• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Պետական պարտքի թռիչքաձեւ աճը

Արման Գալոյան 17:00 | 19.01.2022
Արման Գալոյան 17:00 | 19.01.2022
debt
հեղ․ Մոնիկա Գարվուդ

Հայաստանի պետական պարտքը կտրուկ ավելացել է. մեկ տարվա ընթացքում՝ միանգամից 1.2 մլրդ դոլարով: Եվ արդեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության, Հայաստանի պետական պարտքը 9 մլրդ 225.6 մլն դոլար է:

Գումարի առյուծի բաժինը՝ 8 մլրդ 767.9 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 6 մլրդ 185 միլիոնը՝ արտաքին:

Մեկ տարվա ընթացքում պետական պարտքի այսպիսի ահռելի աճ (1 մլրդ դոլարից ավելի աճն ահռելի է) վաղուց չէր արձանագրվել: Բայց երեւույթն ամենեւին էլ «աննախադեպ» չէ: Վերջին անգամ նման կտրուկ տատանում եղել է 2009 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում պարտքը միանգամից ավելացավ ավելի քան 1.4 մլրդ դոլարով: Այն ժամանակ հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Տիգրան Սարգսյանի կառավարությունը բյուջեի պակասուրդը լրացնելու համար սկսեց մեծ գումարներ վերցնել՝ այն փակելու բեռը թողնելով հաջորդ սերունդների վրա:

Հիմա պարտքը սրընթաց աճում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք: Նրա պաշտոնավարման մոտ չորս տարիների ընթացքում երկրի պետական պարտքն ավելացել է 2.3 մլրդ դոլարով: Պատճառներից մեկը կորոնավիրուսի համավարակն է, որն իր հետեւանքներն է թողել համաշխարհային տնտեսության վրա:

ՀՀ Պետական պարտքը՝ ըստ տարիների

table debt
Եվ ընդհանրապես, Եվրամիության Ֆինանսների եւ էկոնոմիկայի խորհուրդը 2020-ին անդամ երկրներին թույլատրեց անտեսել գործող ֆինանսական նորմերը: Ըստ այդմ, Եվրամիության անդամ երկրներն իրավունք ստացան «խախտելու» ՀՆԱ/պետական պարտք հարաբերության 60 տոկոսը չգերազանցելու նորմը:
Հետաքրքրական է մեկ այլ հանգամանք. 2019-ի սեպտեմբերին, ամփոփելով օգոստոսի ցուցանիշները, Փաշինյանը հպարտացել էր՝ հայտարարելով. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»: Եվ ավելացրել՝ «սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ»:

Այդ «ուրախությունը» շատ կարճ տեւեց. հենց այդ նույն ամսից երկրի պետական պարտքը սկսեց աճել. սկզբում՝ դանդաղ տեմպերով, այնուհետեւ՝ սրընթաց: Եվ արդեն 2021-ի մայիսին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հորդորում էր, թե «պետական պարտքից չպետք է վախենալ, այն վերցվում է երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնելու համար»: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ, կառավարության նիստում խոսելով 2022 թվականի բյուջեի նախագծի մասին, անդրադարձել էր պետական պարտքի կառավարելիությանը՝ շեշտելով, թե այն կկազմի «ՀՆԱ-ի 60,2 տոկոսը»:

Դեռեւս հրապարակված չէ 2021-ի ՀՆԱ-ի ցուցանիշը, հետեւաբար դեռ պարզ չէ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը: Համեմատության համար միայն նշենք, որ պետական պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Ենթադրվում է՝ 2021 թվականին այն կլինի ավելի շատ: Ի դեպ, «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Սակայն 2020-ի հայտնի իրադարձությունները ստիպեցին անտեսել այդ պահանջը:

Մինչ այդ նկատենք, որ պետական պարտքն իրեն զգացնել է տալու արդեն երկու տարի անց, իսկ 2025, 2029 եւ 2031 թվականները լինելու են պարտքը համեմատաբար ավելի մեծ չափերով մարելու տարիներ, ինչը լուրջ բեռ է դառնալու բյուջեի վրա:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրանտ Դինքը՝ Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ
հաջորդը
Սպասում է Ադրբեջանի արձագանքին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն