• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պոչամբարից ջուր են խմել ու սատկել

Մարի Չաքրյան 12:00 | 29.11.2021
Մարի Չաքրյան 12:00 | 29.11.2021

Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Վարդան Գաբոյանի յոթ մայր ոչխարները երեք օր առաջ անկել են։ Ճոճկանի անասնաբույժ Արարատ Հովակիմյանն արձանագրել է, որ պատճառը թունավորումն է։ «Աղեստամոքսային տրակտն ամբողջովին քայքայված էր, միանշանակ թունավորում է»,- ասել է նա։

Ըստ Վարդան Գաբոյանի՝ ոչխարները տունդարձի ճանապարհին ջուր են խմել պոչամբարից։ Խմելու ջրի միակ աղբյուրը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից ընդամենը 2 մ հեռավորության վրա է։ Ճանապարհի մի կողմում աղբյուրն է, մյուս կողմում՝ պոչամբարը։ Անասնատերը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի անդամներին տեղեկացրել է, որ չի կարողացել վերահսկել բոլոր ոչխարներին, ու հոտի մի մասը ջուր խմելու համար գնացել է դեպի պոչամբար, որն առանձնացված չէ պաշտպանիչ որեւէ կառույցով։

Vardan GaboyanԱռավոտյան նա յոթ ոչխարներին սատկած է գտել: Վարդան Գաբոյանը մոտ կես միլիոն դրամի վնաս է կրել, քանի որ մեկ ոչխարի շուկայական միջին գինը 75000 դրամ է: Փոխհատուցման պահանջով նա դիմել է թե՛ համայնքապետին, թե՛ ընկերության ղեկավարությանը։ Դրական պատասխան չի ստացել, ընկերության ներկայացուցիչը նույնիսկ չի ցանկացել խոսել հետը։ Բայց դեպքի հաջորդ օրը պոչամբարի այդ հատվածը «ցախով» ցանկապատել են։

Բնակիչն իր կրած վնասների փոխհատուցման պահանջով մտադիր է դիմել դատարան: Անկած անասունի միսը փորձաքննության է հանձնել։ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասել է, որ ընկերությանը փոխհատուցման պահանջ կներկայացնի, եթե փորձաքննության արդյունքներով հաստատվի, որ անասունների անկման պատճառը պոչամբարն է։

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը» բազմիցս բարձրացրել է պոչամբարի ցանկապատման հարցը: Երկարատեւ պայքարից հետո մի կողմից ցանկապատվել է: «Եթե դա կարելի է ցանկապատ համարել»,- ասում է կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը: Նրա կարծիքով՝ ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի եւ փոխհատուցի քաղաքացու կրած վնասները: Իրենք պատրաստ են պաշտպանելու Վարդան Գաբոյանի շահերը:

Լուսանկարները՝ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակից, որն օգնում է քաղաքացիներին բարձրաձայնելու բնապահպանական, համայնքային, իրավունքներին առնչվող խնդիրներ։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել
հաջորդը
Նոր հորիզոններ հետազոտողների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն