• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

New Ծապլվար

Աննա Դավթյան-Գեւորգյան 13:00 | 30.11.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 13:00 | 30.11.2021
caricature

Չխենթանալու հաստատակամ մտադրվածության համատեքստում հերթական զրույց-քննարկումն էր՝ մեր գլխով անցածի, մեզ դեռ սպասվելիքի մասին։ Պիտի կրթվենք, ձերբազատվենք պատրանքներից, հզորանանք բառիս բուն, ոչ թե միայն ռազմական իմաստով․․․ մտքեր, որ հաճախ ենք արտահայտում նման զրույցներում։

Մեկ էլ կարծիք կախվեց օդում, թե «իսկ վստա՞հ ենք, որ մեզ ավելի կիրթ ու զարգացած հասարակություն է պետք, գուցե մեզ պետք ա նախ դեմոգրաֆիական խնդիրը լուծել, ծնելիության աճն ավելացնել, իսկ դրա համար հեչ պետք չի զարգացած լինել»։ Դե, իհարկե, համապատասխան հետազոտություններ, փաստեր էլ եկան օգնության, ավելի զարգացած երկրների փորձի բացասական արդյունքն էլ՝ որպես բոնուս։

Լռեցինք։ Բայց երկար չտեւեց։ Ի վերջո արդյոք միջոցն ու նպատակը չե՞նք խառնում տեղերով։ Ցանկացած պետության, ցանկացած պետական կազմավորման նպատակը նրա քաղաքացիների ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ կյանք ունենալն է, հանրային շահին սպասարկող ինստիտուտներ եւ հանրային-պետական իղձերի իրագործման գործիքակազմ ունենալն է։ Հենց  մոռանում ենք այս կարեւոր սկզբունքի մասին, մեզ թվում է, թե հակառակն է, թե քաղաքացիներն են միջոց պետություն-նպատակի համար, թե քաղաքացիները լոկ մսացու են՝ թնդանոթի, թե բայրաքթարի՝ կարեւոր չէ, քվեատուփի, թե հանրահավաքի՝ կարեւոր չէ, կարեւոր է, որ մսացու են, գլխաքանակ։

Ընդ որում՝ այս ընկալման ծուղակն են գցում մեզ ոչ միայն այն ուժերը, որոնք ժողովրդավարության ու մարդու իրավունքների, ազատությունների հարցերին վերաբերվում են անթաքույց քամահրանքով, այլեւ իշխանության ներկայացուցիչները, որոնք իբր ժողովրդավարության ջատագովներ են։

Ջատագովությունն այդ, որպես կանոն, արտահայտվում է ցանկացած խնդրին ի պատասխան ասելով, թե՝ տեսեք, քաղաքացիների համար ինչ լավ ասֆալտ ենք սարքել, կամ դե՝ տեսեք, ընտրություններն ինչ ազատ էին ու թափանցիկ։ Առաջինի մասով, իհարկե, դժվար է գայթակղությանը դիմանալ ու չհարցնել՝ կարո՞ղ է մենք արդեն ասֆալտային ինքնավարություն ենք։ Իսկ ընտրությունների ազատ ու թափանցիկ լինելու մասին խոսելիս երկու կարեւոր հանգամանք մոռանում են կամ դիտավորյալ անտեսում․ նախ՝ ընտրությունների՝ ժողովրդավարական լինելու համար կարեւոր է նաեւ նրանց արդար լինելը, իսկ դա նշանակում է նաեւ արդար ու մրցակցային պայմանների ապահովումը առողջ քաղաքական բանավեճերի համար, ոչ թե այն արժեզրկելն ու մինչեւ մուրճ ու մանգաղի մակարդակի իջեցնելը։ Եվ երկրորդ՝ ընտրությունները պարտադիր, բայց բավարար պայման չեն երկրի ժողովրդավարության համար։

Բայց ընդունենք, թե ճիշտ են իշխանության պնդումներն, ու մենք իրոք ավելի ժողովրդավարական երկիր ունենք։ Եթե առանցքային, ֆիզիկական անվտանգության հարցը պետությունն այսօր չի ապահովում, ի՞նչ է լինելու այդ ժողովրդավարության, այդ պետության ու պետության քաղաքացիների հետ։

Կարծում եմ՝ եթե հստակ չսահմանենք միջոցի ու նպատակի մեր ընկալումները, հավանականությունը կմեծանա, որ կհայտնվենք օտյանական գրչին հատուկ մի նոր շենում, որտեղի Փանջունին խրոխտ կհայտարարի. «Հաղթությո՜ւն, հաղթությու՜ն։ Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ ժողովրդավարական սկզբունքը փրկվեցավ, թեեւ Ծապլվար կործանեցավ»։

Վերադառնալով զարգացած, թե բազմամարդ հասարակությանը՝ մեզ օր առաջ պետք են զարգացած ինստիտուտներով արդյունավետ պետություն, քաղաքական իմաստով հասուն քաղաքացիներ, փանջունիական պոռոտախոսության հանդեպ մերժողական կեցվածքով քաղաքացիներ, ու բազմամարդությունը կարող է դառնալ հետեւանք։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այվազովսկու ծովանկարը վաճառվել է 1 միլիոն եվրոյով
հաջորդը
Լքել են Իշխանասար լեռան մի հատվածը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն