• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փաշինյանի ՍՈՒՍուլիսը…

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 26.11.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 26.11.2021
fish

Հանրությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու շատ «կայֆ» տարբերակ էր ընտրել Նիկոլ Փաշինյանը։ Իմաստը հետեւյալն էր՝ «Հարգելի՛ լրատվամիջոցներ, դուք ձեր հարցերն ուղարկե՛ք, իմ աշխատակազմի համապատասխան անձինք դրանցից կընտրեն ինձ հարմարները, ես էլ, իմ կաբինետում (գուցե բունկերո՞ւմ) նստած, խելոք-խելոք կպատասխանեմ դրանց»։

Իհարկե, այն, ինչ ներկայացվեց, ասուլիս չէր։ Որովհետեւ ասուլիսը ենթադրում է հարց տվողների ներկայություն (եթե քովիդի համավարակի վիճակը թույլ չի տալիս անմիջապես դահլիճում, ապա գոնե առցանց), ինչը հնարավորություն կտար մասնակիցներին որեւէ հարցի պատասխանից բխող մի այլ հարց էլ տալու։ Այսինքն՝ ասողներ եւ լսողներ պիտի լինեին։ Ընդ որում՝ ասողն էլ պիտի լսողներին լսեր։ Խճճվեցի՞ք։ Բայց հենց դա է ասուլիսի իմաստը։ Իսկ սա մենախոսություն էր: Որովհետեւ հանրայինի թղթակցուհին պարզապես հնչեցնում էր նախապես ընտրված հարցերը, Փաշինյանն էլ տալիս էր նախապես պատրաստած պատասխանները։ Ահա թե ինչու ենք մենք այն մենախոսություն անվանում. դիմացը առարկող չկար, պատասխանից նոր հարց հնչեցնելու հնարավորություն չկար, Փաշինյանն էլ ինչքան ուզեր, կարող էր մանիպուլացնել, շեղվել պատասխանից, չկոնկրետանալ։ Միով բանիվ՝ ասուլիս չէր, այլ՝ լռի՛ր ու լսի՛ր, այսինքն՝ … ՍՈՒՍուլիս։

Ահա այդ ՍՈՒՍուլիսում մանիպուլյացիայի մի օրինակ։

Հարց է հնչում Ադրբեջանին ճանապարհ կամ միջանցք տալու վերաբերյալ։ Փաշինյանը երկար-բարակ խոսում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի փաստաթղթում առկա ձեւակերպման մասին, իր սովորության համաձայն մի բանը երկու-երեք անգամ կրկնելով՝ ներկայացնում է իր պատկերացմամբ Հայաստանի շահը ապաշրջափակումից, մեկ էլ, հոպլա՝ «Էսօր ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս, չգիտեմ էս են տալիս, էն են տալիս… Ժողովուրդ ջան, կներեք, եթե Հայաստանում տենց տվող կառավարություն լիներ, էդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային էդ կրակոցները։ Էդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող լինեինք կամ ընդհանրապես տվող լինեինք… »:

Սա հարցը այլ հարթություն տեղափոխելու, առիթն օգտագործելով (դե մենախոսություն է, ոչ ոք չի արձագանքելու, հարց տվողն էլ ՍՈՒՍուփուս լսելու է) քաղաքական հակառակորդների վրա հարձակվելու մանիպուլյացիայի օրինակ է։ «Կառավարության նկատմամբ ագրեսիվություն», «մենք հող տվող չենք» եւ նման ձեւակերպումները հարցին առնչվում էին այնքան, որքան վարունգը՝ հատապտուղների ընտանիքին։
Սա մենախոսություն էր նաեւ այն առումով, որ հարցերը զտվել էին, իրենց կարծիքով ամենակարեւորներն էին ընտրվել եւ, բնականաբար, չէին ընտրվել անհարմարները։ Օրինակ՝ «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իրենց լրատվամիջոցի հարցերը, որոնք չեն ընտրվել։

Բայց մինչեւ մեր գործընկերների ուղարկած, բայց չընթերցված մի հարցն այստեղ ներկայացնելը բացատրենք, թե ոնց եւ որ պահին կարող էր այն հնչել, եթե «միջոցառումը» լիներ իրական ասուլիս։

«ՍՈՒՍուլիսի» ընթացքում հարց է տրվում իշխանափոխությունից հետո Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալու հնարավորության մասին։ Եվ ահա երկար ծամծմելով, այս ու այն կողմ ընկնելով, մի (ներողություն արտահայտությանս համար) «միտքը» կիսատ թողնելով մյուսին անցնելուց հետո մեկ էլ Փաշինյանն ասում է. «Վարչապետի կարգավիճակում ես նաեւ երբեւէ որեւէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրանքները եւ հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել…» (շարադասության համար ինձ չգնդակահարեք, մեջբերել եմ բառացի- Մ. Հ.)։

ՀՀ մի նախկին ղեկավար կասեր՝ «Իյա՜, իրո՞ք»։

Հապա մի շուրջդ նայիր, ուրիշ բան չէ՝ նայի՛ր քո կադրային քաղաքականությանը, էդ անձնական համակրանքով չե՞ն նշանակվում նախարարներդ ու պատգամավորներդ։ Հաստա՞տ։

Եվ եթե «միջոցառումը» լիներ ասուլիս եւ ոչ թե ՍՈՒՍուլիս, ապա սրան անմիջապես կհաջորդեր «Սիվիլնեթի» հարցը՝ մի փոքր հավելումով. «Դուք ասում եք, որ անձնական համակրանքներով ու հակակրանքներով չեք առաջնորդվում, այդ դեպքում հարց (էսքանը ես հավելեցի- Մ. Հ. ). վերջին շրջանում եղան հետաքննական հրապարակումներ, որոնք վկայում էին, որ Ազգային ժողովի նախագահի խոսնակի եղբոր ղեկավարած ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում։ Մեկ այլ հրապարակում բացահայտեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընկերությունը մեկ անձից ընթացակարգով խոշոր պետական պատվերներ է ստանում… Արդյոք դուք կոռուպցիայի ռիսկ տեսնո՞ւմ եք այստեղ: Եթե այո, ապա ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ»։

Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ հավատանք, թե Փաշինյանն էս հարցին պատասխանելիս սարուձոր չէր ընկնի, հերթական դեմագոգիան չէր անի՝ ապացուցելով, որ «հեղափոխությունից» հետո դրանք կուռոպցիոն դրսեւորումներ չեն, այլ արդար մրցույթում հաղթանակներ, եւ որ իր հեղափոխական կառավարությունում կոռուպցիան բացառվում է։ Եվ այդ պատասխանը ցույց կտար որոշումների կայացմանն իր երկակի ստանդարտներով մոտեցումը։ Թեպետ սա առանձնապես ապացուցման կարիք էլ չունի։

Հ. Գ. Էլի լիքը բան կա ասելու։ Բայց բավարարվենք այսքանով ու հնչեցնենք եւս մի հարց անձնական համակրանքների ու հակակրանքների մասին։ Եթե դրանցով չեք առաջնորդվում, ինչո՞ւ էիք ԱԺ ընտրությունների ձեր ցուցակում ընդգրկում ամենահավատարիմ աքացի տվողներին։ Ինքս էլ պատասխանեմ։ Որովհետեւ ձեզ, պարո՛ն, մտածող անհատներ պետք չեն։ Ձեզ հենց պետք են աքացի տվողները, բռունցքներ շարժողները, որոնք աքացիների արանքում մեկ-մեկ էլ ճիշտ պահին ճիշտ կոճակը կսեղմեն։ Ընդ որում, կարեւոր էլ չէ՝ մատո՞վ, շշո՞վ, թե՞ սմբակով։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը Իրանի հետ կդիմակայի ճնշումներին
հաջորդը
ՌԴ-ն փորձարկում է ՄիԳ-31 կործանիչի արդիականացված տարբերակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն