• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Չավարտվող պարտություն

Վարդան Հարությունյան 11:30 | 13.01.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 13.01.2022
poster Armenia&Artsakh

Ի թիվս ՀԱՊԿ անդամ այլ երկրների զինվորների՝ հայ զինվորն է նաեւ փողոց դուրս եկած Ղազախստանի քաղաքացուն թիրախավորում։ Կարող էինք չլինել այնտեղ, չմասնակցել մեր երկրին պատիվ չբերող գործողություններին, բայց այնտեղ ենք, որովհետեւ այլ տարբերակ, երեւի, չունենք։ Որովհետեւ վաղուց է, ինչ մեր որտեղ լինելը մենք չենք որոշում։

Պատճառը մեր պարտությունն է։ Ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին արձանագրված պարտությունը, այլ 1998-ից սկսված եւ 23 տարի շարունակ ձգվող պարտությունը, որի վերջը չի երեւում։ 2020-ի նոյեմբերի 9-ի պարտությունը մեր շարունակվող պարտության մի հանգրվանն է միայն։

1997-1998-ին մենք բաց թողեցինք մեր հաղթանակը վավերացնելու հնարավորությունը, ինչից էլ սկսվեց մեր անվերջանալի պարտությունը։ Պարտություն, որ բոլոր այս տարիների ընթացքում ուղեկցում է մեզ՝ արտահայտվելով շրջափակմամբ ու տնտեսական վիճակի վատթարացմամբ, տարածաշրջանային տնտեսական ծրագրերից դուրս մնալով, ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում ռուսական շահերը սպասարկող քվեարկություններով, «գույք պարտքի դիմաց» գործարքով, Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնելով, Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով, ռուսական զորամիավորման կազմում Սիրիա ստորաբաժանում ուղարկելով, 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմով, նոյեմբերի 9-ի պարտությամբ, Հայաստանի խոցված սահմաններով։ Այսօր այն արտահայտվում է Ղազախստանի ներքին կյանքին միջամտությանը մասնակցություն բերելով։

Մեր կարճամտությամբ ու մեր կարճատեսությամբ սկիզբ առած անվերջանալի այս պարտության հիմքում մեր անիրատեսությունն է, մեր միամիտ վստահությունը, թե ուժեղ ենք ու անպարտելի։ Հաղթել ենք ու հաղթելու ենք։ Հետեւաբար կարող ենք փոխզիջումների մասին ցանկացած միտք մերժել։ Առարկայական զրույցի չգնալ։ Կարող ենք վերջնագրերով խոսել։

Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար, որ պարտվելու ենք։ Պետք էր լինել խուլ՝ չլսելու համար տարիներ շարունակ կրկնվող նախազգուշացումները, որ հաջողություն չի լինելու։ Ակնհայտ էր, որ մեր ու մեր հակառակորդի հնարավորություններն անհավասար են, որ անիրատեսական ցանկությունների ու երազանքների հետեւից վազելով՝ ճակատագրական հնարավորությունն ենք կորցնում։

Պետք էր լինել Հայաստանի ղեկավարների նման միամիտ՝ հավատալու համար, թե կոնֆլիկտի լուծումը հնարավոր է անվերջ ձգել։ Պետք էր լինել Հայաստանի պաշտպանության նախարարի նման թատերական-պարծենկոտ՝ հայտարարելու համար, թե նոր պատերազմը նոր հաղթանակ է բերելու։ Պետք էր լինել Հայաստանի վարչապետ Փաշինյանի նման սնապարծ՝ հավատալու համար, թե կասկածից դուրս նոր հաղթանակով խամրեցնելու է նախկին բոլոր ձեռքբերումներն ու նախկին հաղթանակը եւ մեծ ստրատեգի ու անառարկելի առաջնորդի հռչակ է վաստակելու։

Աղետ չէր լինի, եթե իրենց առաջնորդների գլխավորությամբ մի երկու նախարար կամ մի երկու կուսակցություն միայն արկածախնդիր լինեին։ Տրամաբանող մեծամասնությամբ հնարավոր կլիներ սրանց խելագար ընթացքը կասեցնել։ Բայց «ոչմիթիզականությամբ» ապրել ու մեր անպարտելիությանը, չնչին բացառություններով, հավատացել է մեր հանրության բացարձակ մեծամասնությունը։

Հավատացել են փողոցում աննպատակ քայլողներն ու միջազգային բարդագույն հարցերի խոհանոցային գիտակները։ Հավատացել են քաղաքագետներն ու ֆեյսբուքցիները։ Հավատացել են գիտնականներն ու քաղաքական գործիչներն՝ իրենց քաղաքական կուսակցություններով հանդերձ։ Հավատացել են, որ ստիպելու են միջազգային հանրությանն ու Ադրբեջանին հաշվի նստել մեր կամքի ու մեր ցանկությունների հետ, ճանաչել չզիջելու մեր իրավունքը, իսկ պատերազմի դեպքում, անկասկած է, հաղթելու են։

Պատերազմի ողջ ընթացքում պառլամենտում եւ պառլամենտից դուրս գտնվող քաղաքական ուժերից եւ ոչ մեկը, բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի, որը տարիներ շարունակ հաշտության ու խաղաղության հաստատման դիրքերից էր հանդես գալիս, Փաշինյանին սթափվելու ու կանգ առնելու պահանջ չներկայացրեց։ Բոլորն էլ ապագա հաղթանակով էին տարված։ Եթե հաղթում ենք, կանգը, ուրեմն, բացառվում է։ Պետք է առաջ գնալ ու գրավել։ Հաղթանակը կլվանա հեղված ողջ արյունը։ Հաղթանակը կարդարացնի ամեն ինչ ու ցանկացած կորուստ։ Բայց եղավ պարտություն, ջախջախիչ պարտություն ու բազմապատկեց կորուստն ու կորստի ցավը։

Եվ չի ունենա ավարտ այս պարտությունը, քանի չենք հասկացել-ընդունել, որ մեր գերխնդիրը պետք է լինի մեր 29000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ պետության ինքնիշխանության ամրապնդումը, մեր պետության տնտեսական զարգացումն ու հզորացումը։ Իսկ սա հնարավոր է միայն հարեւանների հետ խաղաղ համակեցության ճանապարհներ փնտրելու ու գտնելու, առկա սուր անկյունները հարթելու ու թշնամության մեղմացման պարագայում։ Հակառակ դեպքում մեր պարտության վերջակետը չի դրվելու։ Չենք ազատվելու այս շարունակվող պարտությունից, որն այսօր մեզ Ղազախստան է տարել եւ հարց է, թե ուր կտանի վաղը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արհեստական հավելումներով եւ բնական կաթնամթերքները խանութում կառանձնացվեն
հաջորդը
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն