• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լճի փոխարեն աղբանոց

Մարի Չաքրյան 14:30 | 25.11.2021
Մարի Չաքրյան 14:30 | 25.11.2021
Yerevanian lake

Օրերս կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը Հրազդան գետի Երեւանյան լճի հատվածում հերթական հետազոտության ժամանակ ականատես էր եղել տխուր իրողության:

Արդեն 1,5 տարի է, ինչ գիտնականը սեփական նախաձեռնությամբ մշտադիտարկում է իրականացնում Հրազդան գետի Երեւանի տարածքում հոսող հատվածներում: Նրան հաճախ ընկերակցում են իր ուսանողները: Ընթացքում լուսանկարներ է անում, որը ոչ միայն հոբբի է, այլեւ օգնում է որոշ տվյալներ հավաքելու գիտական հետազոտությունների համար: Այս անգամ էլ է տեսածը լուսանկարել ու տարածել սոցիալական ցանցով, ինչը լայն քննարկումների ու մտահոգությունների առիթ է դարձել: Մինչդեռ Երեւանյան լճի աղտոտված լինելն ամենեւին էլ նորություն չէ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով Հրազդան գետի ջրի որակը շուրջ տարի Քաղսի եւ Արգել գուղերից ներքեւ, Արզնի ՀԷԿ-ից ներքեւ, Երեւանից ներքեւ՝ Դարբնիկ գյուղի մոտ, Հրազդան գետի գետաբերանի եւ Գեղանիստ գյուղի մոտ հատվածներում գնահատվել է «վատ» (5-րդ դաս): Գետառ գետի ջրի որակը եւս գետաբերանի հատվածում որակվել է «վատ» (5-րդ դաս), որն աղտոտվածության ամենաբարձր մակարդակն է:

Հրազդանը մուտք է գործում Երեւան աղտոտիչների արդեն իսկ բավականին բարձր կոնցենտրացիայով, ինչի պատճառը գետի վերին հոսանքների մոտ իրականացվող կենցաղային, արդյունաբերական եւ գյուղատնտեսական գործունեությունն է: Աղտոտման մակարդակը նշանակալիորեն ավելանում է Երեւանով հոսելիս:

Ըստ կենսաբան Սամվել Պիպոյանի՝ Հրազդանն ինքնամաքրման բավականին բարձր հատկություն ունի, սակայն կեղտաջրերի քանակը չափազանց մեծ է:

«Խնդիրը միայն տեսանելի պլաստիկ աղբը չէ, այլեւ Երեւան քաղաքի կոյուղաջրերը: Գետառն էլ են կոյուղաջրեր լցնում: Գետառի գետաբերանի մոտ տեսանելի է, թե ինչպես է մուգ մոխրագույն գետը խառնվում համեմատաբար մաքուր Հրազդանի ջրերին: Դրանից հետո ուղղակի գարշահոտ ջուր է հոսում Հրազդանի հունով»,- ասում է Պիպոյանը:

Yerevanian lake
Գիտնականն առավելապես հետաքրքրված է ձկներով՝ դրանց տեսակներով, միգրացիայով, տեսակային կազմի փոփոխություններով: Պատմում է, որ մինչեւ 1920 թվականը, երբ հիդրոտեխնիկական ոչ մի կառույց չի եղել գետի վրա, Հրազդանի ստորին հոսանքում 23-24 տեսակի աբորիգեն ձկնատեսակներ են եղել: Դրանց մեջ գլխավոր տեղը զբաղեցրել է կարմրախայտը: Հետագայում կառուցված ՀԷԿ-երի պատվարներն ու ոռոգման ջրերի համակարգերը խոչընդոտել են հոսանքն ի վեր լողացող ձկների ազատ տեղաշարժն ու բազմացումը: Ամենախոշոր խոչընդոտներից մեկն էլ հենց Երեւանյան լճի պատվարն է, որը չունի ձկնանցարան:

Զուլալ ջրերին սովոր այս տեսակների վերացմանը բնականաբար նպաստել է նաեւ տարեցտարի մեծացող աղտոտվածությունը: «Երեւան քաղաքի հատվածում 10-12 տեսակ է եղել, հիմա Հրազդանի միջին հոսանքում 5-6 տեսակ հազիվ է հանդիպում: Օրինակ՝ այս տարի փորձնական որս իրականացրի Արզնու ձորում ու երկու տեսակ գտա ընդամենը: Երեւանի հատվածում ամուրյան նրբաձուկ ու կարաս են հանդիպում, որոնք ինվազիվ տեսակ են համարվում»,- ասում է Պիպոյանը:

Ինվազիվ կոչվում են ուրիշ տեղում բնակվող, նպատակային կամ պատահականորեն այլ տեղ ընկած տեսակները, որոնք արագորեն հարմարվում են եւ դուրս են մղում աբորիգեններին իրենց բնադրավայրից, ինչը բացասաբար է անդրադառնում էկոհամակարգի վրա: Ամբողջ աշխարհում կենսաբանները փորձում են պայքարել ինվազիվ տեսակների դեմ:

Աբորիգեններից միայն արեւելյան տառեխիկը դիրքերը չի զիջում, պայքարում է Երեւանյան լճի իր ջրային տարածքի համար: Կարմրախայտի առանձնյակներ հանդիպում են Բջնիի շրջակայքում, որտեղ ստորգետնյա աղբյուրներ կան, ջուրը համեմատաբար մաքուր է, իսկ ձուկն ունակ է տեղային պոպուլյացիաներ առաջացնել: Սակայն այստեղ էլ մեծագույն խնդիրը ձկնագողությունն է, հատկապես էլեկտրահարման եղանակով որսը:

Ձկնաշխարհի կորուստը Հրազդան գետի ու Երեւանյան լճի միակ խնդիրը չէ: Այստեղ կան նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանիներ՝ ջրլող թռչուններից հայկական որորն ու փոքր ձկնկուլը: Զրուցակիցս ուսումնասիրությունների ընթացքում նաեւ ջրային սամույրի՝ ջրշան հետքեր է նկատել: Գարնանն ու աշնանը չուի ժամանակ հազվագյուտ թռչուններ ժամանակավոր հանգստանում են լճի տարածքում:

Լիճը Երեւանի համար ունի նաեւ կարեւոր ռեկրեացիոն նշանակություն, որը լիարժեք չի օգտագործվում: Չնայած Երեւանի ավագանու այս տարվա մայիսին կայացրած որոշմամբ հաստատվել է Հրազդան գետի եւ Երեւանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական ծրագիր, որը միջոցառումներ է նախատեսում 2022-ին, բայց մասնագետների գնահատմամբ դրանք բավարար չեն խնդրի լուծման համար:

Yerevanian lake
Ծրագրով միայն աղբորսիչ միջոցառումներ են նախատեսվում, որոնք էական դեր չեն կարող ունենալ Հրազդան գետի եւ Երեւանյան լճի էկոլոգիական առկա վիճակի բարելավման համար: Բացի այդ՝ նախատեսված միջոցառումներն ուղղված չեն աղտոտման պատճառների վերացմանը։ Այս մասին Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Երեւանի քաղաքապետարանին ուղղված առաջարկություններում՝ ակնկալելով ծրագրի վերանայում՝ հանրային եւ մասնագիտական խմբերի լիարժեք ներգրավմամբ:

Yerevanian lake
Ինչ վերաբերում է այս օրերին Երեւանյան լճի մակերեսի առավել ակնհայտ աղտոտվածությանը, ապա դա տեղի է ունեցել մակարդակի իջեցման պատճառով: Երկու շաբաթ առաջ լճի մակարդակն ամբողջովին իջեցրել են ՀԷԿ-ի աղբորսիչ ցանցը մաքրելու նպատակով, քանի որ առափնյա հատվածի բնակիչները շարունակաբար բողոքել են գարշահոտությունից: Երբ մակարդակը կրկին բարձրացել է, առափնյա հատվածից տեղափոխված աղբը մնացել է լճի կենտրոնում: Սամվել Պիպոյանի լուսանկարչական խցիկն ինչ ասես որ չի ամրագել շրջայցի ժամանակ՝ անվադողեր, սառնարաններ, հեղուկ գազի բալոն, «Կալաշինիկով» ավտոմատի փող, սինթետիկ նյութեր, մետաղական դույլեր…

Այս ամենի հետ մեկտեղ լճի հատակին տիղմի մի քանի մետրանոց շերտ կա, որը մաքրելու համար հսկայական ռեսուրսներ ու տեխնիկական հնարավորություններ են պետք: Բայց քանի դեռ կարգավորված չէ աղբի արգելքը գետային համակարգ, մաքրման միջոցառումներն անարդյունավետ կլինեն: Մասնագետների համոզմամբ հարկավոր է գետը եւ առհասարակ գետ թափվող բոլոր ջրերը ոչ միայն մեխանիկական, այլեւ քիմիական ու կենսաբանական մաքրման ենթարկել: Այլապես մի քանի տարի հետո կունենանք նույն պատկերը:

Լուս․ Սամվել Պիպոյանի

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երրորդ չափաքանակը՝ վեց ամիս անց
հաջորդը
400 միլիոն դրամ Սյունիքի մարզի հիմնախնդիրների լուծմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն