• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր հուշաքար՝ «Քարինջի եռաբլուր»-ում

Տաթեւիկ Ճուղուրյան 16:15 | 24.01.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 16:15 | 24.01.2022
Arman Antonyan

Մեծ Հայրենականին եւ Արցախյան ազատամարտին զինվորներ տված Քարինջ գյուղն անմասն չմնաց նաեւ 44-օրյա պատերազմից։ Ցավոք նաեւ զոհ ունեցավ՝ 20-ամյա Արման Անտոնյանը։ Չարաբաստիկ սեպտեմբերից երեք ամիս անց պիտի զորացրվեր, բայց պատերազմը նրա կյանքն էլ ընդհատեց։

Համագյուղացիներն Արման Անտոնյանի հիշատակը հավերժացրին գյուղի մյուս հերոսների կողքին նրա կիսանդրու տեղադրումով։ Պանթեոն դարձած այս տարածքին գյուղում «Քարինջի եռաբլուր» են ասում։

Զարմանալի զուգադիպությամբ նույն վայրում նախկինում Արման Անտոնյանի պապի կիսավեր տունն է եղել, որը նրա մահից հետո վաճառել են գյուղապետարանին։ Հետո գյուղացիների ցանկությամբ եւ աջակցությամբ որոշվել է նույն տեղում Հայրենական պատերազմում զոհված 58 քարինջցիների հիշատակը հավերժացնող հուշաքար կառուցել։ Այնուհետեւ տեղադրվել են Արցախյան առաջին պատերազմում զոհված Միտյա Մկրտումյանի եւ Մերուժան Եղինյանի կիսանդրիները։

«2010 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ մեր գյուղի երկու վարպետների հետ ջահի վերջին քարը դրեցինք, ասինք՝ այլեւս նման բան չկրկնվի։ Բայց ստացվեց այնպես, որ էլի զոհ ունեցանք»,- պատմում է Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանն ու բնութագրում իրենց աչքի առաջ մեծացած Արմանին. լավ մարզիկ էր, լավ ֆուտբոլիստ, որ միշտ ձգտում էր առաջինը լինելու ու չպարտվելու։

Պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսներն Արման Անտոնյանն անցկացրել է Մատաղիսում։ Հետո նրան տեղափոխել են Հայաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքեր։ Պատերազմի ընթացքում եղել է Քարվաճառում, Ջրականում եւ Հադրութում։ Զոհվել է Սանասարում հոկտեմբերի 20-ին։

Հիշատակի արարողությանը ներկա էին Արման Անտոնյանի ծնողները, հարազատները, ուսուցիչները եւ ընկերները։ Նաեւ համայնքային իշխանության ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրամանատարներ։

«Լավագույն զինծառայողներից մեկն էր, հրամանատարական կազմը նրա հետ մեծ հպարտությամբ է շփվել՝ որպես պատասխանատու զինվորի։ Ստանձնած խնդիրները կատարում էր բարձր մակարդակով»,- Արմանին այսպես է ներկայացնում նրա հրամանատարի տեղակալը՝ Վարդգես Վարդանյանը։

Ընկերներից Վահե Թորոսյանն էլ, որ նույնպես պատերազմի մասնակից է, պատմում է՝ կռվի ամենաթեժ օրերին անգամ, երբ խոսելու հնարավորություն է եղել, իրար խաբել ու իրական վտանգը չեն ներկայացրել։ Արմանը Հադրութում է եղել, Վահեն՝ Ակնայում։ Վերջին անգամ Արմանի զոհվելուց մեկ օր առաջ են խոսել։

«Ասաց՝ մեզ վրա չեն կրակում, հանգիստ է, բայց գիտեի, որ խաբում է․ իրենց միշտ ամենավտանգավոր տեղերն էին տանում։ Հետո կապը կորավ, իմացա, որ տուն էլ չի զանգել»,- վերհիշում է մանկության ընկերն ու հոգոց հանելով ասում՝ շա՜տ ընկերներ է կորցրել։

Արմանը նաեւ մորն է հանգստացրել՝ ասելով, որ իրենց մոտ «կռիվ չկա», ու խնդրել է միայն աղոթել զինվորների համար։ Մայրն էլ, պատմում է, տագնապներ չի ունեցել։

Zhanna Antonyan

Որդու կիսանդրու տեղադրումը գյուղում Ժաննա Անտոնյանը պատիվ է համարում. իր զավակն ազգի համար է գնացել, բայց միեւնույն ժամանակ ասում է՝ իր ցավին սփոփանք չկա։

Գյուղում մտադիր են Արման Անտոնյանի հիշատակին փողոց անվանակոչել, հատկապես որ նախադեպ արդեն կա։ Դա կլինի 4-րդ փողոցը, որտեղ Արմանի ընտանիքն ու ազգականներն են ապրում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Բրեքսիթ»-ն ու ԵՄ անվտանգության համար պատասխանատվությունը
հաջորդը
ՀՀ նախագահը գնաց, որ… գա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն