• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրիում «Ռաբիզ»-ն անտիկվար չեն համարում

Աննման Մինասյան 14:30 | 29.11.2021
Աննման Մինասյան 14:30 | 29.11.2021
Gyumri, Rabisi dar Str.

Գյումրու կենտրոնական հրապարակը Հաղթանակի պողոտային միացնում է ակադեմիկոս Սերգեյ Հարությունյանի անունը կրող փողոցը։

Քաղաքում, սակայն, եթե այս տեղը հարցնես իր անունով, վստահաբար պատասխան չես ստանա։ «Ռաբիզի դար», այսպես են կնքել փողոցի անունը լենինականցիները, որն անփոփոխ պահմանվում է մինչ օրս։

Gyumr rabis
Թե ինչու «Ռաբիզի դար», պատասխանի հետեւից գնում ենք Գյումրու «Արեւելյան երաժիշտների միություն», նույն ինքը՝ Գյումրվա «Ռաբիզ»։ Միությունը տեղակայված է հրապարակի կողմից բարձրանալիս աջակողմյան հատվածում։

Ներսում անհրապույր, ցուրտ կիսախավար է, խունացած պատերին, սակայն, մի ամբողջ պատմություն է ամփոփված։ Կողք կողքի «Ռաբիզի» պատմությունը կերտած լենինականցի երաժիշտների նկարներն են կախված։

«Ռաբիզի» տղաները, տաք-տաք հագնված, շրջապատել են գրեթե ջերմություն չարձակող վառարանը։ Լրագրող տեսնելուն պես նախ նեղսրտում են, թե «ռաբիզ» բառի իմաստը մերօրյա իրականությունում խեղված է. մարդիկ բառը նույնականացնում են անճաշակության հետ։

Gyumri rabis
Լյովա Շառոյանը բառի իմաստն է պարզեցնում։ «Ռաբիզը խորհրդանշում էր աշխատավոր մարդկանց, բառն ինքնին թարգմանվում է որպես աշխատավորների արվեստ՝ ռաբ-рабочий, իզ-искусство»,- ամեն վանկի արտաբերման հետ մատները ծալելով՝ փորձում է պատկերավորել խոսքը։

Պայմանավորվում ենք հարցազրույցը վարել առանձին-առանձին, սակայն այդպես էլ պայմանավորվածությունը պահել չի հաջողվում։ Պատմում ու խոսում են համատեղ, իրար լրացնելով, մեկը մեկին հերթ չտալով։

Երկրորդ համաշխարհայինի ավարտից անմիջապես հետո Լենինականի շուրջ հինգ տասնյակից ավելի երաժիշտներ համախմբվում ու ձեւավորում են «Արեւելյան երաժիշտների միությունը»։ Խումբը պաշտոնական գրանցում է ստանում, բայց մշտական հասցե չի ունենում։ Երաժիշտներին այս հարցում օգնում է երեւելի դուդուկահար Կարապետ Եղոյանը, որը Լենինականում հայտնի էր Փանչո անունով։

Նա գեներալ Մազանովին խնդրում է, որ չօգտագործվող մարագներից մեկը հատկացնի «Ռաբիզի» տղաներին։ Գեներալը սիրով կատարում է դուդուկահարի խնդրանքը։

«Գիտեք ինչպիսի հանրահռչակ, աշխարհաճանաչ երաժիշտներ են դուրս եկել այս պատերից»,- ասում է միության ղեկավար Սարգիս Մեխակյանը։ Աշոտ Հովհաննիսյանը, Մկրտիչ Մարտիրոսյանը՝ Ուզբեկը, Աղվես Արտուշը, Ռուստամ Պողոսյանը անմիջապես միանում են Մեխակյանին ու թվարկում պատերին փակցված նկարների երաժիշտների անուններն ու վաստակը։

Կարապետ Եղոյանը՝ Փանչոն, որը հեղինակություն է ունեցել ամբողջ Կովկասի երաժշտարվեստում, Լենինականում հիմնել է դուդուկի սեփական դպրոցը։

Gyumri, rabis Pancho
Նրա աշակերտներից ականավոր դուդուկահար Չարչօղլոնց Կարոն հայտնի է եղել «Կովկասի բլբուլ» մականունով: Պատմում են, որ 1955 թվականին՝ Մոսկվայում կայացած համերգներից մեկի ժամանակ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, հուզվելով դուդուկահարի կատարումից, ոսկեձույլ տարբերանշանով դուդուկ է նվիրել:

Gyumri rabis

«Եվս մեկ անուն մեր միությունից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մալխասյանը` լենինականցիների սիրելի Մգըլը, հանդես է եկել Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններում, Սփյուռքում: Մալխասյանը ղեկավարել է Գյումրու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ժողգործիքների համույթը»,- հպարտորեն ներկայացնում են երաժիշտները:

Gyumri Levon MadoyanՊատմում են նաեւ Լեւոն Մադոյանի մասին, ով աշխատել է Հայֆիլհարմոնիայում, այնուհետև՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների պետական անսամբլում:

Չեն մոռանում Իզվեստնի Արամայիսի, Չախալ Ժորայի, Հարութիկի, Սերգեյ Սիմոնյանի, Գոգիի, Գել Աշոտի մասին նույնպես գովեստի խոսքեր ասել։ Շարքը երկար են թվարկում, հիշում անցած-գնացած լավ օրերը։

«Մեր ծաղկուն ժամանակները անցան, 1960-ական թվականներից սկսած՝ միությունը հռչակ ուներ ամբողջ Անդրկովկասում,- պատմում են երաժիշտները,- լեննականցիք հայտնի էին պահանջկոտությամբ, եթե հարսանքավորի ուզած լավ, հին երգը չգիտենայիր, դա արդեն լուրջ թեմա էր»։

«Հարսանքավորը կարար ասեր՝ որ պապիս սիրած երգը չգիտես, ինչի՞ ես եկել․․․ Շերամի, Ջիվանու, Շիրինի, Սայաթ-Նովայի երգերը գիշերները նստում, անգիր էինք սովորում, բա հո մենակ գնալ, գումար աշխատելով չէր, մարդկանց պատասխան տալ էր պետք»,- ասում են տարիքով երաժիշտներն ու ձեռքի հետ մի-մի երգ էլ մեր պատվին կատարում։ Ու դժգոհում են, ասում՝ այսօրվա երգերի մեծամասնությունն անբովանդակ է։

Կարոն խմբում ամենաերիտասարդն է, կլարնետ եւ դուդուկ է նվագում։ Ասում է՝ ամեն ինչ սովորում է ավագներից. «Այնպիսի երգեր եմ սովորել, որ ուրիշ տեղ չկա, աշակերտներիս սովորեցնում եմ դրանք, որ մնան, պահպանվեն, մեզ շատ են պետք, վստահ եմ, պտտվելու եւ նորից գալու ենք այդ հին երգերին»։

Ռաբիզի հանրույթը օր օրի փոքրանում է, խմբի մոտ 10-12 երաժիշտները անհանգիստ են՝ տարիների վաստակ ունեցող, Լենինականի խորհրդանիշներից մեկը համարվող «Ռաբիզը» փակման ու վերացման վտանգի առաջ է կանգնած։

Միությունը լուծարվել է 1994 թվականից, սակայն նվիրյալ երաժիշտներն այն պահում են ամեն գնով։ Տարածքը վաղուց սեփականաշնորհված է, այստեղ մնում են սեփականատիրոջ բարի կամքով։ «Չի բացառվում, որ վաղն էլ գանք ու դռները փակ տեսնենք»,- ասում են երաժիշտները։

Gyumri rabis
Զրույցը եզրափակում է խմբի ղեկավար Սարգիս Մեխակյանը. «Ամեն ինչի հինը դարձել է անտիկվար՝ մեքենան, գորգը, սպասքը․․․ Խնդրում ենք քաղաքային ու մարզային իշխանություններին, որ մեզ էլ նայեն որպես հնություն, չթողնեն, որ վերանանք»։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Nissan–ը 17,5 միլիարդ դոլար է ներդնում
հաջորդը
Ծխող վարորդներն ու ուղեւորները կտուգանվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն