական երաժշտության՝ Կանադայի լավագույն նվագախմբերից մեկը:

«Հայահավաք»-ը դեկտեմբերին նախատեսում է եւս մեկ համերգ, որը կղեկավարի շվեյցարահայ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանը։

Արման Նուրհանը ծնվել է 1948 թվականին Ստամբուլում: Իբրեւ ջութակահար՝ 13 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով։ 1970 թվականից նվագել է Կալիֆոռնիայի կամերային, Ֆլորիդայի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերակցության նվագախմբերում։ 1982 թվականից եղել է Կանադայի «Նորթ Բեյ» նվագախմբի, 1986 թվականից՝ «Նյու Բրունսուիք» սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի երաժշտական տնօրենը։ 1984 թվականին հիմնադրել է «Նորթերն սիմֆոնիա» եւ «Նորթ Բեյ» ամառային փառատոները։ 1998 թվականին հիմնել է Sinfonia Toronto-ն: Իբրեւ հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Իտալիայի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Հունգարիայի ֆիլհարմոնիկ եւ այլ առաջատար նվագախմբեր։

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ փոխվարչապետը Երեւանում է
հաջորդը
Գերմանիան աջակցում է ՄԽ համանախագահության միջնորդական ջանքերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն