• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակը սթրեսային է

Մարի Չաքրյան 12:00 | 27.11.2021
Մարի Չաքրյան 12:00 | 27.11.2021
Yerevan

Քաղհասարակությանը շարունակում է մտահոգել Երեւանի էկոլոգիական վատթար վիճակը: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել՝ պահանջելով զերծ մնալ Երեւանում նոր հանքարդյունաբերական նախագծերի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ շինարարական խոշոր ու կետային ռիսկային կառուցապատման նախագծերի կազմումից:

Հայտարարության հեղինակները մատնանշել են հանքարդյունաբերական ձեռնարկություններով ու շինարարական նախագծերով Երեւան քաղաքի չափազանց ծանրաբեռնվածությունը, Երեւանի օդային ավազանի աղտոտվածության բարձր մակարդակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, ներկայում մայրաքաղաքի տարածքում գործող հանքավայրերի մեծ մասի շահագործման ընթացքում նվազագույն կանոնները չպահպանելու եւ ապօրինի՝ առանց հողօգտագործման պայմանագրերի կամ անտառային հողերում իրականացվող հանքարդյունաբերական գործողությունների վերաբերյալ հետաքննող լրագրողների բացահայտումները:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը քաղաքային միջավայրում առողջ ու բարեկեցիկ կյանքի համար մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն մակերես է սահմանել 9 քմ կանաչ տարածքը: Երեւանի համար այս ցուցանիշը հաշվարկվել է 7,6 քմ, որն, ըստ հայտարարության հեղինակների, իրականում շատ ավելի ցածր է եւ վերանայման կարիք ունի:

Yerevan
Քաղհասարակության պահանջը հիմնված է նաեւ արդեն իսկ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, ջրօգտագործման եւ թափոնների կառավարման ոլորտներում առկա բացերի պատճառով Երեւանի շրջակա միջավայրի տարրերի՝ օդի, ջրի, հողի, էկոհամակարգերի վրա շարունակական բացասական ազդեցության փաստերի վրա, ինչը նաեւ պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է:

Ուստի ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները քաղաքային իշխանություններին ու տեսչական մարմիններին կոչ են անում «հետեւողական լինելու մայրաքաղաքում արդեն իսկ գործող ընկերությունների եւ իրականացվող նախագծերի ՇՄԱԳ պահանջների կատարման առումով, կիրառելու օրենքով սահմանված կարգով աղտոտումների զսպման ու միջավայրի բարելավման գործողություններ, ապահովելու հանրության լայն, թիրախավորված եւ ոչ ընտրական իրազեկում շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող տեղի ունեցող եւ պլանավորվող գործողությունների վերաբերյալ՝ դրանց ամենավաղ փուլում»:

Երեւան քաղաքի բնակիչներին էլ պլատֆորմի անդամները կոչ են անում հետեւողական լինելու շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացներին իրենց մասնակցության եւ առողջ միջավայրում ապրելու իրենց բնական իրավունքի իրացման առումով։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստեփանակերտի պատասխանատվությունը
հաջորդը
Լարսը բաց է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն