• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պահանջում են իշխանության հայտարարած խաղաղության դարաշրջանը

Անուշ Թրվանց 14:27 | 13.01.2022
Անուշ Թրվանց 14:27 | 13.01.2022
Protest Yerevan

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ քաղաքացիներ, որոնք Կառավարությունից պահանջում են վերջ տալ մարդկային կորուստներին, որ շարունակվում են իշխանության հայտարարած «խաղաղության դարաշրջանում»:

Ակցիայի առիթը հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքն էր, որից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում զոհվել են երեք զինվորներ: Երեքն էլ ժամկետային զինծառայողներ էին` 19-ամյա Վահան Բաբայանը, 20-ամյա Արթուր Մխիթարյանը եւ 20-ամյա Ռուդիկ Ղարիբյանը: Վիրավորվել են նաեւ երկու զինծառայողներ, որոնք այս պահին բուժում են ստանում:

Ակցիայի մասնակիցները պաստառներ էին բռնել, որոնք ընդգծում էին բողոքի նպատակը՝ «Ոչ մի նորակոչիկ սահմանին», «Դադարեցրեք երեխեքի սպանդը», «Մայրերը սպասում են որդիներին», «Լուծեք մեր պաշտպանության հարցը կամ հեռացեք», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ի՞նչ անես» եւ այլն:

Ակցիայի կազմակերպիչը՝ Իզաբելլա Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իբրեւ սովորական քաղաքացի է նախաձեռնել հավաքը, որին միացել են ցանկացողները: «Ցանկացած պետություն մարդկային կյանքի, երկրի անվտանգության երաշխավորն է, եւ մեր կառավարությունը, իշխանությունը, պետությունն էլ պարտավոր են այդ հարցերը լուծել, որ մարդիկ չզոհվեն, ապահով զգան, բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, տեսանք, որ երեք հոգի են նորից զոհվել ՀՀ սուվերեն տարածքում»,- ասաց նա:

«Վիրավորները նույնպես զոհեր են,- հավելեց ակցիայի մասնակիցներից հրապարակախոս Շողեր Մաթեւոսյանը,- որովհետեւ նրանք կես մարդ, հաշմանդամ են դառնում վերջապես: Մենք հանձնել ենք ինչ-որ բաներ՝ հայտարարելով, որ կանգնեցրել ենք պատերազմը, բայց մենք պատերազմը չենք կանգնեցրել, ըստ էության, սողացող պատերազմ է ընթանում եւ ամեն օր լինելու է: Դա մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: Խաղաղության դարաշրջա՞ն են հայտարարել, հենց հիմա թող ի կատար ածեն իրենց հայտարարությունը: Բայց այս իշխանությունները ոչ մի հարց չեն կարողանում լուծել: Չեն կարողանո՞ւմ, թող հեռանան, գան նրանք, ովքեր կարող են»,- իշխանությունից պահանջեց Շողեր Մաթեւոսյանը: Ակցիայի նախաձեռնող Իզաբելլա Սարգսյանը նաեւ նշեց, որ քաղաքացիական հասարակության տարբեր հարթակներում պարբերաբար պահանջներ են հնչում թե՛ նորակոչիկներին առաջնագծից հեռացնելու, թե՛ սահմանը կահավորելու, թե՛ ապահովության հարցերը լուծելու առումով: «Կառավարությունը բոլոր ջանքերը պետք է գործադրի այս հարցերի համար, քաղաքացին չէ, որ նրան պետք է ճանապարհ ցույց տա եւ ասի՝ այս կամ այն արա: Քաղաքացին միայն պետք է պահանջի, իսկ եթե հարցերը չեն լուծվում, ուրեմն ինչ-որ խնդիր կա»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհանիսյանն էլ նշեց, որ արդարացված չէ այսօր սահմաններին տիրող իրավիճակը: «Մենք որքան էլ «սպանված» էինք 2020 թվականի արյունալի պատերազմից հետո, այնուամենայնիվ, պետք է ուժ ունենանք ապրելու: Անընդհատ այս նույն իրավիճակն ուղղակի ժողովրդին հնարավորություն չի տալիս հետ գալու, նորմալ կյանքի վերադառնալու: Ինչքա՞ն կարելի է սգալ»:

Նա բռնել էր «Կանայք՝ մսաղացը սարքողների դեմ» պաստառը: «Ինչ մեթոդ ուզում են, թող գտնեն, միայն կանգնեցնեն այս մսաղացը: Երբ որ պետք է Ղազախստան զորք ուղարկել, արագ գտնում են մեթոդը, կարողանում են, մեր երկրում էլ թող գտնեն՝ երկիրը, քաղաքացուն պաշտպանելու: Սա այն պետությունն է, որ գերեզմանները տեխնիկայով է փորում, իսկ սահմանին երեխաները ինժեներական աշխատանքները ձեռքով են անում»,- հավելեց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով պետք է մտածել նոր մեխանիզմների մասին. «Առաջարկվող գործընթացը մեր խնդիրները որեւէ կերպ չի լուծում, մենք չենք ստանում ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ռուսական կողմի արձագանքը: Գուցե եվրոպական երկրների խաղաղապահ զորքերի ներգրավմա՞ն մասին մտածենք, գուցե մոնիտորինգային գործիքակա՞զմ ներդրվի, գուցե այլ ընթացակարգե՞ր, բայց այն, որ այս համակարգը չի աշխատում, արդեն փաստվեց մեկ տարուց ավելի ժամանակաշրջանում»:

Կառավարությունից այսօրվա ակցիային չեն արձագանքել, մասնակիցների հետ ոչ ոք չի հանդիպել: «Մենք չէինք էլ ակնկալում հանդիպում, սա ինքնաբուխ ակցիա էր, իսկ մասնակիցների հետ քննարկումները շարունակվելու են»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց ակցիայի կազմակերպիչ Իզաբելլա Սարգսյանը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձայնի իրավունք՝ անդամավճարի դիմաց
հաջորդը
Ղազախստանը լքող ՀԱՊԿ խաղաղապահների իրական ներուժը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն