• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Մոլդովական նոթեր

Սեդա Շեկոյան 20:00 | 30.11.2021
Սեդա Շեկոյան 20:00 | 30.11.2021
Moldova
Գինեգործարանի մառանի սենյակներից մեկը՝ «Ծովի հատակը»

Մոլդովայի մասին վերջին տարիներին սկսել են ավելի հաճախ խոսել երկրի նոր նախագահի՝ Մայա Սանդուի, եւ երկրում նրա ու նրա թիմի մեկնարկած բարեփոխումների՝ հիմնականում կրթական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին։

Moldova, President house

Մոլդովայի նախագահի նստավայրը՝ գիշերով

Մոլդովան բավական որոշակի աջակցություն է ստանում Եվրամիությունից, որտեղ եւս կարծում են, որ առաջին անգամ պրոեվրոպական բարեփոխումների եւ օրակարգի իրական հնարավորություն կա։ Միաժամանակ երկրում, որտեղ շատ բարձր է մնում արտագաղթի ցուցանիշը, ինչպես նաեւ կոռուպցիան, անցումային ժամանակաշրջանը վերջ չունեցող գործընթաց է թվում։

Այս տարվա հոկտեմբերին մի քանի օրով առիթ ունեցա լինելու Մոլդովայի մայրաքաղաք Չիսինաուում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի ծրագրի շրջանակում, որ վերաբերում էր քաղաքականապես զգայուն համատեքստերում քաղաքական հմտությունների զարգացմանը, հաղորդակցման եւ բանակցային մշակույթներին՝ ներառելով մասնակիցների Ադրբեջանից, Արցախից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից։

Ընդհանրապես, հեշտ չէ Մոլդովայի ընթացիկ բարեփոխումների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալը, հատկապես եթե հաշվի առնենք, որ պաշտոնական կայքերում եւ լրատվական հոսքերում հիմնական տեղեկատվությունը միայն ռումիներեն է, իսկ օտարալեզու բաժինները ոչ միշտ են թարմացվում։ Այնուամենայնիվ, կարեւոր նյութեր եւ հարցազրույցներ հնարավոր է գտնել նաեւ անգլերենով եւ ռուսերենով։

Moldova

Չիսինաուի կենտրոնական այգիներից մեկում պարող տարեց զույգը

Բարեփոխումները, որ մեկնարկել են Մոլդովայում եւ մասամբ հաջողությամբ իրականացվել, հիմնականում վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, բարձրագույն կրթական հաստատություններում ընդունելության քննությունների անցկացման ընթացակարգին եւ գրագողության դեմ պայքարին։

Moldova

Մոլդովայի կենտրոնական փողոցներից մեկը

Օրինակ՝ նախկինում Մոլդովայում բակալավրի ընդունելության քննությունները մրցակցային չէին, իսկ ընդունվողները կազմում էին 95-98%, այսինքն՝ գրեթե բոլոր դիմորդներն ընդունվում էին առանց մրցակցության եւ հաղթահարում անցողիկ շեմը։ Տարիներ առաջ տնտեսագիտությունից գալով կրթության ոլորտ եւ դառնալով լուսավորության նախարար՝ Մայա Սանդուն իր բարեփոխումների արդյունքում այս շեմը հասցրեց 50%-ի՝ նաեւ գրագողության դեմ պայքարի եւ ուսանողների կողմից վկայականների ու դիպլոմների գնման դեպքերի բացառման շնորհիվ։

Մոլդովան եւ նրա մայրաքաղաք Չիսինաուն քիչ ասոցացիաներ են արթնացնում հայրենակիցներիցս շատերի մտքում, ամենահիշարժանն ինձ համար, օրինակ, հայտնի ջութակահար Կարո Հայրապետյանի՝ այստեղ սովորելու, աշխատելու եւ ելույթ ունենալու հանգամանքն է, փաստ, որ տպավորվել է իմ հիշողություններում։

Karo Hayrapetyan

Ջութակահար Կարո Հայրապետյանը, լուս.՝ վիքիպեդիայից

Մոլդովայում ուսանելու տարիներին Կարո Հայրապետյանը նվագել է «Լաութարի» անսամբլում, եւ այսօր էլ մոլդովացիները հիացմունքով են հիշում իրենց երկրում սովորած եւ աշխատած այս երաժշտին։ Մարդ, ով համարվում էր Հայաստանում ռաբիս երաժշտությունը բարձր արվեստի մակարդակի հասցրածներից մեկը։ Համացանցում կարելի է գտնել մոլդովական թեմատիկայով նրա գործերից, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մոլդովական»։

Moldova

Գինեգործարանի մուտքի մոտ

Մոլդովա կատարած այցելության տպավորիչ հատվածներից մեկը Կրիկովա` մոլդովական հայտնի ստորգետնյա գինեգործարան եւ մառան այցելությունն էր, վայր, որ պատմական նշանակություն ունի այս երկրի համար։

Moldova

Գինեգործարանի ինտերիերի հատվածներից մեկը

Կրիկովան մոլդովական գինեգործարան է նույնանուն քաղաքում՝ Չիսինաուից հյուսիս։

Moldova

Մառանի ինտերիերի հատված

Մտնելով այս ստորգետնյա գինու մառան՝ կարծես հայտնվում ես առանձին մեծ քաղաքում՝ իր քարտեզով, տրանսպորտով, լաբիրինթոսային երթուղիներով, ճանապարհային նշաններով, պահեստներով, համտեսի սենյակներով, միջոցառումների անցկացման վայրերով եւ ստորգետնյա այլ հարմարություններով։

Moldova

«Ծովի հատակը» սրահը

Հատկապես տպավորիչ է «Ծովի հատակը» սենյակի աուտենտիկ միջավայրը, իսկ մառանի մեծ համալիրը ներառում է նաեւ փոքրիկ կինոթատրոն, որտեղ գինու համտեսից բացի կարելի է գործարանի ստեղծման եւ պատմության մասին դոկումենտալ ֆիլմ դիտել։

Moldova

Գինեգործարանի հատվածներից մեկը

Moldova

Գինեգործարանի ինտերիերի հատված

Կրիկովան ոչ միայն դարձել է Մոլդովայի ազգային պատմության կարեւոր մասը, այլեւ մեծ նշանակություն ունի այստեղ այցելող զբոսաշրջիկների, պետական գործիչների եւ նախագահների համար՝ արդարացնելով այցելուների մեծ մասի, նաեւ իմ սպասելիքները։

Moldova

Գինեգործարան այցելած հայտնի հյուրերի ներկայացուցչական պատը

Օրինակ՝ հայտնի է, որ այստեղից Զատկի գինի է պատվիրում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Moldova

«Easter Jerusalem», վինտաժ, գինու շիշ, 1902

Ամենահին գինին եւ մառանի հավաքածուի մարգարիտը 1902-ով թվագրվող կարմիր աղանդերային գինին է («Զատկի Երուսաղեմ», վինտաժ, 1902 թվական), ինչպես նաեւ նույն ժամանակով թվագրվող, Չեխիայում արտադրված եւ բուժիչ դեղաբույսեր պարունակող «Ջան Բեքեր» կամ «Յան Բեքեր» լիկյորը։

Moldova

Գինեգործարանի ստորգետնյա երթուղիները

Գինու այս ստորգետնյա պահեստը հայտնի է նաեւ նրանով, որ նացիստների ներխուժման ժամանակ թաքցրել եւ պատսպարել է հրեաների, որոնց թիվը մեծ էր Չիսինաուում։ Ըստ վիքիպեդիայի՝ 1897 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 50000-ից ավելի հրեա՝ կազմելով բնակչության 45-ից ավելի տոկոսը, իսկ հրեական հին սինագոգը գտնվում էր Արմյանսկայա փողոցի մոտ, որտեղ շատ հայեր են ապրել։

Moldova

Քիշնեւի «Արմյանսկայա» փողոցի մերձակայք, Հրեա ժողովրդի թանգարան, Բեյթ Հաթֆուցոտ

Հրեա ժողովրդի թանգարանի՝ Բեյթ Հաթֆուցոտի առցանց հարթակում կարելի է գտնել Քիշնեւի հրեական համայնքի եւ հայկական փողոցի մերձակայքի արխիվային բացառիկ լուսանկարներ:

Moldova

«Արմյանսկայա» փողոցի մոտ գտնվող հին հրեական սինագոգում, Քիշնեւ, 1983, Հրեա ժողովրդի թանգարան, Բեյթ Հաթֆուցոտ

Գինու մեծ սիրահար չեմ, նախընտրում եմ ռոմը, գարեջուրը, բայց այստեղ փորձած գինու համը մնաց հիշողությանս մեջ։ Կրիկովայի հիմնական գինին հազվագյուտ համով փրփրուն կարմիր գինի է եւ բնորոշվում է «հարուստ թավշե հյուսվածքով, սեւ հաղարջի եւ բալի համով»։

Մոլդովան իր գրանցած թեկուզ փոքր հաջողություններով կարող է առաջիկայում ավելի մեծ տեղ գրավել Արեւելյան գործընկերության ծրագրերի երթուղիներում՝ որպես ավելի վստահելի դարձող գործընկեր եւ աշխատանքային հաճախակի հանդիպումների այլընտրանքային վայր։

Seda Shekoyan
Սեդա Շեկոյան

Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գործարկվել է TikTok-ի ռուսական նմանակը
հաջորդը
Վերընտրվելու իրավունք ունի, բայց դեռ չի որոշել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն