• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մանկաբույժների թիվը կտրուկ նվազել է

Արմինե Ավետյան 15:45 | 27.01.2022
Արմինե Ավետյան 15:45 | 27.01.2022
pediatrician

«Ուսանողները խուսափում են մանկաբույժի մասնագիտությունը ընտրելուց, քանի որ «փողաբեր» չէ»,- մասնագիտական խորհրդատվության ժամանակ ասաց մի մանկաբույժ։

Նրա անունը չենք նշում, քանի որ չի տվել իր համաձայնությունը։ Նա ծնողներին խնդրում է հարգանքով ու համբերատար լինել մանկաբույժների աշխատանքի հանդեպ, քանի որ դա շատ ծանր ու պատասխանատու գործ է, համեմատաբար ցածր վարձատրվող եւ բժշկի մասնագիտությունն ընտրողների համար՝ ոչ գայթակղիչ։

«21 տարի առաջ, երբ փակվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, Հայաստանի ամբողջ տարածքում 2000 մանկաբույժ էր աշխատում։ Հիմա աշխատում է 700-750 մանկաբույժ, որոնց մեկ քառորդն էլ արդեն թոշակային տարիքի է»,- հավելում է մեր զրուցակիցը։

Այդպիսով Հայաստանն այսօր ունի մանկաբույժների լուրջ պակաս այն դեպքում, երբ կառավարությունը 2018 թվականին մինչեւ 18 տարեկան անչափահասների բուժումը դարձրեց անվճար՝ պետպատվերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի Ազգային ժողովում քննարկումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե պարզել են, որ մեր անչափահասների 60-70 տոկոսն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ նրանց բուժումը պետական հոգածության տակ առնելու պատճառը հենց դա է։

Վարչապետն ու առողջապահական ոլորտի պատասխանատուները չցանկացան մանրամասնել, թե ինչ տխուր վիճակագրության են հանդիպել, դա հավանաբար ազգային անվտանգության խնդիր է։ Բայց ազգային անվտանգության խնդիր է նաեւ այն, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անչափահասներին բուժելու համար բավարար թվով եւ որակյալ մանկաբույժներ չկան։ Կառավարությունը անչափահասների պետպատվերն ընդլայնելուն զուգահեռ ոչինչ չարեց մանկաբույժների պատրաստումն ընդլայնելու համար։

Կառավարության որոշումից հետո պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում կտրուկ ավելացել է պետպատվերով բուժսպասարկում ստանալ ցանկացող անչափահասների թիվը։ Դա ավելի ծանրացրեց առանց այդ էլ 50-60 տոկոսով մասնագետների կրճատում տարած մանկաբուժության վիճակը։ Հիմա, երբ Հայաստանում մոլեգնում են սուր շնչառական հիվանդություններն, ու թիրախային խմբում հատկապես երեխաներն են, պոլիկլինիկաներում բժշկի մոտ մտնելու համար մեծ հերթեր են, բժշկից գոնե հեռախոսազանգով խորհրդատվություն ստանալը՝ շատ դժվար։ Ծանրաբեռնվածությունը մեծ է, անչափահասներին խորհրդատվություն, բուժսպասարկում ապահովելն՝ անվճար, հոգնեցնող ու «անշնորհակալ»։

Կառավարությունն, իհարկե, իր վրա վերցնելով անչափահասների բուժումը, ցանկանում էր առողջ երիտասարդություն ու բնակչություն ունենալ, բայց ծանրացրել է մասնագիտական ռեսուրսների պակաս ունեցող մանկաբուժության բեռը։ Հատկապես որ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մանկաբույժները ոչ միշտ են կարողանում բուժառուից գումար վերցնել, իսկ աշխատավարձերն այնքան չեն բարձրացել, որ բավարարված զգան։

Իհարկե, փող աշխատելը եւ որակյալ ծառայություն մատուցելու համար բարձր վարձատրվելը վատ բան չեն, եւ ոչ բոլորն են մասնագիտական մղումներով, էնտուզիազմով պատրաստ ցածր աշխատավարձով որակյալ բուժսպասարկում ապահովելու։ Եվ ընդհանրապես, առողջապահությունը, երկրի քաղաքացիների ու հատկապես երիտասարդների առողջությունը թանկ հաճույք են ոչ միայն մարդու, այլեւ պետության համար։ Բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ մանկաբույժի աշխատանքը դարձել է պակաս գայթակղիչ, բայց շատ պահանջված։

Բժշկական համալսարան ընդունված ուսանողներից քչերն են, որ ավարտելիս ցանկանում են ստանալ մանկաբույժի որակավորում, նրանք ցանկանում են դառնալ ավելի թրենդային ու բարձր վարձատրվող պլաստիկ վիրաբույժներ, գինեկոլոգներ, սրտաբաններ եւ այլն։ «Եվ եթե մինչ 2008-ը տարեկան 100 մանկաբույժ էր ավարտում եւ անցնում աշխատանքի, ապա վերջին 10 տարում հազիվ այդքան մանկաբույժ է ավարտում օրդինատուրան, որոնց մի մասը երբեք էլ չի աշխատում հետագայում»,- ասում է մեր զրուցակից մանկաբույժը։

Davit Melik-NubaryanԵՊԲՀ ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Aliqmedia.am-ի հետ զրույցում հաստատում է, որ մանկաբույժների թիվը տարեց տարի նվազում է, եւ խնդիրը պետական հոգածության կարիք ունի։ «Մեր երկրում մարդկային ներուժի պլանավորումն է վերացել։ Մեր առողջապահական համակարգը թեւակոխել է անկառավարելի շուկայական փուլ, եւ բիզնեսն է որոշում, թե ինչ մասնագետներ են պետք։ Իսկ մանկաբուժությունն, իսկապես, շատ եկամտաբեր չէ, որովհետեւ սպասարկվում է պետական պատվերի շրջանակում»,- ասում է նա։

Այս միտումը բերել է նրան, որ վերջին 5 տարում տեղամասային մանկաբույժների թիվը կրճատվել է 14 տոկոսով։ Այսինքն՝ մոտ ապագայում պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները մանկաբույժների լուրջ խնդիր են ունենալու։ Հատկապես որ այդ ոլորտում միջին տարիքը 55-ն է։ Այստեղ արդեն պետությունը պետք է շտապի ու պլանավորի կադրային-մասնագիտական ներուժը։

«Օրինակ՝ մեր բուհին պատվեր տա, որ առաջիկա 10 տարում պլանավորում է ունենալ 1000 մասնագետ այս-այս ուղղություններով, որից 100-ը՝ մանկաբույժ։ Պետությունը պետք է պատվիրի իր կարիքի համար, քանի որ առողջապահությունը սոցիալական ուղղվածության բնագավառ է։ Մենք տեսնում ենք շուկայականացման հետևանքները, անհրաժեշտ է փոխել այն։ Պատվիրելուց զատ պետք է պարտավորություն ստանձնի այդ մարդկանց աշխատանքի տեղավորելու, հավելյալ սոցիալական երաշխիքներ տրամադրելու։ Օրինակ՝ 5 տարի աշխատելուց հետո բնակարանի արտոնյալ ձեռբերման հնարավորություն տա եւ այլն»,- հավելում է Մելիք-Նուբարյանը։

Narek ZeynalyanԱնցած շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։ Նախագծի հեղինակ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է՝ այն լիազոր մարմնին՝ առողջապահության նախարարությանը կամ ԿԳՄՍ-ին կադրային ռեսուրսները կառավարելու հնարավորություն կտա։

Մասնագիտությամբ բժիշկ պատգամավորն ընդունում է, որ Հայաստանում մանկաբույժների պակաս կա, եւ դա լուրջ խնդիր է հանրային առողջապահության տեսանկյունից։ Եթե անչափահաս տարիքում չվերացվի առողջական փոքր խնդիրը, հասուն տարիքում այն ոչ միայն հիվանդի, այլեւ պետության համար թանկ կարժենա։

Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանությունները տարբեր ծրագրերով ու նաեւ իրենց այդ օրենսդրական փոփոխություններով աստիճանաբար լուծելու են այդ խնդիրը։ «Հատկապես որ մենք գնում ենք ապահովագրական բժշկության։ Այդտեղ ամբողջությամբ ֆինանսավորումը, աշխատավարձերի համակարգն է փոխվում։ Եվ այնպես չէ, որ բժշկական մի մասնագիտություն ցածր է վարձատրվելու, մյուսը՝ բարձր»,- խոստանում է իշխանության ներկայացուցիչը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
53%-ը երազում է ապրել արտերկրում
հաջորդը
Թուրքիան պաշտպանվում եւ հարձակվում է ինքնուրույն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն