• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խոչընդոտում են համախոհնե՞րը

Արման Գալոյան 15:00 | 07.01.2022
Արման Գալոյան 15:00 | 07.01.2022
armenian diplomats

«Պետք է լրջորեն վերանայվի այդ պրակտիկան, երբ դեսպանների եւ հյուպատոսների պաշտոնին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, եւ ես կարծում եմ, որ իսկապես դա կարեւոր է, որովհետեւ այդ կարգի նշանակումները նաեւ խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը եւ, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»:

Սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Երբ նա նոր էր ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը։ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտ այցի ժամանակ նա անդրադարձել էր արտաքին քաղաքականության ոլորտին եւ կադրային փոփոխությունների անհրաժեշտությանը:

Այս խոսքերից մոտ չորս տարի անց, սակայն, պետք է արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ քաղաքականությունն է իրականացնում: Եվ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես առանցքային երկրներում դեսպաններ սկսել են նշանակվել ոչ թե կադրային դիվանագետները, այլ վարչապետի թիմակիցները, մերձավոր շրջապատի անձինք:

Այս շարքում առաջինը Լիլիթ Մակունցն էր, որը 2021-ի օգոստոսի 2-ին նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Մակունցը մասնագիտությամբ բանասեր է, մինչեւ 2018-ի ներքաղաքական իրադարձությունները զբաղվել է դասախոսական գործունեությամբ: Հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար, այնուհետեւ դարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Հաջորդը Վիկտոր Ենգիբարյանն էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից: Նա 2021-ի նոյեմբերի 5-ին նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան: Կադրային դիվանագետ չէ. մասնագիտությամբ սոցիոլոգ է, սովորել է նաեւ Գերմանիայում:

2021 թվականի նոյեմբերի 5-ին Իսպանիայում դեսպան նշանակվեց Սոս Ավետիսյանը: Ավետիսյանը մասնագիտությամբ բանասեր է, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներենի եւ գրականության բաժինը: Նա եւս կադրային դիվանագետ չէ, աշխատել է մշակույթի նախարարությունում, դասավանդել ԵՊՀ-ում:

Եվ վերջապես հունվարի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նա, հիշեցնենք, 1999-2000 եւ 2020-2021 թվականներին գլխավորել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Իհարկե, Հայաստանի օրենսդրությունը չի արգելում դեսպանի պաշտոնում ոչ կադրային դիվանագետների նշանակումը: 2001-ից գործող «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում սահմանված է, որ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը հայեցողական է եւ, ըստ այդմ, չի պահանջում դիավանագիտական ծառայության փորձառություն: Այնպես որ, իշխանությունների գործողություններում դե յուրե որեւէ խախտում չկա: Սակայն այստեղ խնդիր ունենք սեփական հայտարարությունների նկատմամբ հետեւողականության բացակայության, ըստ այդմ՝ քաղաքական պատասխանատվության հետ:

Կասկածի տակ չառնելով վերը հիշատակված անձանց կարողությունները՝ ուզում ենք այնուամենայնիվ հասկանալ երկրի առաջին դեմքի խոսքի ժառանգականությունը։ Ստացվում է՝ ինքը դեսպանի պաշտոնում առաջադրում է թեկնածուների, որոնց նշանակումները «նաեւ խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը եւ, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»: Եվ որ շատ կարեւոր է՝ «խնդիրներ առաջացնող» այդ նշանակումներն արվում են հենց առանցքային երկրներում:

Այլ եզրակացության, թերեւս, դժվար է գալ:

Համենայն դեպս, ժամանակին երկարաշունչ «լայվերի» սիրահար, ժողովրդի առաջ «թափանցիկության եւ հաշվետվողականության» մասին մշտապես խոսող Փաշինյանն ինքը մինչեւ հիմա որեւէ մեկնաբանություն չի արել եւ այդպես էլ չի բացատրել արտաքին քաղաքականության ոլորտում իր կադրային նշանակումների տրամաբանությունը:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դավութօղլուն դժգոհում է
հաջորդը
Հրամայել է կրակ բացել ահաբեկիչների վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն