• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Համավարակը փոխեց նաեւ բժշկի կյանքը

Աննման Մինասյան 12:45 | 25.11.2021
Աննման Մինասյան 12:45 | 25.11.2021
Lilit Sargsyan

«Ամեն մարդ յուրովի է զգում համավարակի հետ ապրելու դժվարությունը, կորուստների հետ բախվել ու բախվում ենք յուրաքանչյուրս։ Բուժաշխատողները, սակայն, այս պայքարի ամենաթեժ կետում են»,- ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Արդեն քսան տարի նա սպիտակ խալաթավորների շարքերում է։ Հիշում է՝ երկու տարի առաջ բժշկի կյանքն այլ էր, ճիշտ է, դարձյալ դժվար էր, բայց հիմա մարտահրավերներն են փոխվել։ Համավարակը բժիշկների կյանքը կիսեց՝ մինչ քովիդը եւ քովիդից հետո։

«Բուժաշխատողի աշխատանքն ամենապատասխանատու գործն է, մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, մեր սխալները անթույլատրելի են։ Սակայն անսպասելի մեր կյանք մտած կորոնավիրուսը աշխատանքը կրկնակի ու եռակի բարդացրեց։ Ճիշտ է, չգիտեինք՝ ինչի հետ գործ ունեինք, բայց անձնուրաց աշխատում էինք՝ մեզ վտանգի ենթարկելով։ Մեր բուժկենտրոնում էլ հիվանդացանք բոլորս, անցանք բուժման դժվար ճանապարհով»։

Բժշկուհին արդեն չի հիշում, թե երբ են ինքն ու գործընկերները վերջին անգամ անհոգ տուն մտել ու զբաղվել ընտանեկան հաճելի հոգսերով. «Համավարակը մեզ զրկեց նաեւ ընտանիքի հետ լիարժեք շփվելու հնարավորությունից»։

Հայկական իրականության մեջ հիվանդի հարազատների բուռն արձագանքը երբեմն շեղում է բուն գործից։ Լինում են դեպքեր, երբ հիվանդն ավելի հանգիստ է տանում հիվանդությունը, քան հարազատները։ Ասում է՝ դա էլ ենք հասկանում. եթե բուժաշխատող ես, ամեն ինչի պետք է պատրաստ լինես։

Lilit Sargsyan«Ամեն նոր ալիքի հետ ավելի բարդ դեպքեր են գրանցվում, վարակն ավելի ագրեսիվ է դառնում, հիվանդները՝ երիտասարդ։ Ամեն մի կորուստը բժշկի ներաշխարհի վրա անդառնալի հետք է թողնում։ Երբ պայքար ես մղում հիվանդի կյանքի համար, բայց փրկել չի լինում, դա մեզ համար ողբերգություն է։ Իսկ ողբերգական ավարտ ունեցող դեպքերի գերակշռող մասը ուշացած բուժօգնության դիմելու պատճառով է լինում»,- ասում է բժշկուհին։

Մարդիկ հիվանդանոց դիմում են միայն այն ժամանակ, երբ ինքնաբուժության հետևանքով բարդացրել են հիվանդությունը, օգտվել ծանոթ-բարեկամի դեղատոմսից, դեղատան աշխատակցի նշանակած բուժումներից։ Մինչդեռ պետք է գիտակցել, որ այս վարակը յուրաքանչյուր օրգանիզմում տարբեր կերպ է դրսեւորվում, հետեւաբար առաջին իսկ ախտանշանի դեպքում նմուշառվել ու բուժվել է պետք։

Լիլիթ Սարգսյանն իր եւ գործընկերների անունից հորդորում ու խնդրում է, որ հասարակությունը փոխի իր դիրքորոշումը համավարակի նկատմամբ։

«Ճիշտ է, խուճապի մատնվել պետք չէ, բայց առողջապահական համակարգը սպառվում է, բժիշկները հոգնում են։ Խնդրում ենք, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները, պատվաստվե՛ք, կրե՛ք դիմակներ, մարդաշատ հավաքույթներից խուսափե՛ք։ Հետեւե՛ք միայն ճիշտ տեղեկատվությանը։ Մեզ հետ միասին պայքարե՛ք, որ հաղթենք»,- ասում է Լիլիթ Սարգսյանը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղահանվածներին տրվող աջակցությունը կշարունակվի
հաջորդը
Տիխանովսկայան Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն